Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հուլիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՀունիսՕգոստոս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի ավագանու որոշմամբ համայնքապետարանի աշխատակազմում 24 նոր հաստիք է ավելացել, աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է մոտ 25 տոկոսով

by mediapoint
Մարտ 1, 2017
0

17035936_1178660435584493_94297235_oՍուսաննա Շահնազարյան
Տեղի ունեցավ Գորիսի համայնքի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից առավել ուշագրավը ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի` «Գորիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշման մեջ նախատեսվող փոփոխությունն է: 

Բազմաբնակավայր Գորիս համայնքի ձևավորումից հետո 2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանին նշված հարցի մասին որոշում ընդունեց երկրոդ անգամ` մոտ 25 տոկոսով բարձրացնելով համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդը: Դրույքաչափերի բարձրացումն, ի դեպ, թե’ հոկտեմբերի 17-ին ընդունված, և թե’ այս որոշումով չի տարածվում համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վրա:

Չնայած օրակարգում խոշորացված Գորիսի կազմում ընդգրկված նախկին համայնքների գույքի, ունեցվածքի գույքագրման հարց չէր ներկայացված, այնուամենայնիվ նշվեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի խոսքով, արդյունքները, սակայն չեն կարող համեմատել մինչ միավորումը նախկին համայնքներում ամրագրված գույքի հետ, քանի որ գույքայգրվում է խոշորացունից հետո առկա գույքը: Հաշվի առնելով, մասնավորապես, նշված հարցերի կարևորությունը, հանրային հետաքրքրությունը և համայնքների խոշորացման բարեփոխումների շուրջ քննարկումների, տեղեկատվության բացակայության պատճառով համայնքների բնակիչների մոտ գործընթացի նկատմամբ անվստահությունը, առաջիկայում կներկայացնենք հետաքննական, վերլուծական հոդվածների շարք, որոնք կանդրադառնան Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Տեղ, Տաթև, Գորայք համայնքներում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի հաջողություններին, մարտահրավերներին:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները
    Հասարակություն

    Գորիսում քննարկվել են դպրոցների կառավարման համակարգում սպասվող փոփոխությունները

    Հուլիս 3, 2026
    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.