Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններին հինգ կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք առաջադրել է 226 թեկնածու: Քվեարկությունից մեկ ամիս առաջ, սեպտեմբերի 17-ին, ըստ ընտրությունների անցկացման ժամանակացույցի ավարտվում է թեկնածուների գրանցման ժամկետը։
Ներկայացնում ենք տեղեկություններ առաջադրված թեկնածուների մասին։ Տվյալներում նշված են նաև ութ այն թեկնածուների մասին, ովքեր մինչև գրանցումն, ինքնաբացարկ են հայտարարել։