Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ա.Առաքելյան.«Եթե պետությունը շարունակի համայնքների հետ նույն ձեւով վերաբերվել, ուրեմն հանրաքվեն ավելորդություն է»

by mediapoint
Մայիս 17, 2015
0

60266_bՄարիամ Մաթևոսյան
Սվարանցցի Ալվարդ Առաքելյանը գտնում է, որ համայնքները կխոշորացվեն անգամ եթե բնակիչները դեմ քվարկեն, բայց եւ նշում, որ եթե իշխանությունների ուշադրության կենտրոնում չլինի գյուղերի «մարումը»` ավելի լավ է չխոշորացնեն: «Տու չպիտի եկած ինեիր է˜, այլ վերադասներից. կյար տեսնար, որ դպրոց չկա, խանութ չկա, հացի մատակարարում չկա, տրանսպորտ չկա, գյուղում ոչ մի բան էլ չկա: Հիվանդ մարդիկ ենք, եթե հանկարծ շտապ օգնություն կանչեմ, ասեմ մեռնում եմ, համոզված եղի` մեքենա չի կյալու»,-դժգոհում է նա ու ավելացնում, որ եթե պետությունը շարունակի  համայնքների հետ նույն ձեւով վերաբերվել, ուրեմն հանրաքվեն ավելորդություն է:Ա. Առաքելյանը պատմում է, որ ինչպես նա, ամուսին ու տղան եւս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեն, ու այսօր տեղական հանրաքվեում իրենք ձայնի իրավունք չունեն, բայց ամեն ընտրություններում իրենց անուններն ընտրական ցուցակներում ներառված են. «Երբեւէ մենք ընտրության չենք գնացել, բայց մեր «այո»-ները հավաքել-տարել են:  Հիմա ընտրություն չկա, խաբեբայություն ա»:

328 բնակչություն ունեցող Սվարանց համայնքում, ընտրելու իրավունք ունեն 224 ընտրող: Համայնքապետարանի շենքի Կենցաղի տուն անվանմամբ սենյակում տեղակայված է թիվ 37/1 ընտրատեղամասը: ժամը 17:00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 101 ընտրող: 

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արծրուն Միրզաթունյանի խոսքով` ընդհանուր առմամբ հանրաքվեն անցնում է խաղաղ պայմաններում, բնակիչները շարունակում եմ ընտրատեղամաս ներկայանալ:

Ընտրական հանձնաժողովում ընդգրկված են նաև ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների ներկայացուցիչներ:

«Գյուղ որտեղից, որ խոշորացումից էլ օգուտ սպասենք, ինչքան գանք հետ ենք գալու, առաջխաղացում չկա: Ծերացող գյուղ է` մեծերով բնակեցված»,-նշում է  Քնարիկ Դանիելյանը:

Ժամանակին Սվարանցում փաստացի 162 ընտանիք էր ապրում, իսկ հիմա գյուղում մոտ 54 ծուխ կա: Երիտասարդներ գրեթե չկան:

«Գյուղն ապագա կունենա, եթե գազ ունենաք, մանկապարտեզ, մեր երեխաները բան չեն տեսնում, լավ վերանորոգված դպրոց ունենաք, որ աշակերտները փլատակների տակ դաս չանեն»,-ասում է բնակիչներից մեկը:  
hetq.am

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.