Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

 Ո՞վ է արթնացնում քաղաքը

by Անահիտ Գրիգորյան
Սեպտեմբեր 3, 2021
0

Չնայած Արցախյան պատերազմից  հետո Գորիսում զբոսաշրջիկներ գրեթե չկան, մարդիկ խուսափում են  Գորիս գալ, միևնույն է, քաղաքը շարունակում է փթթել, ամեն տեղ շինարարություն է, հարսանիք, կնունք ու մաքրություն։
Ամեն առավոտ դատարկ փողոցներում կարելի է գտնել մի քանի երիտասարդի, մեծահասակ կանանց․  հենց նրանք էլ արթնացնում են քաղաքը։

Ժամը 7։15 է։
Դատարկ փողոցում լսվում է Կարինեի ու Լուսիկի  ավելների քստքստոցը։ Նրանք  շշուկով միմյանց հետ քննարկում են,  թե ո՞ր մասի աղբը մնաց հավաքելու։

Լուսիկը մի քանի տարի է ինչ տեղափոխվել է Գորիս։ Ասում է, որ դպրոցում բարձր գնահատականներ էր ստանում և պատմություն առարկայից փայլուն գիտելիքներ ուներ, երազում էր պատմաբան դառնալ, բայց կյանքն այնպես է դասավորվել, որ հիմա  քաղաքի փողոցներն է մաքրում։ Չի դժգոհում ոչնչից․ Ի՞նչից բողոքենք, աշխատանք է, կատարում ենք։
Հանդիպում են, քննարկում, պլանավորում ու շարժվում դեպի առաջ։
-Կարինե, բայց չենք հասցնի էսօր էսքանը մաքրել,-ասում է գործընկերուհուն։ Վերջինս էլ, թե՝ «Դե, որ էսքան զրույց անենք, չենք հասցնի, վեր կա՛ց է։
Ոչ մի տրտունջ։  Շարունակում են մաքրել առվակները։

-Նախորդ տարիների համեմատ, քաղաքն այժմ ավելի մաքուր է, ասում է Լուսիկը։ Ընկերուհին քթի տակ ժպտում է՝«Դե, մեր շնորհքնա»։
Չե՞ք հոգնում
-Որ ասենք, հա՛, հոգնում ենք, մեզ չեն ասելու՝ դե լավ, մի եկեք աշխատանքի, բայց աշխատավարձ ստացեք, -իրար հերթ չտալով խոսում են։
Հարցնում եմ, թե օրվա մեջ որտեղ են սուրճ խմում։ Լուսիկն ասում է, որ կետչուպի շիշ ունի առավոտյան տաք սուրճը լցնում է, կեսօրին արդեն սառած է լինում, ու այդպես խմում է։
Կարինեի մեկ տարեկան աղջկան ութսունն անց տատն է խնամում։  Ընդմիջմանը տուն է գնում, և վերջին պահին հասցնում մի քանի կում ըմպել դառնահամ սուրճը։ Նա վրդովված պատմում է, որ անցորդներից շատերն անտարբեր են, անփույթ, տեսնում են՝ մաքրում ես փողոցը, հետևիցդ թուղթը նորից շպրտում են գետնին, երևի մտածելով, որ իր պարտքն է հետ շրջվել և նորից մաքրել․․․

Ձմռանն աշխատանքն ավելի ծանր է․ անդադար տեղացող ձյան հետ ավլում են փողոցի աղբը, ձյունը։

-Ամենամեծ դժվարությու՞նը,- հարցնում եմ։

-Անհարմար ավելը, մնացածն ընտիր ա, -ասում են զրնգուն ծիծաղով։ Լուսիկն ավելը մի ձեռքից ձեռքն է տեղափոխում և կոշտացած ափով ուղղում մազափունջը․ արևահարված դեմքի վրա երևում են նրա ժպտացող աչքերը։

7։30 է։
Քաղաքն արթնացել է։ Տաքսու վարորդներն են արդեն մոտենում կանգառներին, ուլունքի նման շարվում փողոցների երկայնքով։ Երթուղայիները մի քիչ աշխուժացնում են քաղաքը։
Կարինեն, Լուսիկը շարունակում են ավլել փողոցը։ Արևի առաջին բարի լույսը նրանք են առել, և  մաքուր փողոցներում շաղ են տալիս արևի Բարի լույսը։

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը
Գորիս

Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է1992 թվականին։ Կազմակերպությունն ունի 4 կենտրոն, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում ...

Հոկտեմբեր 1, 2026
Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով
Գորիս

Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

«Յուրաքանչյուր երեխա արժանի է իր հնարավորությունները լիարժեք իրացնելու» գաղափարի շուրջ կազմակերպված միջոցառումը համախմբել է կրթության ոլորտի պատասխանատուների, ՀՀ կրթության տեսչական ...

Սեպտեմբեր 29, 2026
Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց
Հասարակություն

Մեղրիի թուզը չիր դարձավ, իրացման խնդիրը մնաց

https://youtu.be/F6ZHg6Ueufg Ինչպես խափանվեցին մթերողների պլանները Նախորդ տարիներին Մեղրիի թուզը հիմնականում արտահանվում էր Ռուսաստան։ Այս սեզոնին արտահանման խափանումը դժվար դրության մեջ ...

Սեպտեմբեր 27, 2026
Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ
Հասարակություն

Գորիսից դեպի տեխնոլոգիական աշխարհ

«Zealous» ծրագրային ապահովման մշակման ընկերությունը նշել է իր հիմնադրման 14 ամյակը, որը նշանավորվել է ընկերության նորակառույց շենքի բացման արարողությամբ։ https://youtu.be/tMJ2CEWsi3Q ...

Սեպտեմբեր 24, 2026
Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը
Փոդքասթ

Նպաստից դեպի զբաղվածություն․ ինչպես է գործում անապահովության գնահատման նոր համակարգը

https://open.spotify.com/episode/1uHHbVzRmTamaHhqzTPt1y?si=m1mYwO1QRia3agXwSDNwlg   «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ...

Սեպտեմբեր 23, 2026
Անահիտ Գրիգորյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.