Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հաշմանդամության կարգից զրկում՝ հիվանդության հաստատման 8-րդ տարում

by mediapoint
Հոկտեմբեր 31, 2018
0

Տեղ համայնքի բնակիչ 62-ամյա Սոսիկ Սարգսյանը 7 տարի շարունակ հաշմանդամության 3-րդ կարգ ուներ, սակայն բժշկասոցիալական հերթական փորձաքննության  ընթացքում նրան զրկեցին կարգից:

«Պետք է արդեն անցնեի մշտական թոշակի, բայց կտրեցին՝ պատճառաբանելով, որ չնայած երևում է, որ հիվանդ եք, բայց կարգ չի հասնում. գնա դեղ խմի ապրի»,- պատմում է Սոսիկը:

2010թ. ծանր վիրահատությունից հետո դիմել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ հաշմանդամության կարգ ստանալու համար, բայց մերժել են: Այնուհետև նրան մոտ հայտնաբերվել է խպիպ/ զոբ/ հիվանդություն: Դրանից հետո հանձնաժողովը Սոսիկին 3-րդ կարգ տվեց, և յոթ տարի ամսական 36 հազար թոշակ էր ստանում։ Օրենքով սահմանված կարգով ութերորդ տարում, եթե հիվանդության նահանջ չի գրանցվում, հաշմանդամի համար մշտական կարգ է սահմանվում, սակայն չնայած այն բանին, որ Սոսիկի վիճակը տարեցտարի վատթարանում էր, ութերորդ տարվում նրան զրկում են հաշմանդամության երրորդ կարգից:

«Որ թոշակ էի ստանում, կարողանում էի ժամանակին դեղերս առնել. hիմա շատ եմ նեղվում: Ես ամսական 30 հազար դրամի դեղ ո՞նց առնեմ, եթե այլևս թոշակ չեմ ստանալու: Էդ թոշակը հենց մարդուն դեղերով ապահովելու համար է,-ասում է նա»:

4-րդ կարգի վթարային շենքում կինն ապրում է 2-րդ կարգի մանկուց հաշմանդամ որդու հետ: Ընտանիքի միակ եկամուտը որդու 18 հազար թոշակն է և 19 հազար նպաստը: «Եթե ես իմ դեղերն առնեմ, պիտի մնանք սոված»,- նշում է նա:

Չնայած Սոսիկը հանձնաժողովի որոշման հետ համաձայն չէ, սակայն  չի բողոքարկել. «Ես այնքան գումար չունեմ, որ  հասնեմ Երևան: Նաև մտածում եմ, որ հանձնաժողովի անդամ բժիշկներն իրանց կոլեգայի որոշմանը դեմ չէին գնա»,- ասում է նա:  

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.