Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Կոշկակարը՝ Քարահունջից, ով երազում է կոշիկի արտադրություն սկսելու մասին

by Քրիստինե Հայրապետյան
Սեպտեմբեր 16, 2021
0

Կոշկակար Մավրիկի սենյակի մի հատվածը որպես  կոշիկի նորոգման արհեստանոց է ծառայում։  Շեմից ներս մտնելիս  ասում է՝ «Հանկարծ չվախենաս»․սենյակի ոչ կոկիկ վիճակը նկատի ունի։ Միայնակ է ապրում, երկու երեխաներն ամուսնացել  են և տեղափոխվել։ «Արհեստանոցի» պատուհանին փակցված թղթի վրա նշված են աշխատանքի ու ընդմիջման ժամերը։

«էդ գրաֆի՞կով ես աշխատում»,-հարցնում եմ։ Ժպտում է։ Բարի մարդ է Մավրիկը, քչախոս, համեստ։ Իսկական անունը Մանվել է, ասում է՝ հորաքույրն իրեն մանկուց Մավրիկ է կոչել ու անունն էդպես էլ  մնացել է։ Նույն սենյակում, հին սառնարանի վրա` ինչպես կոշիկի խանութում ցուցափեղկին, դասավորված է մի քանի զույգ տղամարդու նոր կոշիկ, որոնք ինքն է կարել։ Հետաքրքրվում եմ, թե ի՞նչ արժեն։ Պատասխանն ինձ զարմացնում է, որ կաշվե կոշիկներն այդքան էժան են ու դեռ գնորդ չունեն, ասում է՝ դժվարությամբ են վաճառվում։

Մավրիկի ընտանիքն Արցախյան նախորդ պատերազմից հետո Բաքվից է տեղահանվել ու հաստատվել Քարահունջում՝ իր պապեկան տանը: Պատմում է, որ ծնողները Բաքու տեղափոխվել էին, երբ  ինքը դեռ երկու ամսական էր։ Հորը վաղ է կորցրել, և մորն օգնելու համար 14 տարեկանից սկսել է աշխատել։ Գիշերային դպրոցում էր սովորում, համատեղում էր աշխատանքը և ուսումը։ Կոշիկի գործարանում էր աշխատում, հետո էլ Բաքվի պրոֆտեխուսումնարանում կոշկակարություն սովորեց։

Պրոֆեսիոնալ կոշկակար է, բայց դրանով հիմա չի կարողանում վաստակել․ կոշիկները լավ չեն վաճառվում, հետո էլ դրա մասին միայն Քարահունջում, կամ էլ նրանք գիտեն, ովքեր իրենց կոշիկը նորոգելու համար գոնե մի անգամ Մավրիկի արհեստանոց են մտել։  Լռում է, երբ հարցնում եմ, թե իր կարած կոշիկները ինչու՞ չի փորձում մանրածախ առևտրով զբաղվողների միջոցով իրացնել։

Պատմում է, որ երբ Ռուսաստանում կոշիկի՝ իրենց արտադրամասում մի քանի գործընկերներով աշխատում էին՝օրական 40-50 զույգ կոշիկ էին արտադրում, ինքը՝ 10 զույգ կոշիկ էր կարում և ասում է, որ լավ էլ վաճառվում էր իրենց արտադրանքը։ Նույնիսկ աշակերտ ուներ, որ սիրով կոշկակարություն էր սովորում, իսկ գյուղում երբևէ աշակերտ չի ունեցել, համոզված է, որ հիմա երիտասարդներից ոչ մեկը չի նստի  համբերատարությամբ կոշկակարի արհեստ սովորի։

Հիմա երկու պատվեր ունի, որոնցից մեկը 44-օրյա պատերազմում ոտքից վիրավոր  զինվորի համար է, մտմտում է, որ տղայի վնասված ոտքին հարմար կոշիկ կարի։  Եթե պատվերներ շատ լինեն, կսկսի կոշիկի արտադրությամբ զբաղվել, բայց   դրա համար կլորիկ գումար է պետք: Հիմա էլ քրոջ որդին է աջակցում՝ Ռուսաստանի Դաշնությունից հումքն է ուղարկում։

Ասում է, որ մարդիկ կոշկակարի մոտ գալիս են, երբ այլևս չեն կարողանում հագնել, բայց փոքր քերծվածքների կամ վնասվածքների համար չեն դիմում, ինչը կոշիկի «երկարակեցությանը» խոչընդոտում է։

Լսել էի, որ երեխաների կոշիկներն անվճար է նորոգում, բայց զրույցից հասկացա, որ մեծերն էլ փող տալ առանձնապես չեն սիրում, չարաշահում են Մավրիկի բարությունը։ Ապրուստի հիմնական միջոցը թոշակն է,  որդին էլ է օգնում։ Երբեմն հյուրընկալվում է Երևանում ապրող որդուն,  բայց  գյուղից տեղափոխվելու մասին չի մտածում։

Մինչ  արհեստանոցում նստած սպասում էի, որ կաշվե գոտիս սոսնձեր և  առիթից օգտվելով  հարցուփորձ էի անում, նրան  զանգեցին, հեռախոսի մեջ տղամարդու ձայն լսվեց․ «Հոպար, արի հաց ուտենք, քեզ եմ սպասում՝սոված մեռնում եմ»։ Նայեցի ժամացույցիս, դռան վրա ընդմիջման ժամն էր։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքում փոխվում է սոցիալական ծառայությունների տրամաբանությունը
    Գորիս

    Սյունիքում փոխվում է սոցիալական ծառայությունների տրամաբանությունը

    Հուլիս 7, 2025
    Գորիսի բանտի բնակիչները. «ցմահ ա, բայց հալա մահ չի»
    Գորիս

    Գորիսի բանտի բնակիչները. «ցմահ ա, բայց հալա մահ չի»

    Հուլիս 10, 2025
    Ջերմոցային տնտեսությունների զարգացման հնարավորություն Վերիշեն և Ակներ բնակավայրերի համար
    Uncategorized

    Ջերմոցային տնտեսությունների զարգացման հնարավորություն Վերիշեն և Ակներ բնակավայրերի համար

    Հուլիս 2, 2025
    Գորիսի բանտի բնակիչները. «ցմահ ա, բայց հալա մահ չի»
    Համայնք

    Գորիսի բանտի բնակիչները. կյանք չեմ տեսել, որ կյանքի համը զգամ կամ կարոտեմ

    Հուլիս 10, 2025
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    © 2025 Mediapoint | All rights reserved.