Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մեկ դարպասով ֆուտբոլ խաղալն այդքան էլ հետաքրքիր չէ

by mediapoint
Օգոստոս 6, 2013
0

IMG_5629Մարիամ Մաթևոսյան
Արդեն ութ տարի է, ինչ Գորիսի Անկախության 1 և Մաշտոցի 1 շենքերի  հարևանությամբ տեղադրված «փոքր դաշտը»  տվյալ շենքերի ու հարակից փողոցների երեխաների համար վերածվել է տարածքի, որտեղ կարելի է ակտիվ հանգիստ կազմակերպել: Դաշտն իսկական ֆուտբոլային հարթակ է, բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլ սպրոտաձևը: Այստեղ մեծերն ու փոքրերը խաղում են հերթափոխով:

2004 թվականին ՈՒԵՖԱ-ն որոշում կայացրեց ֆուտբոլի զարգացման եւ մասսայականացման, ինչպես նաև ֆուտբոլի «սոցիալական պատասխանատվության» շրջանակներում իրականացնել «Փոքր դաշտեր» նախագիծը` որոշակի ներդրում կատարելով ՈՒԵՖԱ-ի անդամ երկրներում: Հայաստանը ևս ընդգրկվեց այդ մեծ ծրագրում:2005-2007 թթ. Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան` իրականացնելով լրացուցիչ ներդրումներ, Երևանում և Հայաստանի մարզերում կառուցեց 42 «Փոքր դաշտեր», որոնք տրամադրվեցին տեղական համայնքներին:

Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել և տեղադրել է շուրջ 100  փոքր դաշտեր, որոնք ծառայում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, ֆուտբոլի մասսայականացմանը: Նմանատիպ փոքր դաշտ  տեղադրվել է նաև Գորիսում:

IMG_5628Այս տարիներին փոքր դաշտում պարբերաբար անց է կացվում ֆուտբոլային և սպորտային մրցաշարներ, ֆուտբոլային պարապմունքներ, բայց վերջին ժամանակներս դաշտը գտնվում է ոչ այդքան բարեկարգ վիճակում. «պատռվել են» հատակի գորգերը, դաշտի կողային բազրիքները: Իսկ վերջերս էլ երեխաների անփութության պատճառով դարպասներից մեկը՝ իր կողային եզրույթներով, ընկել է ուղիղ դաշտի մեջ: «Քամիններից արդեն թուլացել էր,  թեթևակի գնդակի հարվածից կընկներ մեր վրա էր: Բացի այդ, սկսել էր հաճախակի ճճռալ, մենք էլ որոշեցինք պոկել»,-պատմում է Գևորգը ու շարունակում ընկերների հետ կարտ խաղալ դաշտի գորգին:

Հիմա երեխաները ֆուտբոլ խաղում են մեկ դարպասով ու խոստովանում, որ առաջվա նման հաճախակի դաշտ չեն իջնում. «Մեկ դարպասով խաղալն  անհետաքրքիր է, մեր փոխարեն այստեղ փոքրերն են խաղում»,-ասում է 14 ամյա Գոռը, ում նախաձեռնությամբ էլ իր ընկերախումբը դիմել է Գորիսի քաղաքապետին՝ դաշտը բարեկարգելու համար: Անցած տարի ևս քաղաքապետարանը որոշակի աշխատանքներ է տարել դաշտում, բայց երեխաներն անհրաժեշտ պահպանություն չեն կատարում: 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.