Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Նույն դաշինքի երկու թեկնածուները տարբեր կարծիք ունեն համայնքների խոշորացման մասին

by mediapoint
Մարտ 20, 2017
0

Անահիտ Բաղդասարյան

17424850_1400923919928965_1664501710701361268_nԳորիսի մամուլի ակումբի նախաձեռնությամբ Սիսիանում կազմակերպվել էր հանդիպում` ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների տարբեր դաշիքներից, կուսակցություններից թիվ 12 ընտրատարածքում գրանցված  Սիսանի թեկնածուների հետ: Քննարկման հարցերը հիմնականում վերաբերում էին Հայաստանի տնտեսական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի, արտագաղթի կանխմանը, արդյունաբերության զարգացմանը, պետական բյուջեի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերին, որոնք գրեթե առանց բացառության, ըստ թեկնածուների, երկրի վաղվա օրվա զարգացման կարևոր երաշխիքներն են:

17155824_1400924033262287_3185269586954134629_nԲուռն քննարկման առարկա դարձան տեղական մի շարք խնդիրներ, մասնավորապես համայնքների խոշորացման արդյունավետությունը, անհաժեշտությունը: Խոսելով հարցի մասին`«Ծառուկյան դաշինքի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, Սիսիան համայնքի նախկին ղեկավար Աղասի Հակոբջանյանը նշեց, որ ինքը դեմ է վարչատարածքային փոփոխության այն մեթոդը, որը հիմա իրականացվում է Հայաստանում. «Նման փնջային, պիլոտային խոշորացումը լավ բանի չի բերի: Արդեն համայնքների մի քանի փնջեր խոշորացվել են, բայց  մարդկանց կյանքի բարելավման տեղաշարժ չի նկատվում: Ես կողմ եմ խոշորացմանը, եթե շրջանները լինեն նույն կարգավիճակում, ինչ եղել են գործկոմի ժամանակաշրջանում: Եթե լավ բան կա նախկինից վերցնելու, պիտի վերցնենք»,- ասաց  Ա. Հակոբջանյանը:

«Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը խոսքով՝ «Խոշորացման դրական կողմերից մեկն այն է, որ փոքր բյուջե ունեցող  համայնքների համար սա լավ գործընթաց է, քանի որ սուղ միջոցներով հնարավոր չէ համայնքային խնդիրները լուծել, իսկ խոշորացումի արդյունքում բազմաբնակավայր համայնքի բյուջեն մի քանի անգամ կավելանա համեմատաբար մեծ բյուջե ունեցող համայնքի հաշվին»: 

Рисунок2

Աղասի Հակոբանյանի խոսքով` համայնքների միավորումը որևէ դրական արդյունք չի ունենա, եթե նախկինի նման համայնքի ղեկավարը չկարողանա իր ձայնը լսելի դարձնել երկրի ղեկավարությանը: Gorispress-ի այն հարցին, թե արդյոք իր ղեկավարման տարիներին նա չի կարողացել համայնքի հուզող հարցերը ներկայացնել կառավարությանը, Ա. Հակոբջանյանը պատասխանեց. «Ես որպես նախկին համայնքապետ հնարավորություն չեմ ունեցել գնալ կառավարությունում համայնքային որևէ խնդիր ներկայացնել: Որքան էլ, որ կառավարության ներկայացուցիչները գան շրջաններ ու հորդորեն, որ իրենց դռները բաց են, սուտ են ասում:  8 տարվա իմ աշխատանքային տարիներին ես չեմ կարողացել նախարության դուռ բանցեմ, մտնեմ, ասեմ, որ սիսիանցին էլ իրավունք ունի լավ ապրելու»: Այդ առումով նա վկայակոչում է այն փաստը, որ տարբեր տարիների ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզպետարանի Հրատապ ծրագրով Սյունիքի մարզին հատկացված գումարից Սիսիանին համապատասխան գումար չի հատկացվել:

Նույն դաշինքի մեկ այլ թեկնածու` Նաիրի Բախշյանը պարզապես նշեց, որ « կառավարությունն արդեն որոշում ա  ընդունել համայնքների խոշորացման վերաբերյալ, և եթե ինքն ընդգրկվի գործադիր իշխանությունում, պարզապես նպատակասլաց կաշխատի»:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.