Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսում ապագա կա

by mediapoint
Հոկտեմբեր 7, 2021
0

Այս կարգախոսով է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցելու  հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքում համամասնական ընտրակարգով կայանալիք ավագանու ընտրություններին։ Քարոզարշավի մեկնարկից մինչև այժմ կուսակցությունը հանդիպումներ է անցկացնում տարբեր բնակավայրերում, ներկայացնում նախընտրական ծրագիրը, որտեղ ներկայացված է համայնքի անվտանգությանը, տնտեսության զարգացմանը, քաղաքաշինությանը, հանրային տրանսպորտին, մշակույթին, սպորտին, երիտասարդությանը, կառավարման բարելավմանը և մարդկային կապիտալի զարգացմանն առնչվող դրույթներ։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Գորիսի ավագանու անդամի հավակնորդների ծրագրում առանձին շեշտադրված է նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության, Սփյուռքի հետ համագործակցության նոր ձևաչափեր ներդնելու, Արցախից տեղահանված քաղաքացիների սոցիալական ապահովության նախագծերի իրականացման, սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրների լուծման, մասնավորապես, վերաբնակեցման, ինչպես նաև բնակչության շրջանում քաղպաշտպանության, ռազմագիտության և մարտավարական գիտելիքների ուսուցման հետ կապված հարցեր։

Նախընտրական ծրագրում առանձին ուղերձով ընտրողներին է դիմում կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածուն՝ Վլադիմիր Աբունցը։ Ուղերձում,  մասնավորապես, նշվում է․ որ իր և թիմի աշխատանքը միտված է լինելու «քաղաքական ամեն տեսակ պառակտումների վերացմանը, հակամարտ կողմերի հաշտեցմանը, բոլորի ներուժը միավորելուն և համայնքի  շենացմանը ծառայեցնելուն»։  Ըստ թեկնածուի, համերաշխությունը կենսական նշանակություն ունի համայնքի հզորացման գործում։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.