Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Երիտասարդական Բանկ ծրագիր.հայտարարություն երիտասարդների համար

by mediapoint
Նոյեմբեր 11, 2015
0

Рисунок1Հայտարարություն երիտասարդների համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և «Ա. Դ. Սախարովի անվան մարդու Իրավունքների Պաշտպանության կենտրոնը» հրավիրում են Ձեզ մասնակցել Երիտասարդական Բանկ ծրագրին: Եթե Դուք 16- 25 տարեկան եք, և ուզում եք, որ ձեր կարծիքը լսելի լինի, մասնակցել Ձեր համայնքի բարելավմանը, նախաձեռնել դրական փոփոխություններ, ձեռք բերել առաջնորդի և ակտիվ քաղաքացու հմտություններ, պատրաստ եք գործ ունենալ իրական գումարների հետ,ապա միացեք Երիտասարդական Բանկ ծրագրին:
Ի՞նչպես մասնակցել.

Ծրագրին մասնակցելու պայմաններին ծանոթանալու համար «Ա. Դ. Սախարովի անվան մարդու Իրավունքների Պաշտպանության կենտրոնը» հրավիրում է Ձեզ մասնակցել ծրագրի մեկնարկային միջոցառմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Գորիսի մամուլի ակումբում /Անկախության 2/ կամ զանգահարել  098990731 հեռախոսահամարով:

Ի՞նչ է երիտասարդական բանկը

Երիտասարդական բանկը (http://am.epfarmenia.am/am/program-portfolio/youth-program/youth-bank/) աշխարհի ավելի քան 25 երկրներում իրականացվող ծրագիր է, որը Հայաստանում իրականացվում է Եվրասիա համագործակցություն  հիմնադրամի կողմից: Երիտասարդական բանկ կոմիտեների նպատակը տեղի երիտասարդությանը իրենց իսկ համայնքների զարգացման գործում ակտիվորեն ներգրավելն է:  Երիտասարդական բանկը կամավոր երիտասարդների մի խումբ է, որին հնարավորություն է տրվում սովորել և իրականացնել դրամաշնորհային ծրագիր՝ իրենց հասակակիցների գաղափարներն իրագործելու համար:

Երիտասարդական բանկը բաղկացած է 5 անդամից: Վերջիններիս պարտականությունների մեջ է մտնում համայնքային ծրագրեր իրականացնելը. դրամաշնորհային ծրագրի հայտ ձևակերպելն ու հայտարարելը, ծրագրերի ընտրությունը, ֆինանսավորումը և մոնիտորինգը: Երիտասարդական բանկում անդամները միմյանց հետ աշխատում են առաջնորդության, հավասար մասնակցության, թիմային  և ակտիվ համագործակցության սկզբունքներով:

Եթե ցանկանում եք դրսևորել Ձեր կարողությունները և մասնակցել համայնքի բարելավման գործին, ապա ներբեռնեք և լրացրեք դիմումի այս ձևը և ուղարկեք gorispressclub@gmail.com հասցեին: 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.