Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Այլընտրանքային կրթության հիմնական «խայծը» կրթական ծրագրի հավելյալ արժեքն է

by Հեղինե Մինասյան
Օգոստոս 15, 2021
0

«Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի մասնաճյուղը Գորիսում բացվել է 2019 թվականին, որն իրականացնում է «Համակարգերի տեսություն» ուսումնական ծրագիրը: Դպրոց կարող են ընդունվել իններորդ դասարան ավարտած աշակերտներ, ովքեր  չորս տարի սովորելուց հետո ստանում են համակարգաբանի որակավորում տնտեսական, քաղիրավական կամ կրթամշակութային ոլորտում:

 

Հայկ Հակոբյան

«Իրական դպրոցը լավագույն վայրն է  սովորելու համար, որտեղ կարելի է համատեղել մեր մշակույթի արմատները և միառժամանակ հետ չմնալ ժամանակակից զարգացումներց, և պահելով հինը, գնում ենք զարգացման հետ համընթաց»,- ասում է դպրոցի համակարգող, դասվար Հայկ Հակոբյանը:

Դասվարի խոսքով այն աշակերտը, ով ուզում է այդ դպրոցում սովորել, պետք է ունենա լավ տրամաբանություն, համբերատարություն և երազանքներ:

«Հաստափոր գիրք եմ հանձնարարում, որ կարդան և շատ կարճ ժամանակ հատկացնելով, պահանջում, որ մանրակրկիտ ինձ պատմեն: Այդպես ստուգում եմ աշակերտի ունակությունները և համբերատարության աստիճանը»,- նշում է դասվարը:

«Իրական դպրոցը» Գորիսի տարածաշրջանում այլընտրանքային կրթության հնարավորություններից մեկն է։ Ոչ ֆորմալ կրթության ձևաչափեր կիրառում են նաև հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները։

 

 

Հայարփի Ավանեսյան

 

2020 թվականի հունվարից Գորիսում գործում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության գրասենյակ․ նախորդ տարվա կտրվածքով համալսարանը համայնքում ունեցել է 360 ուսանող: Գրասենյակի համակարգող Հայարփի Ավանեսյանը https://mediapoint.am – ի հետ զրույցում նշում է, որ այս ձևաչափն օգտագործվում է համայնքի կարիքներին  համապատասխան կրթության տրամադրման նպատակով։ Դասընթացներն անցկացնում են թե՛ տեղացի, և թե՛ հրավիրված մասնագետներ։ Ավարտելուց հետո ուսանողները հնարավորություն ունեն սովորել ինչպես Ամերիկյան, այնպես էլ՝ միջազգային համալսարաններում: Ուսուցումը վճարովի է, սակայն գործում է զեղչային համակարգ։ Կրթական ամբողջ գործընթացը անցկացվում է ինտերակտիվ մեթոդներով։

Կենտրոնն այլընտրանքային կրթական ծրագիր է իրականացնում նաև հյուրանոցային ընկերությունների համար․ Covid-19-ի ընթացքում, երբ հյուրանոցները չէին աշխատում,  30 և ավելի հյուրանոցների հետ դասընթացներ  են անցկացվել՝ սկսած ընդունարանի ձևավորումից մինչև ճաշացանկի դիզայն:

 

 

Արտաշես Տոռոզյան

«Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն մեկն է այն հասարակական կազմակերպություններից, որն այլընտրանքային կրթության հնարավորություններն օգտագործում է իր շահառուների կարողությունների զարգացման համար։

«Մենք շեշտադրում ենք նորարարությունը, կրթությունն իր դասական մոդելի մեջ չենք ամփոփում, հակառակը, փորձում ենք ինչպես աշակերտների, ուսուցիչների, այնպես էլ ծնողների համար այլընտրանքային ուսուցման այնպիսի հնարավորություններ ստեղծել, որոնք ավելի շահեկան են նրանց ընդհանուր զարգացվածությունն ապահովելու համար»,- ասում է կազմակերպության տնօրեն  Արտաշես Տոռոզյանը։

Ոչ ֆորմալ կրթությունը սկսել են աշակերտների մասնակցությունից, որպեսզի ձեռք բերելով հմտություններ, ստեղծեն աշակերտական խորհուրդներ և այն զարգացնեն։  «Երեխայակենտրոն մոտեցումների ներդրումը  սահուն չի կատարվել, քիչ թվով դպրոցներ և ուսուցիչներ էին կողմնակից, և մեզանից շատ տարիներ պահանջվեց, որպեսզի նրանք համոզվեին, որ ճիշտ մեթոդ ենք առաջարկում»,- ասում է  Արտաշեսը, ով պատմում է նաև, որ կազմակերպության   գործունեության 20 տարիներին երկու հազարից ավելի դասընթացներ են անցկացրել՝ թե դպրոցականների, թե՛ երիտասարդների, և թե՛ նրանց ծնողների համար: Աշակերտների շրջանում զարգացնում են սոցիալական հմտություններ, թիմային աշխատանքներ, քննադատական մտածողություն, դժվար իրավիճակներում կողմնորոշվելու կարողություններ, առաջնորդություն, կամավորություն: Մեծահասակների համար կազմակերպված դասընթացները հիմնականում լինում են համայնքային մասնակցայնություն, համայնքային կառավարում, առաջնորդություն և այլ թեմանների շուրջ:

Արցախյան երկրորդ պատերազմից հետո  «ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»- ի աջակցությամբ հիմնադրվել է երեխանների, երիտասարդների, ընտանիքների կրթական աջակցության և համայնքային կենտրոն, որտեղ այլընտրանքային կրթություն են ստանում նաև արցախից տեղահանվածներ։

Կարմեն Ափունց

 

Այլընտրանքային կրթության ապահովման գործում իր ներդրումն ունի նաև «Գորիսի ֆրանսախոսների մշակույթային կենտրոնը», որի նպատակն է  համախմբել և ակտիվացնել տարածաշրջանի ֆրանսախոս երիտասարդներին, հատկապես ուսանողներին՝ ուժեղացնելով նրանց և ֆրանսիացի երիտասարդների միջև մշակութային կապեր։

Կազմակերպության տնօրեն Կարմեն Ափունցի խոսքով ներգրավում են նաև ֆրանսիացի կամավորներ, ովքեր ինտերակտիվ մեթոդներով են աշխատում երիտասարդների ուսուցման ընթացքում։

Այլընտրանքային կրթության հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ  այն կամավոր է, ընտրությունը կատարվում է ոչ թե պարտադիր սկզբունքով, այլ սովորողն ինքն է ընտրում թե՛ վայրը, թե՛  թեման, որոշ դեպքերում անգամ ձևաչափը (անշուշտ, կան մշակված մեթոդներ, որոնք պարտադիր են)։

 

 

Դժվար է գնահատել, արդյո՞ք, այն ավելի արդյունավետ մեթոդ է, քան ավանդականը, բայց ակնհայտ է, որ այն ավելի ու ավելի է տարածվում ու գրավում հատկապես երիտասարդներին և հիմնական «խայծը» կրթական ծրագրի հավելյալ արժեքն է։ Այս առումով «Իրական դպրոցի»  դասվար Հայկ Հակոբյանը նշում է, որ դպրոցում աշակերտները սովորում են ռոբոտաշինություն, անօդաչու թռչող սարքերի պատրաստում, ծրագրավորում և հիմնադիր կազմակերպությունները նրանց աջակցում են ապահովվել աշխատանքով: Աշակերտները հնարավորություն ունեն սովորելու ընթացքում նաև գումար վաստակել: Սովորողներից մեկն այժմ անօդաչու թռչող սարքերի պատրաստման խմբակ է վարում:

Գորիսի ֆրանսախոսների մշակույթային կենտրոնի նախաձեռնությամբ Արցախից տեղահանվածների համար հնարավորություն է ընձեռվել կար ու ձև սովորել, նաև հայկական զարդանախշերով պայուսակներ են կարում։ Կենտրոնի սաները  հնարավորություն ունեն փորձի փոխանակման նպատակով վերապատրաստվել Գորիսի քույր քաղաք  Վիենում։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
Համայնք

Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

https://www.youtube.com/watch?v=1lpmcL4P_8c Սյունիքի լեռնային բնակավայրերի համար ճանապարհը երբեք չի եղել պարզապես երթուղի։ Այն կապ է, անվտանգություն ու ապրելու հնարավորություն։ Վերջին յոթ ...

Հունիս 24, 2026
Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
Գորիս

Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

Գորիսում նշվեց ֆրանսախոսների մշակութային կենտրոնի հիմնադրման 20-ամյակը։ Հոբելյանը տոնվեց մշակութային բազմաբովանդակ միջոցառումներով՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամությունը, համագործակցության ...

Հունիս 22, 2026
Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
Համայնք

Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի 2026թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ըստ համայնքների։ Կից ներկայացված ինֆոգրաֆիկաներում կարող եք ...

Հունիս 19, 2026
Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
Գորիս

Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

«2026-2027 ուսումնական տարում առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերով ունենք 74 դիմորդ։ Ընդունելության գործընթացը դեռ շարունակվում է, սակայն նախնական տվյալներն արդեն ...

Հունիս 19, 2026
Շինարարը
Գորիս

Շինարարը

Սուրեն Շահնազարյանը Խնձորեսկ գյուղից է։ Մասնագիտությամբ շինարար-ինժեներ է և գրեթե կես դար աշխատում է այդ ոլորտում։ Բազմաթիվ են այն հասցեները, ...

Հունիս 16, 2026

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.