Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Խոշորացումից հետո գուցե մի լույս բացվի մեր գյուղի համար ու աշխատատեղեր բացվեն»

by mediapoint
Մայիս 17, 2015
0

HarjisՔրիստինե Հայրապետյան
Մայիսի 17-ին անցկացված տեղական հանրաքվեում կողմ արտահայտված հարժիսեցիներից շատերն են կարծում, որ խոշորացումն իրենց գյուղի համար նոր հնարավորություններ կստեղծի, կլուծվեն իրենց գյուղի առջեւ ծառացած մի շարք խնդիրներ: Բնակիչները գյուղի առաջնային խնդիրներից են համարում անբարեկարգ ճանապարհները, ինչպես նաեւ այն, որ տարիներով գազ չունեն:

Նայելյա Բախշյանի խոսքով՝պահանջներն ու ականկալիքները շատ են, բայց կոնկրետ երկուսը պիտի կատարվեն, դա ճանապարների բարեկարգումն ու գյուղի գազաֆիկացումն է: Աշոտ ԱլեքսայնանՀարժիսի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց, որ չի հավատում, թե ինչ որ բան կփոխվի գյուղում խոշորացումից հետո, քանի որ տարիներ շարունակ խոստանում են, որ գյուղը կգազաֆիկացվի, սակայն մինչ օրս խոստումներն այդպես էլ անկատար են մնացել: Դանիել Դանիելյանը, ով նոր է վերադարձել Ռուսաստանից, եւս իր քաղաացիական պարտնքն է կատարել. «Դժվարությամբ, բայց հավատում եմ, որ գյուղում դրական փոփոխություններ կլինեն. ժամանակը ցույց կտա, միայն թե հուսախաբ չլինենք»:

Համագյուղացու լավատեսությունը կիսում է նաեւ Համլետ Գրիգորյանը, ում ակնկալիքները եւս մեծ են համայնքների խոշորացումից եւ ինչպես ինքն է ասում. «ընտիր» այո է քվեարկել: Զրույցին միացած Աշոտ Ալեքսայնանն էլ ասում է, որ ինքը եւս երկու ձեռքով կողմ է, որպեսզի համայքները խոշորացվեն. «Կարելի է փորձել, 20 տարի է ոչ մի առաջընթաց չկա գյուղում, գուցե մի լույս բացվի մեր գյուղի համար, աշխատատեղեր բացվեն»:
Կրասնոդարում ապրող հարժիսեցի Սուրիկն ասում է, որ ինքը դեմ է գյուղերի միավորմանը և հավելում, որ ամենաարդյունավետը նախկին՝ շրջանային ձեւն է:

Հիշեցնենք, որ Հարժիս համայնքի 570 ընտրողներից հանրաքվեին մասնակցել են 334-ը, որը կազմում է ընտրողների 60%-ը: Ընտրողներից 304-ը կողմ է քվեարկել, 30-ը՝դեմ:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.