Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Ավագանու նիստ՝ հունիսի 19-ին

by mediapoint
Հունիս 14, 2020
0

Ինչպես տեղեկացնում է Գորիսի համայնքային իշխանության պաշտոնական կայքը, հունիսի 19-ին, ժամը 14-ին, նիստերի դահլիճում տեղի կունենա ավագանու հերթական՝ 4-րդ նիստը, որի նախնական օրակարգում ընդգրկված է 14 հարց:

Քննարկվող հարցերի թվում համայնքի տարածքում գտնվող  միշարք  հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում դրանց կատեգորիայի փոփոխությանը վերաբերող առաջարկություններ են՝ հիմնականում զբոսաշրջային հանգրվանի, բնակարանների, սպանդանոցի կառուցման համար։ Հողերի կատեգորիաների փոփոխություններ առաջարկվում են Խնձորեսկ, Քարահունջ, Բարձրավան բնակավայրում, Սդղի լճի հարակից տարածքներում։

Օրակարգի մեկ այլ հարցով առաջարկվում է փոփոխություն կատարել համայնքի 2020 թվականի բյուջեում, ինչպես նաև լրացում է նախատեսվում «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրութան մեջ, մասնավորապես,ավելացել են երկու ենթակետեր՝ կանաչապատման աշխատանքների իրականացում և  խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում։ Թե խմելու ջրի մատակարարման ինչպիսի գործառույթ է իրականացնելու ընկերությունը, հստակեցված չէ, սակայն նույն նիստի օրակարգի մեկ այլ հարցով փոփոխություն է կատարվել նաև կոմունալ ծառայության ընկերության հաստիքացուցակում, մասնավորապես, ավելացել են փոխտնօրենի, հաշվառիչի և փականագործների հաստիքներ։

Միջանկյալ նշենք, որ «Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրութան մեջ նշված է այն մասին, որ «Կազմակերպութունը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքում աղբահանության և այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու համար», որին հաջորդող կոնկրետ կետերի մեջ, ի թիվս իր հիմնական գործառույթների, հավելված է՝ «զ) այլ աշխատանքների և գործունեության իրականացում»։

Խնդիրն, ըստ էության, ձևակերպումների մեջ է, հակառակ պարագայում կարելի է ենթադրել, որ ընկերությունը կարող է, օրինակ, հացաթխման աշխատանքներ իրականացնել։

Ավագանու հերթական նիտի օրակարգի մեկ այլ հարցով նախատեսվում է աճուրդով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը՝ http://www.goriscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=2487133a-2166-47d1-80f5-13de611d81a4.

Քննարկման է ներկացված նաև «համայնքի սեփականություն հանդիսացող շենք-շինություններից նախադպրոցական ուսումնական հաստատություններին անհատույց օգտագործման նպատակով տրամադրված տարածքների փոփոխության» հարցը, ըստ որի առաջարկվում է ավելի վաղ ավագանու որոշմամբ Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 16 հասցեում գտնվող հողատարածքում գտնվող  նախակրթարանի շենքից  անհատույց օգտագործման նպատակով անժամկետ թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատությանը տրամադրված 1801,2 քմ տարածքընվազեցնել 131.1քմ-ով, սակայն, թե ինչ նպատակով է օգտագործվելու առանձնացված տարածքը, որոշման նախագծում չի նշվում։

Նախնական օրակարգի վերջին հարցով ավագանու հաստատմանն է ներկայացում «Համայնքի վարչական տարածքում աղբահանության» կարգը։ Ի դեպ, ծանոթանալով  առաջարկվող կարգի նախագծին, հանրային քննարկման ներկայացվելու դեպքում հնարավոր կլիներ մի շարք դիտարկումներ, առաջարկություններ ներկայացնել։

Սեփ. լրատվություն 

 

 

 

 

 

mediapoint
mediapoint
Share37TweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.