Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Շինուհայր. բազմաբնակարան շենքի բնակիչներն ահազանգում են

by mediapoint
Ապրիլ 23, 2015
0

AlvardՔրիստինե Հայրապետյան
Շինուհայր համայնքի բազմաբնակարան շենքերի բնակիչները տեղական իշխանավորներից պահանջում են վերանորոգել շենքերի տանիքները:

«Ասի ի՞նչ կնեկ ես էէէ՜, հունց ես մնում էդ տանը, ոչ մեջք ա մնացել, ոչ երիկամ»,- լացակումած  ասում է Շինուհայրի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ Ալվարդ Հարությունյանը, եւ  շենքի բակում կանգնած, ձեռքը մեկնելով ցույց է տալիս շենքի վերջին հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբը, որի պատերը փլուզման եզրին են:Alvardi_tunyԱ. Հարությունյանը մեծ տարաներ, նույնիսկ ճաշի կաթսաներ է տան հատակին շարում, որպեսզի առաստաղից կաթող անձրեւաջրերը կամ ձնհալից առաջացած ջրերը տունը չողողեն: Միայնակ ապրող ծեր կնոջ տան պատերն ու առաստաղը խոնավությունից  սեւացել ու ճաքճքել են:

«Էլ վիճակ չկա, ճաշիս ամաննին տեն ըծիլի ա, աման էլ չունեմ, որ տինեմ տակին»,- ասում է նա եւ ավելացնում, որ արդեն մի տարի է, ինչ այդ հարցով դիմել է համայնքի ղեկավարին, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետին, եւ վերջինս էլ  խոստացել է, որ մինչեւ մայիս ամիսն այդ հարցը ինչ-որ ձեւով կլուծեն:

Շենքի ինը բնակարանում ապրում է 18 ընտանիք: Նույն հարկի բնակիչ Սոնա Մինասյանը եւս նշում է, որ տանիքի կաթոցներից իրենց բնակարանի առաստաղի, պատերի ծեփերը եւս թափվում են: Պատկերն ավելի դժգույն է ծեր ռուս քույրերի տանը:  Տանիքի անմխիթար վիճակն ավելի շատ մտահոգում է այդ շենքի վերջին հարկում բնակվողներին:

shenqi_mijancqԴեռեւս 1960-ական թվականներին Տաթեւ ՀԷԿ-ի կառուցած բազմաբնակարան շենքերի տանիքներն, ինչպես նշեց բնակիչներից մեկը, 20-25 տարի առաջ են նորոգվել, դրանից հետո ընդհանրապես չեն փոխվել: Միայն շենքերից մեկի տանիքն է ամբողջությամբ փոխվել «Տաթեւեր» ճոպանուղու աջակցությամբ: Բնակիչներն ասում են, որ մյուս շենքերի տանիքները փտած են, կաթում են: Նորոգելու համար դիմել են համայնքի ղեկավարին, սակայն համայնքապետարանը մի երկու անգամ մի քանի թերթաքար (շիֆեր) է տրամադրել:

«Մի երկու անգամ բնակիչները դիմալ են գյուղապետին ու ինքը մի քանի շիֆեր ա տրամադրալ, բայց դե ընդհանուր պիտի տանիքը փոխվի, իսկ մենք էլ մեր միջոցներով չենք կարող դա անել, մեծ ծախսերի հետ ա կապված»,- ասում է բազմաբնակարան շենքի բնակիչ Սուրեն Գրիգորյանը:

Շինուհայրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ներսես Բարխուդարյանը նշեց, որ բազմաբնակարան շենքերը համայնքապետարանի ենթակայության տակ չեն գտնվում, դրանք բնակիչների սեփականությունն են: Ն. Բարխուդարյանի խոսքով՝ համայնքապետարանը լուծում է միայն այդ շենքերի կոյուղու կամ խմելու ջրի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ իր միջոցներով իրականացնում է աղբահանությունը: Աշխատակազմի քարտուղարը նշեց նաեւ, որ շենքերի ընդհանուր վիճակից իրենք տեղյակ են եւ գրություն են ներկայացրել մարզպետարան:

«Եթե մարզպետարանն էլ էս հարցը չլուծի՝ թեժ գիծ եմ զանգիլու»,- ասում է Ալվարդ Հարությունյանը, չհստակեցնեով, թե խոսքը որ թեժ գծի մասին է:

hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.