Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Աստծո տունը մարդկային հոգածության կարիք ունի

by mediapoint
Հուլիս 12, 2013
0

եկեղեցիԱրփինե Զադայան
գ. Վերիշեն

Վերիշենի Սրբ. Հեղինե եկեղեցին կառուցվել է XVII  դարում: Վերջին անգամ եկեղեցին վերանորոգվել է 1993 թվականին: Սակայն դրա կարիքն առավել քան զգացվում է նաև այսօր: Անձրևոտ օրերին, որ մեր տարածաշրջանում տևական ու գերակշիռ են,  եկեղեցին ասես լողում է ջրերի մեջ:
Անգամ ամենաշոգ ամռանը հատակը չի հասցնում չորանալ, պատերը շանունակում են բորբոսով ու խոնավությամբ “շնչել”… Եկեղեցի մտնելուն պես քթիդ է խփում խոնավության տհաճ  հոտը` դժվարացնելով շնչառությունդ ու հենց մուտքից խաթարելով հավատի տուն մտնելուդ հողեղենիդ հավատը…
DSC07072DSC07066Եկեղեցում առկա նկարներն անգամ խունացել-խամրել են: Ողջ եղեղեցին  լռելյայն վկայությունն է ոչ թե խոնավության, այլ մարդկային անուշադրության, այդ գործն կոչված մարդկանց ու կառույցների, տեղական իշխանությունների անտարբերության:

Ցավալի է շատ, որ հոգևոր տունն այդչափ անուշադրության է մատնված: Եկեղեցու միակ ճաղավանդակով պատուհանը հիմա երբևէ եղած ցելոֆանե “ապակին” էլ չունի. այն բաց է ձյան ու անձրևի, քամիների ու միջատների համար: Փարթամ մամուռ տեսնել ցանկացողներն այն կարող են այստեղ տեսնել-լուսանկարել, զմայլվել…

Տատս պատմում է, որ  եկեղեցում  ժամանակին քահանա է եղել,  որ այստեղ   կատարվել են եկեղեցական բազում արարողություններ, այդ թվում, ասենք` հենց իմ ծնողների պսակադրությունը:

DSC07086Դժվարանում եմ հավատալ, որ մեր այսօրվա տխուր ու մոռացված եղեղեցին երբևէ շեն ու տաք է եղել, որ այստեղ ամեն օր խնկաբույր է եղել, որ առ Աստված հաղորդակցություն է եղել, որ եղել է հոգով թեթևանալու մշտօրյա հնարավորություն:   Հիմա եկեղեցին քահանա չունի, համայնքապետարանի կողմից նշանակված անձը  շաբաթը մեկ անգամ գալիս, բացում է դռները, որպեսզի բնակիչները  շաբաթվա մեջ   մեկ անգամ գոնե մոմ վառելու, լուռ…երկխոսելու հնարավորություն ունենան…

Լավ է` դեռ սա էլ կա…

Ցավալին այն է, որ ժամանակին մեր եկեղեցին ուներ այն ամենը, ինչը կա ամեն ու   յուրաքանչյուր եկեղեցում: Ասում են` մեկի փոխարեն անգամ երկու զանգ է ունեցել   եկեղեցին, մեկը տեղափոխել են Գորիսի Սրբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Գուցե այդ մի զանգի  հետ էլ ամեն ինչ տարա՞ն այնտեղ ու, գուցե, երկու  զանգով էր եկեղեցին`եկեղեցի…

Հուսամ`համայնքապետարանը քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ, թե չէ մի օր ճաքճքած պատերը կդադարեն դիմակայել խոնավությանն ու անտարբերությանը և, փլուզվելու վտանգով, կդառնան սպառնալիք…

Աստծո տունը մարդկային հոգածության կարիք ունի:

Էլի` իր ստեղծած մարդու համար: 

 

   

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.