Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Թե մի հրաշքով Ս. Խանզադյանը տեսներ իր իսկ տուն-«թանգարանը»…

by mediapoint
Հուլիս 15, 2013
0

Խանզադյանի տուն-թանգարանԳոհար Ներսեսյան
Գորիսն աշխարհին տվել է մեծ գրողներ՝ Ակսել Բակունց, Սերո Խանզադյան: Նրանք ֆիզիկապես այլևս չկան, բայց հարատև են իրենց գրական ժառանությամբ, իրենց ստեղծածով:  Տուն-թանգարաններն էլ կոչված են իրենց իսկ հարկի տակ, մասունքներ որպես, ի մի բերելու հեղինակների կյանքի ու գործունեության մասին պատմող իրեր ու վավերագրեր:

Տուն-թանգարանները, իրեղեն վկայակոչումներից զատ, խորունկ մի սարսուռով են պարուրում մարդուն` զգալ տալով հեղինակի անմահ հոգու ու անհանգիստ ոգու ներկայությունը:

խանզադյանի տուն-թանգարան100_5143Ի տարբերություն Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Սերո Խանզադյանի տուն-«թանգարանը» հենց մուտքից` կիսաքանդ դարպասով ու մամռագորգ պատերով, հուշեց, որ ինքը լքյալ տարածք է` հեռու ուշադրություններից ու պետական հոգածությունից: Քաղաքի հյուսիս-արևմտյան` «Ավանգարդ» թաղամասի բարձրադիր մասում հպարտ խոյացած, քաղաքահայաց շինությունը, որ հեռվից հետաքրքրություն է շարժում, ներսից, մեղմ է ասել, տխուր ու անհրապույր է շատ:

Մեր հանդիպումը տուն-«թանգարանը» տնօրեն Արմանուշ Բակունցի հետ կայացավ հենց գրողի առանձնատանը: Այն բաղկացած է հիմնականում երեք մասից. բուն բնակարան, որտեղ էլ հենց նախատեսված է գրողի իրերը տեղավորել, փոքր բնակարան, որը վերածվել է բնակելի տան և փոքրիկ մատուռ: Երևի այստեղ տեղին է հիշել մեր տատերի խոսքը` “Անունումը կա, ամանումը չկա”: Թանգարանի ուրվական էլ չկար…

Արմանուշ Բակունցը, մեզ հետ զրույցում ասաց, որ երկու տարի է, ինչ ՀՀ Մշակույթի նախարարությունը գրողի տունը փորձում է վերածել տուն-թանգարանի. “Ս. Խանզադյանի մահվանից հետո տանը ոչ ոքի չի մնացել, քանի որ կտակ չի եղել: Իր կենդանության օրոք հաճախ են գրական երեկոներ, հավաքույթներ կազմակերպվել այս տանը, բայց հիմա այն մոռացված վայր է”:

“Առանձնատունը հիմա պատկանում է համայնքին, քանի որ այն չի ճանաչվել որպես ժառանգություն: Մի քանի ամիս է, ինչ ավարտվել են դատական պրոցեսները”,-մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Գորիս համայնքի ղեկավար Նելսոն Ոսկանյանը` ավելացնելով, որ  մարզպետարանի հետ միասին մշակվել է ծրագիր, որը նպատակ ունի  Սոցներդրումների հիմնադրամի աջակցությամբ բարեկարգել և իր նպատակին ծառայեցնել շինությունը:

Xanzadyan-grchaman«Թանգարանում» գրողին պատկանող իր գրեթե չտեսա: Տունն ամբողջովին դատարկ էր,  գրողի  իրերից տեսա միայն  մի քանի լուսանկարներ և մի շաքարաման, որը ծառայում էր որպես գրչաման:

Իմ հարցին, թե որտե՞ղ են Ս. Խանզադյանի իրերը, Ամանուշ Բակունցը պատասխանեց. «Ս. Խանզադյանի իրերը գտնվում են Երևանում՝ նրա փոքր որդու տանը»: Բայց նա հույս հայտնեց, որ թանգարանի գործելու դեպքում  իրերն անպայման կտեղափոխվեն Գորիս:  

Արմանուշ Բակունցի խոսքից հասկացա, որ մեծն արձակագրի որդին՝ Արարատ Խանզադյանը, երբեմն իր ընտանիքով այցելում է հոր տուն, հայրենի քաղաք, վերապրում իր մանկությունը` ամեն անգամ ինքն իրեն խոստանալով, որ հաճախակի կայցելի Գորիս…

«Լավ է ուշ, քան երբեք»-ը, ցավոք մեր անվանի հայրենակցի տուն-թանգարանի մասին է ասված նաև: Իսկ շահագրգիռ, Մշակույթի նախարարությունից ու համայնքային իշխանությունից զատ, պիտի լինեն նաև նրա հարազատները, մենք` բոլորս…

Թե մի հրաշքով Ս. Խանզադյանը տեսներ իր իսկ տուն-«թանգարանը»…

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
    Շինարարը
    Գորիս

    Շինարարը

    Հունիս 16, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.