Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սիվիլիթաս հիմնադրամի տարեկան զեկույցը ներկայացվեց նաև Գորիսում

by mediapoint
Մարտ 11, 2014
0

IMG_0077Մարիամ Մաթևոսյան
Մարտի 10-ին Գորիսի «Միրհավ» հյուրանոցում ներկայացվեց Սիվիլիթաս հիմանդրամի՝ թվով վեցերորդ տարեկան զեկույցը, որը կրում է «Հայաստան-2013. Ակնկալիքների և անակնկալների տարի» խորագիրը: Զեկույցում ամփոփ ներկայացվում են երկրի նախորդ տարվա կարևորագույն իրադարձությունները, մասնավորապես, անդրադարձ է կատարվում Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ներքաղաքական իրադարձություններին և տնտեսությանը:

Գորիսում տարեկան զեկույցը ներկայացրեց լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ,  Թաթուլ Հակոբյանը: Նրա խոսքով՝ զեկույցներն այլընտրանքնային վերլուծություն են Հայաստանի նախորդ տարվա իրադարձություններին մասին:

«Այս զեկույցն իր տեսակով տարբերվում է մնացած զեկույցներից այն իմաստով, որ գրված է ներսից, այսինքն ներկայացված իրադարձություններն արձանագրվել են «իրական» Հայաստանի քաղաքացիները: Զեկույցում մենք փորձում ենք առաջարկել նաև  առկա խնդիրների լուծման տարբերակները»,-նշում է Թ. Հակոբյանը:

Զեկույցը կյանքի է կոչվել  մի խումբ լրագրողների, դիվանագետների, վերկուծաբանների, քաղաքագետների, ինչպես  նաև տարածաշրջանը պատկերացնող մարդկանց շնորհիվ:

IMG_0075DSC02353Այս տարվա զեկույցում  Հայաստանի արտաքին քաղաքականության բաժնում տեղ են գտել Հայաստանի Մաքսիային միության անդամակցությունը, ներքաղաքական իրադարձություններում հիմնականում անդրադարձ է կատարվել   ՀՀ նախագահական ընտրությանը և դրան հաջորդած Ռաֆֆի Հովհանիսյանի «Բարև» քարոզարշավին, իսկ տնտեսական բաժնում, որպես երկրի կարևորագույն իրադարձություն, ներկայացվել է կենսաթոշակային նոր համակարգը, որի շուրջ զարգացումները դեռևս շարունակվում են:

«Հայաստան-2013. Ակնկալիքների և անակնկալների տարի» խորագիրը կրող զեկույցն ամեն տարի պարբերաբար ներկայացվում է Երևանում, Գյումրիում, ինչպես նաև Ստեփանակերտում: Սիլիլիթաս հիմանդրամը պատրաստվում է զեկույցը ներկայացնել նաև Հանրապետության այլ բնակավայրերում:

Ներկայացվեցին նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի երկու նոր գրքերըը, որոնք կրում են «Անկախության ճանապարհով» և «Անավարտ տասնամյակ» խորագիրերը:

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.