Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Համայնքային մշտադիտարկողների հավաք

by mediapoint
Մարտ 14, 2018
0

performance-monitoring«Կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցության ամրապնդումը բաց կառավարման գործընկերության մեջ` հանուն հանրային ծառայությունների բարելավման» ծրագրի շրջանակներում «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն հայտարարում է Կապան համայնքի թիվ 7 դպրոցի շինարարական աշխատանքների մշտադիտարկող խմբի (մոնիթորների խումբ) անդամների հավաքագրում։ Մշտադիտարկող խումբը կգործի կամավորության սկզբունքով։


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

– Ներգրավված լինել համայնքային կյանքում

– Հետևել դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքներին

– Պահպանել տեխնիկական անվտանգության կանոնները շինարարական հրապարակում

– Ուսումնասիրել նախագիծը և շինարարական ընթացքին առնչվող փաստաթղթերը

– Վեր հանել հնարավոր խնդիրները՝ կապված շինարարական աշխատանքների հետ

– Մասնակցել Համատեղ աշխատանքային խմբերի հանդիպումներին, որտեղ քննարկվելու են վերհանված խնդիրները և համապատասխան որոշումներ են կայացվելու տեղական ինքնակառավարման մարմինների, տարածաշրջանային կառավարման մարմինների, դպրոցի ադմինիստրացիայի և այլ շահագրգիռ կողմերի ու շահառուների հետ (բնակիչներ, ծնողներ, աշակերտներ և այլն):

ՄՈՆԻՏՈՐԻ ՊՐՈՖԻԼ

Որպես ներառական կազմակերպություն՝ մենք խրախուսում ենք բոլոր նրանց, ովքեր

– հետաքրքված են,

– արժևորում են բազմազանությունը,

– ունեն տարբեր փորձ և հմտություններ,

– պատասխանատու են,

– տիրապետում են հաղորդակցման հմտություններին

– թիմում աշխատելու և համագործակցելու ունակություն ունեն

– 13 տարեկանից բարձր են (ծնող, շրջանավարտ, դպրոցական, ուսուցիչ, համայնքի կամ մարզի բնակիչ):

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ

– Մշտադիտարկում իրականացնելու փորձ

– Գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացում (տեղական ինքնակառավարման, ինտերնետ տեխնոլոգիաների, հաղորդակցության և այլ ոլորտներում)

– Ակտիվ մասնակցություն համայնքային կյանքում, համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերում, որոշումների կայացման գործընթացում

– Ճանաչում համայնքի բնակիչների, ՏԻՄ-ի շրջանում:

ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԻՄԵԼ

– Կապանի թիվ 7 դպրոցի ադմինիստրացիայի հետ փոխկապակցված անձիք,

– Կապանի թիվ 7 դպրոցում շինարարություն իրականացնող շինարարական կազմակերպության, շինարարների հետ փոխկապակցված անձիք,

– Պետական կառավարման համակարգի (մարզպետարան, քաղաքապետարան) աշխատակիցներ:

Ծրագրի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝   http://gorispress.am/?p=5975

Դիմել կարող եք՝ լրացնելով հայտադիմումը:

Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 21:

Հարցերի դեպքում դիմեք Գորիսի մամուլի ակումբ,

Հասցե՝ ք․ Գորիս, Օրբելյանների  18/2,

Հեռ․՝ 028422244 +37498990731,

էլ․ հասցե՝  gorispressclub@gmail.com

 

Ծրագիրն իրականացնում է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ–ն Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության (ԱԶԿ ՀԿ) և   Ինթեգրիթի Էքշնի առաջնորդությամբ, Մարտունու կանանց համայնքային խորհրդի, ՀԿ Կենտրոնի և Սոցիալ–տնտեսական քաղաքականության տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.