Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի բանտի բնակիչները. «Մեր մահով ընդամենը մի պտիչկա են դնելու»

by Սուսաննա Շահնազարյան
Հուլիս 10, 2025
0

Այդ պատմությունների հերոսները Գորիսի քրեակատարողական հիմնարկի բնակիչներ են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման․ նրանք իրական մարդիկ են, իրենց անուն ազգանուններով, բնակության վայրերով։  

Առաջին պատմությանը ծանոթացեք այստեղ

Ա․Ի. 28 տարեկան․

Ընկճված է, շատ գունատ, անընդհատ հազում է, բաժակով ջուր են բերում, միանգամից խմում է, ու չնայած շարունակվում է խեղդող հազը, ուշադրություն չեն դարձնում։ Մի քանի անգամ զրույցն ընդհատվում է, մինչև կարողանում է շնչառությունը վերականգնել։

«Հիվա՞նդ եք»,-հարցնում եմ»։  «Գալուցս մի ամիս հետո սկսել եմ հազալ, բանի տեղ դնող չկա, դե սա հանգստյան տուն չի, ինչքան էլ, որ պարապ ենք, որ մեր առողջության համար մտածեն։ Լրիվս էլ նստած, մեր մահվանն ենք սպասում։ Ինձ սկզբում մահապատիժ տվին, հետո՝ թե բա լավություն են անում, ցմահ փոխեցին, բայց ճիշտը մահապատիժն ա․ համ մենք էսքան չենք տանջվի, որովհետև սա ինչ ապրել ա, ոնց որ սպասեն, թե երբ ենք մեռնում, համ էլ՝ ուրիշներին դաս կլինի, որ իրենց կարգին պահեն։

Եթե պետությունը ծախս ա անում մեզ համար, աշխատավարձ ա տալիս աշխատողներին, հաց ու ջուր՝ մեզ (հեգնանքով ժպտում է), հոսանք ա ծախսում, ինչի՞ համար, եթե ցմահ ենք, ոչ մի փրկություն չկա։ Մեռնենք, մի ցուցակում պտիչկա կդնեն ու՝ պըրծ։

11տարեկան էի, որ երկրաշարժը եղավ, մնացել էի դպրոցի փլատակների տակ, մի քանի ժամ հետ հանեցին, թևս էր պլոկվել, բայց էնպիսի իրավիճակ էր, որ չվիրակապեցին էլ, ինձանով զբաղվելու ժամանակ ու մարդ չկար։

Թեթև վնասվածքիս պատճառը երևի այն էր, որ սպորտով էի զբաղվում, շատ հեշտությամբ, դրսից ուղղորդումներով պանելների արանքից դուրս եկա։ Հետագայում էլ եմ շարունակել , ազատ ոճի ըմբշամարտի վարպետ եմ։ Մեր տունն ավերվել էր, գնացինք ապրելու ծնողներիս հայրական տանը։ Շատ էի կարոտում մեր թաղը, ընկերներիս, բայց էնպես էինք ցրվել, որ մեկը մյուսին չէր կարողանում գտնի, կորուստներ էլ շատ եղան մեր թաղից։ Ոչ մեկի դեմքին ժպիտ չկար։ Տանը ոչ մեկը չէր ծիծաղում, առավոտ-իրիկուն, փողոցներում լացուկոծ էր։ Ոնց որ ուզենայի գլուխս առնեի, փախչեի։

Արցախում եմ ծառայել, եղավ էնպես, որ ոտքս կոտրեցի, բայց տուն չեկա, հոսպիտալում վերականգնվեցի, վերադարձա ծառայության։

Բանակից անմիջապես հետո ամուսնացա, բայց կարիքը շատ մեծ էր։ Մի քանի մանր-մունր գողություններ եղան, պլստացինք, նույնիսկ տան համար մագնիտաֆոն առա, մի քիչ աշխուժացավ տունը։ Հետո ավազակային հարձակման համար դատեցին։ Արդեն հինգ տարի ա, ստեղ եմ, բայց երկու օր առաջ քննիչ եկավ, նորից հարցաքննեց, ասում ա` ինչ որ նոր մատնահետքեր են հայտնաբերել, կարգին չբացատրեց էլ, թե ինչի ա նորից հարցաքննում։ Բայց հետո տնեցիներս ասացին, որ նոր վկաներ կան, հնարավոր ա՝  գործս վերանայեն։ Հույս ունեմ, բայց էս տարիներին էնքան բան եմ տեսել էստեղ, որ էն մտքին եմ, թե էդ դատավորները, քննիչները պլան ունեն մարդկանց փակելու(անունս չես գրելու, չէ՞, գրեցիր, խցում կմնամ)։ Սկսած բռնելու օրից, հարցաքննություն, մինչև վճիռ, էնպես են վարվում հետդ, ոնց որ մի քնձռոտի։ Էն օրից, որ էս շորերը հագար, էլ դու մարդահաշիվ չես։

Իմ ծնողները 60-65 տարեկան են, տեսակցություններին ինձ համար ուտելիք են բերում, գիտեմ, որ իրենցից են կտրում, իմ բկով էլ կուլ չի գնում, բայց էդքան տղամադրություն չունեմ, որ ասեմ, մեղք եք, իմ մասին մի մտածեք, ձեզ համար ապրեք։ Ապերախտ եմ, կարա՞մ չէ, յոլա գնամ ստեղի տվածով, բայց չէէէ, իբր թե թասիբ ա, բա ուրիշներն ի՞նչ կասեն։ Հերս երկրորդ ինֆարկտ ա տարել, կարող ա մի օր բերդի դռանը մնա, սրտով էդ զգում եմ, բայց մտքով՝ չէ։ Ուշացումով իմացել եմ, որ երբ դեռ իմ գործը դատարան հասած չի եղել, մայրս եկել ա քաղմասի  մոտերքում «սեմուշկա» ծախսել, որ ավելի մոտ լինի ինձ։ Մեռնեի, ավելի լավ կլիներ, բայց համարյա բոլոր նստածները ապերախտ են։

Երբ ինձ դատեցին, տղաս 40 օրական էր, հիմա արդեն խոսում է, ու ամեն տեսակցության հարցնում, թե ե՞րբ եմ տուն գնալու։ Կարա՞ս երեխուն բացատրես, որ եթե մահացած չես, խի չես կարող տուն գնալ։ Ամեն անգամ ասում եմ՝ մի քանի ամսից, բայց պատահում ա, որ ես իմ ասածին ուզում եմ հավատամ։

Մահապատիժը, որ ի կատար ածեին,  սհենց հույսերով չէինք ապրի։ Բայց ինձ վրեժն ա պահում, մտքիս մեջ հարյուր անգամ որոշել եմ, թե ոնց  եմ վրեժս լուծելու, որովհետև իմ «գլխին սարքել են»։

Կալանավորներս խցից խուց իրար հետ խոսում ենք հիմնականում առողջությունից, որովհետև հատկապես բոլոր հնաբնակները առողջության խնդիր ունեն։  Խոսում ենք բղավելով,  թաքուն բան չկա, եթե մեկին բան ասես, բոլորը կլսեն։

Եթե էդ օրը քիչ եմ հազում, խցի մաքրություն եմ անում, մարզանք, ամսվա մեջ 40 րոպե գրադարան եմ գնում, էդքան են թույլատրում։

Էստեղ մի 80 հոգի կա փակված, նրանց 60 տոկոսն առաջին անգամ դատվել ա մինչև քսան տարեկան դառնալը։ Էդ սխալ ա, սրա մասին մտածել ա պետք, պատժելու ուրիշ ձև պիտի գտնեն։ Ստացվում ա, որ նրանք մեխանիկորեն բանակից էլ են ազատվում։ Հնարավո՞ր չի ուրիշ ձև գտնեն իրենց խոսքով ասած՝ մարդ դառնալու։

Բանտը մարդ դառնալու տեղ չի, չնայած, որ ասեմ, դրսում էլ մարդկությունը պակասել ա, հերս պատմում էր, որ երկրաշարժի օրերին ամբողջ աշխարհը մեզ օգնում էր, բայց տեղացիները դիակներին թալանում էին։

Իմ կողքի խցում մի տղա ա նստած, բանակի «պավիսկան» տվել են, ուզեցել ա ընկերների համար մի թեթև քեֆ կազմակերպի, գնացել ա Սովետաշենի աղբանոց, էնտեղ ուրիշ տղաներ են եղել, ասել են, որ աղբի մեքենան գա, սկզբից մենք պիտի մոտենանք, ինչ ուզենք, վերցնենք, հետո՝ դու։ Էս երեխան մի քանի ժամ սպասել ա, դրանք դեռ աղբը ջոկելիս են եղել, լեզվակռիվ ա սկսել, հարձակվել են սրա վրա, նա էլ  2 կոտրած շիշ ձեռքին պաշտպանվել ա, ոնց ա պատահել, նրանք շատ են մոտեցել, խփել ա․ երկու մահը նրան ցմահ ա արժեցել։ Էս ասածներս դատավորին պետք չեն, նրանցը սուխոյ վճիռն ա։

Էստեղ լինելու ժամանակահատվածում 11 հոգի մահացել ա, նրանց մեջ ավելի շատ երիտասարդներ։ Տեսնում են՝ կալանավորը վատ ա, սիստեմ են միացնում, էդ ա միակ բուժումը։ Որտեղդ էլ ցավի, մի քանի րոպեով սիստեմ են միացնում, մնացածը բախտի ա, կօգնի՞, թե հակառակը։

Սուսաննա Շահնազարյան
ShareTweetShare

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.