Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագիծը քննարկվեց մարզային շահագրգիռ կողմերի հետ

by mediapoint
Մայիս 23, 2015
0

DSC_1302Մայիսի 22-ին  Սյունիքի մարզի Կապան քաղաքում քննարկվեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ  իրականացվող “Մաքուր էներգիա և ջուր” ծրագրի շրջանակներում ստեղծված Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագիծը:

Քննարկմանը ներկա էին բոլոր շահագրգիռ կողմերը. ՀՀ Բնապահպանության նախարարության (ԲՊՆ), ՀՀ ԲՊՆ աշխատակազմի  Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ), Հարավային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի, ինչպես նաև ՀՀ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանային և տեղական կառավարման գերատեսչությունների պաշտոնյաներ, հասարակական կազմակերպություններ:DSC_1296Հանդիպման ընթացքում “Մաքուր էներգիա և ջուր” ծրագրի փորձագետները ներկայացրին նախագծի կառուցվածքն ու մշակման գործընթացը, ճնշումների և ազդեցությունների վերլուծությունների արդյունքները , մակերևույթային և ստորերկրյա ջրային մարմինների տարանջատումը, ինչպես նաև այս նախագծով սահմանված բնապահպանական նպատակների իրագործման համար առաջարկվող միջոցառումների ծրագիրը:

Քննարկման ընթացքում փորձագետները նշեցին մարդածին գործոնների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, որն էլ հանգեցնում է ջրի և հողի աղտոտման, կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև բնական պաշարների սպառմանը:

Մասնակիցներն իրենց հերթին ներկայացրին իրենց կարծիքներն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ, որոնք, ըստ ծրագրի իրագործողների, հաշվի կառնվեն վերջնական նախագծի պատրաստման ընթացքում: Իսկ վերջնական նախագիծը ՀՀ կառավարման հաստատմանը ներկայացնելու նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությանը կտրամադրվի ս. թ. հուլիսին:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.