Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Սեր, որ միշտ ամբողջացնում է մարդկանց

by Քրիստինե Հայրապետյան
Հոկտեմբեր 1, 2021
0

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է

Նրանց միշտ կարելի էր հանդիպել երկուսով՝ թևանցուկ, հանդարտ քայլերով, միմյանցով տարված, սիրառատ հայացքներով։ Զրուցելով էին քայլում, այնպես, ասես  միմյանց նոր հանդիպեցին երկար բաժանումից հետո, անգամ՝ տնից դուրս գալիս։ Դժվար էր գուշակել զրույցի թեման, բայց միշտ լավ տրամադրություն ունին, ժպտում էին միմյանց այնքա՜ն գորովանքով։ Այսպես, գրեթե կես դար՝ Գորիսի բանուկ փողոցներից մեկում գտնվող տնից մինչև հիվանդանոց, որտեղ որպես բժիշկներ էին աշխատում Խուրշուդյան ամուսինները։  Ճանաչողներն ասում են, որ  բնավորությամբ նրանք  բոլորովին տարբեր մարդիկ են ամուսնու՝ Վիտալիի խոսքը հատուկ է շատ, տանել չէր կարողանում, երբ հիվանդները նվնվում էին, բայց հումորը միշտ  «փրկում» էր ելքը, երբ  հիվանդը սրտնեղվում էր բժշկի պոռթկումից։

Կինը՝ Մերին, անհամեմատ հանդարտ էր, երգեցիկ ձայնով, բառերն, ասես, զգուշությամբ ընտրելով, գտնում էր հիվանդի լեզուն, երբեմն՝ ընդամենը «ջանիկ» բառով։

Հիմա, երբ նրանք կենսաթոշակի են անցել, կարծես մոռացության է տրվել բժիշկ ամուսինների վաստակը,  անգամ այն հանգամանքը, որ Վիտալիկ վիրաբույժը հարյուրավոր մարդկանց կյանք է փրկել, այլևս անցյալ է։

Նրանց հանդիպում եմ կոկիկ ու ճաշակով կահավորված իրենց բնակարանում։ Չեն թաքցնում զարմանքը, որովհետև այն ժամանակից, ինչ Գորիսի բժշկական կենտրոնից կենսաթոշակի անցան, միանգամից շատերն օտարացան։ Հուզվում են երկուսն էլ, երբ խոսում են այն մասին, թե ինչպես մի օր անսպասելի ստիպված էին ծալել բժշկի խալաթները և  այլևս երբեք չհագան։

Վիրաբույժն ասում է, որ երբ «մարդուն ուղարկում են «ատստավկա», դրանով  հասկացնում են, թե ՝գնա մեռի»։  Դողում է ձայնը, երբ կրկին հիշում է այդ օրը։ Նա դեմ չէ, որ միշտ երիտասարդ մասնագետներին պիտի ճանապարհ տալ, բայց կարծում է, որ դեռ անելիք ուներ, կարող էր օգնել մարդկանց։

Հպարտությամբ է պատմում ծնողների մասին, ովքեր բուժակներ են եղել։ Ծանոթները պատմում են, որ երբ նրա մայրը՝ Արաքսյան, քայլել է հիվանդանոցի միջանցքում, միջին անձնակազմի շատ աշխատակիցներ զգաստացել են, որ նրա աչքին չերևան, որովհետև խստաբարո կինը շատ պահանջկոտ էր և երբեք չէր թաքցնում դժգոհությունը, երբ ինչ որ գործ թերի էին անում։

1970-ական թվականներին  ամուսինները գործուղվել են Աֆրիկա, եղել  Չադում, Ալժիրում։ Տասնհինգ ամիս  աշխատել են Չադի՝ բնակչության թվով  երկորդ քաղաքում՝ Մոյսալայում,սպասարկել են  հազարավոր հիվանդների։ Վիրաբույժը օրական մի քանի վիրահատություն էր կատարում, ընդհանուր հաշվով մոտ չորս հազար, իսկ  կինը թերապևտ էր աշխատում։

Երբեք չեն  ափսոսել, որ բժշկի մասնագիտություն են ընտրել։  Ասում են, որ չնայած ծանր, բայց պատասախանատու աշխատանք է, և իրենց խիղճը հանգիստ է, որովհետև պատվով են կատարել այն, միշտ հավատարիմ մնացել Հիպոկրատի, իրոք, ծանր երդմանը։

Գուցե աննրբանկատություն եմ անում, բայց փորձում եմ զրույց բացել, թե արդյո՞ք  81-ամյա բժշկն իրեն տարեց է համարում։ Չի նեղանում երևի, որովհետև լայն ժպիտով ձեռնափայտն է ցույց տալիս․«Բա ի՞նչ եմ, որ տարեց չեմ, էս փայտը ձեռքիս՝ տարե՞ց չեմ»։ Կինը՝ Մերին, փորձում է իրավիճակը փրկել ու սիրալիր ամուսնուն է դիմում․ «Բայց հոգով շատ երիտասարդ ես»։ Հետո ինքն էլ է սրտնեղվում, երբ ամուսնու  շրթունքները հուզմունքից սկսում են դողալ։ Ինձ թվու՞մ է, թե իրոք նա ավելի մոտ է նստում ամուսնուն, ում հետ մեկ դարից ավելի կիսել է իր ուրախությունը, տխրությունը; Բայց ոչ սերը, որովհետև սերը  չի կիսվում, անգամ, եթե այլևս տարեցների խմբում ես։

Հիշեցի, որ երկար ընդմիջումից հետո վերջերս  Գորիսի պոլիկլինիկա էի գնացել, և սովորության համաձայն աչքի էի անցկացնում բժիշկների կաբինետների վրա նշված անունները, զարմացա երբ չտեսա՝ բժիշկ Խուրշուդյան։  Կարծեցի, որ ուշադիր չեմ եղել, բայց հիմա, երբ հանդիպեցի փորձառու ու, թող որ, տարեց բժիշկներին, մտածում եմ, թե որքան արագ ենք մեր հիշողություններից բաց թողնում մարդկանց, ովքեր մի քանի սերունդ նշանակալի են եղել մեր, հանրության կյանքում։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

 

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.