Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսում անասունների սպանդը կատարվում է պատահական վայրերում

by mediapoint
Ապրիլ 11, 2024
0

մորթՔրիստինե Հայրապետյան
Գորիսում  և գյուղական համայնքներում սպանդանոցներ չկան, անասունների մորթը կազամկերպվում է  բակերում կամ սանիտարական նորմատիվներին  անհամապատասխան վայրերում, որն  էլ կարող է որոշ  հիվանդությունների տարածման պատճառ հանդիսանալ:

Մինչև 90-ական թվականները Գորիսում գործում էր  անասնասպանդի հրապարակ: Գյուղերից անասունները մթերվում էին  Գորիսի մթերման գրասենյակ,  այնուհետև կենդանիները սպանդանոց ուղարկվելուց առաջ մաքրվում և զննման էին ենթարկվում անասնաբույժի կողմից ու հետո միայն սպանդի ենթարկվում: «Միսը մթերել ենք ու բաց  թողել վաճառքի`Գորիս, Սիսիան քաղաքներ, «Արփա- Սևան» կազմակերպությանը, ավելցուկը` ուղարկել ենք  Երևանի մսի կոմբինատ`երշիկի արտադրության համար, իսկ ենթամթերքներն  էլ`Կապանի մսի կոմբինատ»,- ասում է Գորիսի նախկին անասնասպանդի հրապարակի տնօրեն Վոլոդյա Ղազայանը»:  Մի քանի տարի առաջ  տարբեր օտարերկրյա կազմակերպություններ խոստացել էին ներդրումներ կատարել,  որպեսզի բարեկարգվի Գորիսի նախկին անասնասպանդի հրապարակը, սակայն այդպես էլ չի հաջողվել ծրագիրն իրականացնել: Վ. Ղազարյանը նշում է, որ բոլոր սարքավորումները հին են, ամբողջը պետք է նորացվի, ինչը  բավականին մեծ գումարների հետ է կապված:

«Էն ժամանակ, երբ դեռ գործում էր անասնասպանդի հրապարակը, ամեն  ինչ անում էինք, որ մարդկանց նորմալ միս ապահովեինք, առանց անասնաբույժի անասուն չէր  մորթվում: Իսկ հիմա որտեղ ասես մորթ չեն կատարում ու ինչպիսի~ հակասանիտարիկ  պայմաններում: Մորթից  հետո էլ  արյունոտ շորը   առվի մեջ լվանում են, դանակը էդ շորով մաքրում ու միսը կտրում»,- ասում է Վ. Ղազարյանը:

Իսկ սպանդանոցներում պահպանվում են սանիտարահիգիենիկ պայմանները, մորթից հետո մսեղիքը, թափոնները պարտադիր հսկվում են, վարակի դեպքում էլ`չեզոքացվում:

Հիվանդ կենդանու արյունը կարող է վարակել մյուս կենդանիներին, օրինակ`սիբիրախտի ցուպիկը հողում մնում է 30-40 տարի և հողից էլ կարող է վարակի աղբյուր հանդիսանալ:

«Սյունիքի գյուղատնտեսության  աջակցության մարզային կենտրոնի»  համայնքային  զարգացման կապերի մասնագետ  Անուշավան Հովսեփյանի խոսքով`  սպանդանոցներ չլինելու պատճառով անասունների մորթը գտնվում է բարձիթողի վիճակում: Նա նշում է նաև, որ ամեն մի գյուղական համայնք պետք է պարտադիր ունենա իր մորթի հրապարակը, որը պետք ապահոված լինի ջրով, ինչպես նաև հոր ունենա, որպեսզի չօգտագործվող ենթամթերքները  լցվեն այնտեղ, իսկ  հարկադիր մորթը պարտադիր պետք է կատարվի սպանդանոցում, կամ մորթի հրապարակում:

Մարդկանց անվտանգ միս ապահովելու համար այն  ենթարկվում է փորձաքննության, որը կատարում է  «Բիոլան» ՍՊԸ անասնաբուժական փորձաքննության բժիշկ Ռիմա Համբարյանը: Նա նշում է, որ պարտադիր ստուգման է ենթարկում խանութներում վաճառվող միսը: «Երբ մսի վաճառակետերում, նոր միս են ստանում`ինձ տեղեկացնում  են, ես  ստուգում եմ այն, իսկ եթե մսի արտաքին տեսքը, հոտը չեն  համապատասխանում նորմատիվներին, ապա լաբորատոր ստուգման եմ ենթարկում»:

Սննդի անվտանգության մասին օրենքի համաձայն`մորթելու գործընթացին պիտի մասնակցի համայնքի անասնաբույժը:  Մորթը հիմնականում կատարվում է գյուղական համայնքներում, իսկ թե անասնաբույժը   մասնակցում է մորթին, թե` ոչ, հայտնի չէ, սակայն վերջինիս կողմից  պետք է տրվի համապատասխան փաստաթուղթ, որի  հիման վրա էլ  կատարվում են  անասնաբուժական փորձաքննության բժշկի ստուգումները, այնուհետև կնիքվում է,  նշվելով,  նաև այն թե ինչ ( I, II, III գինը սովորաբար այդպես է որոշվում) որակի պատկանող  միս է, դրանից հետո  էլ  բաց է թողնվում վաճառքի:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Արտեմ Մինասյանի խոսքով իրենց կողմից վերահսկվում  է այդ գործընթացը, այսինքն մսի իրացման կետերում ստուգում են , թե արդյոք ունեն  անասնաբույժի տված ուղեկցող փաստաթուղթը և «Բիոլան» ՍՊԸ-ի կնիքը:  Ա.Մինասյանը նշում է նաև, որ վերահսկողության ընթացքում  մսի վաճառակետերում  հիվանդ մսի վաճառքի դեպքեր չեն արձանագրել:

Սա իհարկե, չի նշանակում, որ այն բացառվում է, քանի որ  Գորիսում, անգամ նվազագույն պայմաններ ապահովող սպանդանոցներ չկան:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.