Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

«Ինստիգեյթ» ընկերությունը 15 տարեկան է․ այն ուսումնական կենտրոններ ունի նաև Կապանում և Գորիսում

by mediapoint
Հուլիս 6, 2020
0

ՏՀՏ ոլորտում առաջատար դիրք ունեցող ընկերությունն այսօր տոնում է հիմնադրման 15-ամյակը։ Բազմաթիվ հաջողություններից Սյունիքի մարզի համար առանձնանում է այն հանգամանքը, որ «Ինստիգեյթ» խմբի ընկերություններից  «Ինստիգեյթ մոբայլ» ընկերությունը 2014թ-ից մասնաճյուղ ունի նաև Գորիսում, իսկ անցած տարվանից՝ նաև Կապանում։ Ընկերության ջանքերով ինչպես Հայաստանի այլ, այնպես էլ մարզի մի շարք  դպրոցներում գործում են «Արմաթ» լաբորատորիաներ։

Համավարակի անցած ամիսներին ընկերությունը ոչ միայն չի ընդհատել իր գործունեությունն, այլև հունիսին հայտարարել է «Որակի ապահովում, համակարգչային ծրագրավորում և ինժիներական հմտություններ» թեմայով անվճար դասընթացներ Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում։

Դասընթացի նպատակն է հետաքրքրված և համապատասխան չափանիշեր ունեցող երիտասարդներին ծանոթացնել հիմնարար համակարգային մոտեցումներին, գործիքաշարին և տեխնոլոգիաներին, որոնք անհրաժեշտ են ՏՏ ոլորտում հետագա աշխատանքի համար:
Գորիս քաղաքում դասընթացի մասնակցության հայտ է ներկայացրել  ավելի քան 110 երիտասարդ։ Դիմորդների գրեթե կեսը ընտրվել են հարցազրույցների արդյունքում և հուլիսի երկրորդ կեսից կսկսեն մասնակցել նախատեսված դասընթացներին, որի ավարտից հետո ոմանք կմիանան «Ինստիգեյթ Մոբայլի» Գորիսի մասնաճյուղի թիմին, որտեղ այժմ աշխատում է 44 երիտասարդ

Դասընթացի ընդհանուր տևողությունը մինչև վեց ամիս է, դասավանդումն իրականացվում է «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Գորիսի և Կապանի  ինժեներների կողմից։

Առաջիկայում կամփոփվի նաև Կապանի դիմորդների ընտրության փուլը

Սեփ․ լրատվություն

mediapoint
mediapoint
Share170TweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.