Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սպասարկման ավելի լավ պայմաններ զբոսաշրջիկների համար

by mediapoint
Օգոստոս 15, 2021
0

Վերջին տարիներին Գորիսը զբոսաշրջային գրավչության առումով մեծ զարգացում է ապրում, և տարեցտարի զբոսաշրջիկները հարմարավետության ավելի բարձր որակ են ակնկալում, դրանց հետ նաև սպասարկման պատշաճ ծառայություններ, օրինակ բաղնիք։

Զբոսաշրջիկներից բացի, քաղաքում հանրային բաղնիքի անհրաժեշտությունը զգացվեց նաև Արցախյան պատերազմի օրերին: Հազարավոր տեղահանված արցախցիներ, բնակվելով վարչական տարբեր շինություններում, կենցաղային խնդիրներ լուծելու հնարավորություն չունեին: Մեր հայրենակիցներին ապաստան տված հյուրանոցները գերծանրաբեռնված էին լոգասենյակներ տրամադրելով թե՛ տեղահանվածներին, ովքեր իրենց մոտ չէին բնակվում, թե՛ նաև մի քանի ժամով մարտական դիրքերից իջած կամավորական զինվորականների։

Իսկ Գորիսը՝ բաղնիք, այնուամենայնիվ, ունեցել է

19-րդ դարի այս շինությունը  գտնվում է Գորիս քաղաքում: Եռահարկ շենքը նախկինում եղել է մանկատուն, դպրոց, բաղնիք, այժմ՝ ուղղակի կիսաավեր շինություն: Շենքը քաղաքում միակ սրբատաշ եռահարկ կառույցն է եղել, այն եզակի է, հաշվառված Սյունիքի մարզի հուշարձանների ցանկում, հիմնական պատը լիովին պահպանված է, երկարատև չվերանորոգման և տանիքի հատվածների կորստի պատճառով աստիճանաբար քայքայվել է և, հնարավոր է, որ այն ավերակների վերածվի։

Գորիսի հին բաղնիքի շենքը հետագայում դարձել էր դպրոց։ 1973 թվականին, սակայն, հրդեհվել է և դադարել գործել: Ժամանակակիցների պատմածներով դպրոցի կաթսայատանն անզգուշաբար վառելանյութ թափվելուց հետո շենքում հրդեհ է բռնկվել: Շենքի հատակը և առաստաղը ամբողջովին փայտից է եղել, և հրշեջ ծառայության անփութության պատճառով կրակն ավելի է բռնկվել, քանի որ հրշեջ մեքենայի մեջ ջրի փոխարեն լցված է եղել վառելանյութ, որը պետք է տեղափոխեին մեկ այլ ուրիշ տեղ:

«Շատ քիչ իրեր կարողացանք դուրս բերել, միայն սեղան-աթոռների մի մասը, ձմեռային դահուկներ և սահնակներ, գրքեր և կարևոր փատաթղթեր»,- պատմում է  այն ժամանակվա բաղնիքի վարորդ Մայիս Ավագյանը:

Հրդեհվելուց մի քանի տարի անց, Գորիսի քաղաքապետարանին նախագիծ է ներկայացվում, և 1984 թվականին շենքը վերանորոգվելուց հետո  ծառայում է  որպես Գորիսի պետական դրամատիկական թատրոնի հանդերձարան: Իսկ արդեն 35 տարի է, վթարային կիսաքանդ շենք է, որտեղ երեք ընտանիք է ապրում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

1970- ական թվականներին  Գորիսի Գարեգին Նժդեհ փողոցում կառուցվում է բաղնիքի նոր շենք,  որը 1988 թվականին սեփականաշնորհվում է,- պատմում է  բաղնիքի  շենքի շինարար Խասան Հարությունյանը: Այնուհետև 1985 թվականին Գետափնյա փողոցում ևս կառուցվել է բաղնիքի շենք  իր բոլոր հարմարանքներով, բայց երբևէ չի շահագործվում, իսկ արդեն 1989 թվականին սեփականաշնորհվել է :

Եվ ոչ միայն Գորիս քաղաքը

Գորիս համայնքի այլ բնակավայրերում՝ գյուղերում, ևս բաղնիքներ են գործել, որոնցից առաջինը՝ Վերիշենում, կառուցվել է 1962թ.ին, բայց 90-ական թվականներին արդեն չէր գործում, այժմ ծառայում է որպես ավտոլվացման կետ: 1996թ. -ին օտարվել է նաև Հարթաշեն գյուղի բաղնիքի շենքը։

Ալվարդ Ավետիսյանն, ով Խնձորեսկ գյուղի բաղնիքում 14 տարի տոմսավաճառ է աշխատել, հիշում է, որ շաբաթվա միայն երեք օրն էր աշխատում բաղնիքը, անգամ շրջակա գյուղերից էին գալիս։ Մուտքը 30 կոպեկ էր, տոմսերից ստացված գումարը տանում, հանձնում  էր կոլխոզի հաշվապահությանը։

Նա պատմում է, որ մարդիկ միշտ շատ բարձր տրամադրությամբ էին գալիս բաղնիք՝ փոքր ճամպրուկներով։ Պատուհանների  ապակիները բաց կապույտ գույնով ներկել էին, բայց որոշ տեղերում խզբզված էր, ներկը մաքրված, և ինքը հսկում էր, որ ճարաճճի տղաները չծիկրակեին լողացողներին։ Կիրակի օրվա վերջում բոլոր պատուհանները բաց էր թողնում, որ խոնավությունից քրքրված պատերը չորանային, «նամշահոտն անցներ»։

Խնձորեսկի բաղնիքի շրջակայքում խանութ կար և ջրաղաց: Մարդիկ ջրաղացում ցորենն աղում էին և միանգամից գնում բաղնիք։  Բաղնիքի օրերին խանութպան Էդիկի տրամադրությունը միշտ բարձր էր, որովհետև լոգանքից հետո լցնովի գարեջրի առևտուրն աշխուժանում էր։ Պատահում էր, որ Էդիկը խանութը փակում էր, որովհետև կիրակի օրով բաղնիքից դուրս եկողներից շատերը շաբաթվա նավթն էին գնում, ու Էդիկը միշտ թերթով փաթաթում էր նավթի «կանեստրների» բռնակը, որ լոգանքից կարմրած, մաքրությունից պսպղացող ձեռքերը չսևանային։

Հանրային բաղնիք գնալու անհրաժեշտությունը տարիներ շարունակ պայմանավորված է եղել ոչ միայն այն պատճառով, որ  շատերը կենցաղային բավարար պայմաններ չունեին, այլև, իսկապես այն արարողություն է եղել՝ յուրատեսակ ավանդույթներով, արարողակարգերով։ Այսօր, սակայն, հանրային բաղնիքի կարևորությունն ուղղակիորեն կապված է համայնք այցելող հարյուրավոր այնպիսի այցելուների կենցաղային պահանջի ապահովման հետ, ովքեր նախընտրում են զբոսաշրջության կամ կեցության այլընտրանքային ձև, օրինակ, արկածային տուրիզմ կամ պատերազմական իրավիճակում է որպես սահմանային բնակավայր:

«Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ պատմական քաղաքներում» (COMUS) ծրագրի շրջանակներում Գորիս քաղաքի ելակետային պլան է մշակվում, որով նախատեսվում էր վերականգնել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող նախկին բաղնիքի շենքը` նպաստելով քաղաքի այդ հատվածի ինտեգրմանը քաղաքի հանրային համակարգին, ինչպես նաև զբոսաշրջային  այցելության վայր դարձնել։ Սակայն այս նախագիծը համայնքում իրականացվող տարբեր շինարարությունների առաջնահերթությունների ցանկում դեռևս չի ընդգրկվել։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում
Հոդվածներ

Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

https://youtu.be/rixVN6XVkcU?si=Bym8w7uU2R84iq0Q Վերջին շրջանում Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ հայտարարելով դրանցում հաճախակի հայտնաբերվող կարանտինային հիվանդությունների մասին։ ՌԴ-ի կիրառած սահմանափակումները դժգոհություն ...

Օգոստոս 14, 2026
Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում
Հոդվածներ

Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

Վահագնի ձեռքում  փեթակից նոր հանված մեղրամոմով մեղրը գեղեցիկ կտորների է վերածվում, որ նախ հյուրասիրի, հետո ինքը համտեսի սեփական աշխատանքի պտուղները: ...

Օգոստոս 13, 2026
Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով
Գորիս

Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364Ա որոշմամբ՝ Գորիս համայնքում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել են ավագանու ...

Օգոստոս 13, 2026
Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ի՞նչ է փոխվել Գորիսի գյուղմթերքի շուկայում
Տեսանյութեր

Ռուսաստան արտահանման սահմանափակումները․ ի՞նչ է փոխվել Գորիսի գյուղմթերքի շուկայում

2026 թվականի հունիսի սկզբից Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը մի քանի փուլով սահմանափակումներ մտցրեց Հայաստանից ներմուծվող մի շարք գյուղմթերքի նկատմամբ՝ ...

Օգոստոս 10, 2026
Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ
Համայնք

Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ

Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում ավարտին են մոտեցել «Հողի արձագանքներ» ծրագրով նախատեսված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և գծանշվել է 5.4 ...

Օգոստոս 5, 2026

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.