Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ձմռան և խոշորացման անակնկալները բազմաբնակավայր համայնքում

by mediapoint
Դեկտեմբեր 20, 2016
0

15392773_564743683729084_1347645286640613501_oՍուսաննա Շահնազարյան
Դեկտեմբերի 5-ին կայացած Գորիսի ավագանու  որոշմամբ  «Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը Գորիս համայնքի 2016 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 13 միլիոն 2 հարյուր հազար դրամ՝ «լուսավորության, աղբահանության, շրջակա միջավայրի պահպանության և բնակարանային տնտեսության, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման համար»:

Ընկերության տնօրեն Վահագն Միքայելյանի խոսքով տրամադրված միջոցները հիմնականում կուղղվեն արդեն իսկ կատարված աշխատանքներին: Այն հարցին, թե արդյոք ընկերությունը բավարար միջոցներ ունի խստաշունչ ձմռան ամիսներին նաև քաղաքի ձնամաքրման, ձնահեռացման աշխատանքներն իրականացնելու համար, Վահագն Միքայելյանը նշում է, որ այդ նպատակի համար  նախապես կուտակվել է 270 խորանարդ մետր ավազ, խնդիրը հիմնականում կապված է տեխնիկայի, մասնավորապես, տրակտորի ձեռքբերման հետ:«Դա իհարկե, չի ենթադրում, որ համայնքում, մասնավորապես, Գորիս քաղաքում ձնամաքրման, ձնահեռացման աշխատանքներ չեն իրականացվում: Դեռևս աշնանը նորոգվել է Գորիս ՏՆՏ-ի հաշվեկշռում գտնվող տեխնիկան, սակայն տրակտոր ձեռք բերելու համար մոտ 50  միլիոն դրամ է անհրաժեշտ, որը բնականաբար, հնարավոր չէ համայնքային բյուջեով գնել, ուստի  անհրաժեշտության դեպքում այն վարձակալվում է տարբեր կազմակերպություններից»,- www.gorispress.am-ին  ասաց ընկերության տնօրենը: Նա նաև նշում է, որ ընկերությունը չունի  համապատասխան ծածկով տարածք, որտեղ կարող է պահվել կուտակված ավազը, ուստի բացօթյա պայմաններում, երբեմն ջերմաստիճանի կտրուկ իջոցման պատճառով այն սառչում է և լրացուցիչ դժվարություններ ստեղծում տեղափոխման համար:

Մեզ նաև հետաքրքրում է, թե ինչպես է բացատրում վերջին շրջանում  բնակչության դժգոհությունը կապված քաղաքի մի շարք փողոցներում վտանգավոր մերկասառույցի առկայության հետ, որը վտանգում է ոչ միայն մեքենաների, այլև հետիոտնի երթևեկը: Վահագն Միքայելյանի խոսքով, մասնավորապես, սոցցանցերում հնչող մեկնաբանությունները երբեմն ծայրահեղացված են և, ըստ նրա,  «Բարեկարգում և բնակարանային տնտեսության» հիմնադրումից սկսած, (այն ստեղծվել է  նախկին «Գորիս ՏՆՏ» ՓԲԸ-ի լուծարումից հետո հեղ. Ս. Շ), տեխնիկական, մարդկային սուղ միջոցներով, այնուամենայնիվ, ձգտում են կանոնավոր իրականացնել քաղաքի թե աղբահանության և թե ձնահեռացման աշխատանքները:

Թե որքանով էր նպատակահարմար և ինչ նպատակ էր հետապնդում նույն գործառույթներն իրականացնող մի ընկերության լուծարումը և նորի հիմնադրումը և իրականում ինչ խնդիրներ ունի կազմակերպությունը բացի աղբահանությունից, ձնմամաքրումից, նաև լուսավորության, շրջակա միջավայրի պահպանության և բնակարանային տնտեսության ոլորտում ծառայություն մատուցելու համար, այլ քննարկման թեմա է, սակայն փաստ է, որ  ի սկզբանե ընկերության պարտականությունների իրականացման տարածքը ենթադրում էր միայն Գորիս քաղաքը, իսկ համայնքների խոշորացման արդյունքում բազմաբնակավայր  Գորիս համայնքի  ձևավորման արդյունքում, ըստ էության, «Գորիս համայնքի բարեկարգում և բնակարանային տնտեսություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը» պարտավոր է համանաման ծառայություններ մատուցել ևս 9 բնակավայրում: Եվ դա է, պատճառը, որ ըստ տնօրենի, արդեն իսկ օգտագործվել է կուտակված ավազի 60 տոկոսից ավելին, քանի որ ձնամաքրման աշխատանքներ մինչև այժմ իրականացվել են նաև Վերիշեն, Քարահունջ, Ակներ  բնակավայրերում:

Ձմեռը կարծես թե դեռ նոր  է իր իրավունքների մեջ մտնում, և դժվար է ենթադրել ինչ կարելի է սպասել առաջիկա ամիսներին: Ակնայտ է միայն, որ սուղ միջոցներով, անհրաժեշտ տեխնիկայի բացակայության պայմաններում բազմաբնակավայր համայնքում բավարար ծառայություն մատուցել հնարավոր չէ:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.