Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Երթևկող ուսուցիչների ուղևորավարձը փոխհատուցվում է մասնակի

by mediapoint
Նոյեմբեր 26, 2015
0

DSC_1293Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի Աղիտու հիմնական դպրոցի երթևեկող երեք աշակերտից  ուղեվարձի փոխհատուցում ստանում է միայն մեկը:  Երեք աշակերտներն էլ այս տարի են Աղիտու համայնքից  տեղափոխվել Սիսիան, սակայն միայն մեկ  աշակերտի համար է տնօրենը  տրանսպորտային ծախսերի փոխատուցման համար տեղեկանք ներկայացրել: Դպրոցի տնօրեն Սուրեն Շահնազարյանի խոսքով՝ 2 աշակերտները փոխհատուցում չեն ստանում, քանի որ Աղիտու համայնքի գրանցում ունեն: «Նրանք կարող են հաճախել Սիսիանի մոտակա դպրոց: Այդ պատճառով էլ նրանց  ճանանապահածախսի փոխհատուցման տեղեկանք չենք ներկայացրել»,- պարզաբանում է դպրոցի տնօրենը:

 Բացի աշակերտներից, Աղիտուի դպրոցում աշխատող 8 ուսուցիչ Սիսիանի բնակիչ են, ովքեր նշում են, որ Աղիտու  հասնելու համար խնդիրներ հիմնականում չեն առաջանում, քանի որ օրական երկու անգամ ներհամայնքային տրանսպորտ է աշխատում, չնայած չեն բացառում, որ երբեմն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված են լինում պատահական մեքենաներով կամ տաքսիով երթևեկել:Ճանապարհածախսի փոխհատուցում ստանում են երթուղայինի ուղեվարձին համարժեք՝ նախկինում 150, այժմ՝ 100:  Դպրոցի տնօրենը նշում է, որ սեպտեմբեր ամվա ներկայացրած օրերի քանակով՝ երկկողմանի  երթևեկության համար օրական 200 դրամ են հատկացրել:

«Էս տարի նորմալ վճարել են, բայց մինչև հիմա պակաս էինք ստանում: Օրինակ մենք ներկայացրել ենք 22 օրվա  , բայց վճարել են 18-ի համար. մոտ մի 20 տոկոսով էլ պակաս»,- պատմում է ֆիզիկայի ուսուցիչ Սուրեն Բլբուլյանը:

«Նախկինում եղել են ուշացումներ, մի քանի ամիս միացրել են, բայց նախատեսված ամբողջ գումարը չի փոխհատուցվել, իսկ ընթացիկ տարվա երեք ամիսներից միայն ուսումնական տարվա առաջին ամսվա ուղևորավարն են վճարել»,- նշում է  ուսուցչուհի Նազիկ Սահակյանը:

DSC_1318Երթևեկող ուսուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, որ դպրոցական արձակուրդներին կամ քննական ամիսներին ուսուցիչները չնայած դպրոց են հաճախում, այնուամենայնիվ այդ օրերի համար երթևեկության  փոխհատուցում չեն ստանում և նաև չկա մեկնաբանություն, թե ինչպես է կարգավորվում, ինչ հիմունքներով է որոշվում, որ նշված օրերին ուսուցիչները պարտավոր են սեփական միջոցներով երթևեկել:

«Հիմնականում հունվարի 10-ից աշխատում ենք, ամբողջ հունիս  ամիսը գալիս ենք, քանի որ քննությունների շրջան է, օգոստոսի 15-ից էլի աշխատանքի  ենք, բայց էլի այսպես ասած,կիսատ ամիս են համարում ու չեն փոխհատուցում»,-նշում է  ուսուցչուհի Համեստ  Հակոբյանը:

Միակ պարզաբանումը ներկայացնում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության աշխատակից Գալյա Հարությունյանը, ով  մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշում է որ «կիսատ ամիսների համար չեն փոխհատուցում ֆինանսական սղության պատճառով»: Այս դեպքում անհասկանալի է, թե վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» ծրագրով նախատեսված գումարների ավելացումն ինչ նպատակով է արվել:

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Կյանքը՝ բաց կոյուղագծերի կողքին

    Նոյեմբեր 20, 2026
    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ․ ի՞նչ խնդիրներ են մնացել պետական բարեփոխումներում

    Նոյեմբեր 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.