Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Աճուրդով օտարվող հողակտորների համար Սիսիանում երբեմն հայտեր չեն ներկայացվում

by mediapoint
Նոյեմբեր 5, 2021
0

2019թ. Սիսիան համայնքի բյուջեն շուրջ 4 մլն դրամով համալրվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների օտարումից: Տեղի ունեցած 4 աճուրդների ընթացքում օտարվել է  6891 քմ հողատարածք, որոնց մեկնարկային գինը ընդհանուր  կազմել էր 3 մլն 607 հազար 975 դրամ, իսկ սակարկությունների արդյունքում այն ավելացել է 382 հազար 637 դրամով:

Ի դեպ, աճուրդով անշարժ գույքի օտարման արդյունքում տեղական բյուջեն էական համալրում չի ապահովում մարզի գրեթե ոչ մի համայնքում։

Կայացած բոլոր աճուրդներն ունեցել են երկուական մասնակից, և երբեմն լոտի սակարկության արդյունքներով հաղթողի ներկայացրած գինը կազմել է մեկնարկային գնի 10% -ից ավելի: Օրինակ,  բնակելի կառուցապատման նպատակով օտարվող  600 քմ հողն աճուրդով վաճառվել է 380 հազար 160 դրամով,  այն դեպքում երբ մեկնարկային գինը  316 հազար 800 դրամ էր, իսկ աճուրդային քայլի չափը 15 հազար 840: Մեկ այլ դեպքում, 20քմ տարածքը վաճառվել 50 հազարով՝ երեսուն հազարով ավելի մեկնարկային գնից։

Ըստ Սիսիանի համայնքապետարանի կողմից www.mediapoint.am–ին տրամադրված  2019թ. տեղի ունեցած աճուրդների ամփոփ արձանագրությունների, աճուրդի է  ներկայացվել 40 հողակտոր, սակայն 14 լոտի համար հայտ չի ներկայացվել: 14-ի 10-ը հողակտորը Սիսիան քաղաքում էր գտնվում և ենթակա էր հասարակակական և բնակելի կառուցապատման համար, իսկ 4-ը՝ Շաղատ բնակավայրի տարածքում և աճուրդի էր հանվել պահեստ կառուցելու նպատակով։

Աճուրդով օտարվող հողերի մեծ մասը գտնվել է Սիսիան քաղաքում։ Գյուղատնտեսական նշանակության 1, 9753 հա հողակտորը օտարվել է Ույծ բնակավայրում, 120 քմ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պահեստների կառուցման համար օտարվել է Շաղատում, իսկ աճուրդի դրված բնակելի և հասարակական կառուցապատման նպատակով հողատարածքները գտնվում էին Սիսիան քաղաքում, բացառությամբ 1386 քմ հողատարածքի, որը  բնակելի տուն կառուցելու համար  օտարվել է Որոտնավան բնակավայրում:

Սիսիանի քաղաքային բնակավայում  բնակելի կառուցապատման համար 1քմ օտարվել է 528 դրամով, իսկ Որոտնավան գյուղական բնակավայրում՝ 222 դրամով: Այսինքն, գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման նպատակով աճուրդի ներկայացված հողատարածքի 1 քմ-ի սակագինը քաղաքի հողատարածքների համեմատ կարելի է ձեռք բերել կես գնով։

2019թ նոյեմբերի 4-ին Սիսիան համայնքում պահեստների կառուցման համար աճուրդի է ներկայացվել Շաղատ բնակավայրում միմյանց հարևանությամբ գտնվող  10 հողակտոր՝ 20-ական քմ չափով, որից 4-ի համար հայտ չի ներկայացվել: Մեկնարկային գինը 12 հազար դրամ էր, բայց աճուրդի ընթացքում տարբեր գներով օտարվեցին:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.