Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Կարոտը Մարինեի ընտանիքին Արցախ է կանչում

by Անահիտ Գրիգորյան
Սեպտեմբեր 12, 2021
0

Միայն մի քիչ շունչ առնեմ, ու անցնեմ իմ գործին,-ասում է նախկին սակրավոր կինը

Քառասունվեցամյա Մարինեն է՝ Արցախի Վարդուտ գյուղից,  վեց երեխաների մայր է, սակրավոր։ Նաև իրենց համայնքի ավագանու անդամ էր, էն փոքր ու սիրուն գյուղից, որը հիմա հայկական և ադրբեջանական չեզոք գոտում է մնացել։
-Գորիսի աղջիկ եմ, Կոռնիձոր հարս եմ գնացել, հետո  տեղափոխվել ենք Քաշաթաղի շրջան։ Տուն տեղ են ստեղծել, հողամաս մշակել այգի, տնտեսություն, և այդ ամենը կորցրել պատերազմի օրերին,- դառնացած պատմում է։

Տեղափոխվելով Կոռինձոր, ամիսներ անց կորցրել է նաև ամուսնուն։ Մի քանի օր է, ինչ նրա մահվան քառասուն օրը  լրացել է, և Մարինեն  ոչ մեկի վրա հույս դնել չի կարող։ Ասում է, որ պետությունն էլ պարտավոր չէ  իրեն ամբողջ կյանքում օգնել։  Որոշել է, որ վերադառնալու է Արցախ, նաև երեխաներն են այսպիսի ցանկություն հայտնել։ Չի կարողանում մոռանալ իր տունը, գյուղը, որի հետ շատ անուշ հիշողություններ են կապում։ Լսել է, որ ինչպես գյուղի մյուս, իրենց տունն էլ են այրել, թե՝ որ կողմը, վստահ չգիտի։

Պատմում է, որ մի օր գյուղում ժողով է եղել, որտեղ խոսել են այն մասին, որ ավագանի պիտի ընտրեն։  Երկար ժամանակ չի ունեցել մտածելու, ինքն էլ է առաջադրվել և ընտրվել։ Ավելին, նորընտիր համայնքի ղեկավարից ընդամենը մեկ ձայն է պակաս ստացել։

Ավագանու նիստերն անցկացնում էին գյուղի բնակիչներից մեկի՝ Գայանե Առաքելյանի տանը, քանի որ համայնքապետարանում հարմարություններ չկային։ Շատ էին վիճում, համայնքի ղեկավարին երբեք չէր հաջողվում, որ միանգամից որևէ հարց, առանց քննարկման «անցկացներ»։ Ավագանու նիստերից բացի, պարտավորեցնում էին համայնքի ղեկավարին, որ իր բոլոր որոշումներն իրենց հետ համաձայնեցնի։ Մի անգամ այլ  գյուղից բնակիչ էր տեղափոխվել Վարդուտ, համայնքի ղեկավարն այդ մասին տեղյակ չէր պահել ավագանիներին, վերջիններս հանդիմանել էին, թե՝ինչու՞ է համայնքի ղեկավարն իրենց առանց տեղեկացնելու  «մարդ բերել»։

Մարինեն ասում է, որ որոշում կայացնելն իր սրտով է, վերջերս, օրինակ, իմացավ, որ Տեղ համայնքում, որի բնակավայրերից մեկն էլ Կոռնիձորն է, առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու։ Ցանկություն հայտնեց որևէ քաղաքական կուսակցության կողմից առաջադրվելու, բայց պարզվեց, որ էստեղի գրանցում չունի, նաև Արցախ վերադառնալու միտքը հանգիստ չի տալիս։

Վարդուտում հումորով էին վերադառնում, որ ինքը գյուղում հավաքարար էր աշխատում, բայց ավագանու անդամ էր, բայց հետո, երբ տեսնում էին, թե որքան պահանջատեր է խոսում գյուղապետի հետ, իր կարծիքով, անգամ նախանձում էին։

2013թ․-ին տղային բանակ զորակոչելուց հետո Մարինեն հանգիստը կորցնում է, պատմում է, որ ուզում էր անպայման որդու հետ ամենօրյա շփման մեջ լինել։ Տեղեկանալով, որ տղան սակրավոր է, դիմում է, որ «իրեն էլ  էդ գործին վերցնեն»։  Իզուր է  որդին փորձում համոզել  հետ կանգնել մտադրությունից, իսկ ամուսինը, լավ ճանաչելով կնոջ համառությունը, չի առարկում։  Գյուղի մարդկանց համար էլ էր տարօրինակ Մարինեի որոշումը, բայց ժամանակի հետ հարմարվում են, և չորս տարի շարունակ տղամարդկանց հետ հավասար  ականապատման և ականազերծման գործով էր զբաղված։

Հիմա էլ, երբ Արցախ վերադառնա, իր ու երեխաների համար անկյուն գտնի, տնավորվի, անցնելու է իր գործին։ Ասում է, որ էսօրվա պայմաններում ինքն ավելի պահանջված կլինի, զինվոր տղերքին էլ կօգնի։ «Միայն մի քիչ շունչ առնեմ, տնտեսությունս վերականգնեմ, անասուններ կպահեմ։ Երեխեքս շատ են կարոտում Արցախը, ես էլ նրանց եմ ընդառաջ գնում»,-ասում է միջահասակ կինը և աչքերի անկյուններում մի կերպ թաքցնում տխրությունը։

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

Անահիտ Գրիգորյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.