Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Ընտրությունների կազմակերպման գործընթացում շարունակում է խնդիր մնալ ոչ պրոֆեսիոնալ տեղամասային հանձնաժողովների հարցը

by mediapoint
Սեպտեմբեր 8, 2021
0

ՀՀ Ազգային ժողովի՝ հունիսի 20-ին կայացած ընտրությունների քվեարկությունից հետո  թիվ 34 թիվ ընտրատարածքային հինգ տեղամասերի հանձնաժողովների նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որոնք, չնայած այն հանգամանքին, որ կարճվել են, այնուամենայնիվ, վկայում են հանձնաժողովների անփութության, քվեարկության կարգի կազմակերպման մասին անտեղյակության մասին։ Խնդրի առնչությամբ իր մտահոգությունը կիսում է նաև  թիվ 34 հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Ստեփանյանը։ Նրա կարծիքով  ընտրական գործընթացի հիմնական բաղկացուցիչ մասը քվեարկության անցկացումն է, և ցանկացած վրիպակ, անգամ, եթե դա չի ազդում քվեարկության արդյունքների վրա, կարող է ոչ ազատ ընտրության անցկացման ցուցանիշ լինել։

ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 44-ով նախատեսվում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է ունենա առնվազն յոթ անդամ․ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, (կուսակցությունների դաշինքները) Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ են առաջադրում մեկական անդամ, եթե խմբակցության թիվը մեծ  է 4-ից, և երկուական, եթե փոքր է  հինգից։

Տեղամասային ընտրական հանձնաժողովում երկուական անդամ է ներկայացնում նաև տարածքային հանձնաժողովը, սակայն ոչ հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի համար։

Արմեն Ստեփանյանը նշում է, որ ԱԺ ընտրությունների քվեարկությունը փաստեց, որ հանձնաժողովներում կան մարդիկ, ովքեր անգամ սովորական հաշվարկ չեն կարողանում կատարել, փաստաթղթերը ճիշտ ձևակերպել։ Հաճախ նրանք անգամ չեն պատկերացնում իրենց լիազորությունների շրջանակը։

Նրա խոսքով այս խնդիրը պիտի անհանգստացնի հանձնաժողովի նախագահի և քարտուղարի թեկնածուներ առաջադրող քաղաքական կուսակցություններին։

Ընտրություններից առաջ հանձնաժողովների կազմերի համար ուսուցողական դասընթացներ են կազմակերպվում և, նրա կարծիքով, պիտի որոշակի թեստեր լինեն, որոնք հաղթահարման դեպքում միայն կարող են հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար առաջադրվել։

Նույն հոդվածի երրորդ կետի համաձայն, եթե տեղամասային հանձնաժողովի ձևավորման համար սահմանված կարգով կամ ժամկետում որևէ կուսակցություն հանձնաժողովի անդամ չի նշանակում կամ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա թափուր տեղերը լրացնում է համապատասխան տարածքային հանձնաժողովի նախագահը։

Թիվ 34 թիվ ընտրատարածքային հանձնաժողովի փոխնախագահն ասում է, որ երբեմն վերջին պահին կուսակցությունները պատահական թեկնածու են առաջադրում, ով, օրինակ, կարող է բնակվել հանրապետության այլ բնակավայրում և վստահ են, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։ Այս դեպքում, եթե քվորումն ապահովվում է, ապա իրենք որևէ կերպ չեն կարող լրացուցիչ մարդու ներկայացնել։

Արմեն Ստեփանյանի համոզմամբ, հանձնաժողովներում արհեստավարժ նախագահի կամ քարտուղարի ներկայությամբ առավել շահագրգռված պետք է լինեն հատկապես համամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրած քաղաքական կուսակցությունները կամ դաշինքները, քանի որ լեգիտիմ ընտրված ավագանու անդամը, հետագայում գուցե նաև համայնքի ղեկավարն, առավել մեծ վստահություն է վայելու, իհարկե, առաջին տեղում շարունակում է մնալ ընտրական օրենսգրքին համապատասխան ընտրության կազմակերպումը։

Ընտրական գործընթացի անցկացման մասնակիցների իրազեկվածությունը կարևոր է նաև թեկնածուների վստահված անձանց առումով․շատ տեղամասերում վստահված անձանց անհարկի, անհիմն միջամտությունը հանձնաժողովի աշխատանքներին, խոչընդոտում է վերջիններիս բնականոն գործընթացը և պատճառներից մեկն այն է, որ վստահված անձինք գերագնահատում են իրենց իրավասությունն ու լիազորությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Տաթև, Սիսիան համայնքներում և ըստ ընտրությունների անցկացման ժամանակացույցի, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների առաջարումը կսկսվի սեպտեմբերի 17-ին։

 

Սեփ․ լրատվություն

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Հոդվածներ

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար

    Ապրիլ 15, 2026
    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար
    Համայնք

    Բուրդը՝ «պատուհաս» ֆերմերների համար

    Ապրիլ 13, 2026
    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում
    Հոդվածներ

    Լծեն․ գյուղ, որտեղ վերադարձի ճանապարհ են կառուցում

    Ապրիլ 12, 2026
    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ
    Համայնք

    Լիլիթ Մարության՝ մասնագիտությանն ու մարդուն նվիրված բժիշկ

    Ապրիլ 7, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.