Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տաթև համայնքի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների հայտարարագրեր

by mediapoint
Հոկտեմբեր 11, 2021
0

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021թ օգոստոսի 26-ին որոշում է ընդունել ԱԺ ժողովի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը։

Հոկտեմբերի 17-ին  Գորիս, Տեղ, Տաթև համայնքերում կանյանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների   ցուցակում ընդգրկված առաջին երեք թեկնածուներն այդ ձևաչափով իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացրել են տարածքային ընտրական հանձնաժողով։

Հայտարարագրերին կարող եք ծանոթանալ ստորև։

Տաթև համայնք «Ապրելու երկիր» կուսակցություն

Ապրելու երկիր կուսակցության՝ Տաթև համայնքի նախընտրական ցուցակը գլխավորող Մարատ Գերասիմյանը հայտարարագրել է բնակելի տուն(163,1քառ․մ)՝ Տաթև համայնքի Հալիձոր գյուղում և բնակարան(45,6)՝ Շինուհայրում։  Բնակելի կառուցապատման երեք տարածք՝ ընդամենը 0,2508 հա, վեց հատ վարելահող, ընդհանուր ՝6,3191 քառակաուսի մետր, ինչպես նաև անասնաշենք 75 քառ․մ Հալիձոր բնակավայրում։

Մարատ Գերասիմյանը որպես շարժական գույք նշել է 1977թ․ արտադրության Վազ 2103 և  1987թ արտադրության Mersedes-Benz 602 D ավտոմեքենաներ։ Մարատ Գերասիմյանը  որպես եկամուտ նշել է Տաթևի համայնքապետարանից ստացած աշխատավարձը՝ 3,466612 դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու պահին դրամական միջոցները կազմել են՝ հինգ հարյուր դրամ

Ապրելու երկիր կուսակցության՝ Տաթև համայնքի նախընտրական ցուցակի երկրոդ անդամը Հարություն Հարությունյանն է, աշխատում է «Հարություն Հարությունյան» Ա/Ձ-ում։ Որպես անշարժ գույք, հայտարարագրել է (44,3քառ․մ )բնակարան Շինուհայր գյուղում, նույն բնակավայրում երկու հատ բնակելի կառուցապատման հողամաս (0.1392)հա  և ընդհանուր հաշվով 3,6943 հա վարելահող Շինուհայրում։

Հարություն Հարությունյանը որպես շարժական գույք նշել է 1992թ․ արտադրության VOLKSWAGEN VENTO 1.8  ավտոմեքենա։ Որպես եկամուտ նշել է Տաթևի համայնքապետարանից և տարբեր ծառայություններից ստացած 4միլիոն, 309,359դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին դրամական միջոցները կազմել են 486,920 դրամ։

Ապրելու երկիր կուսակցության՝ Տաթև համայնքի նախընտրական ցուցակի երրորդ  անդամը Աննա Գրիգորյանն է, աշխատում է Շինուհայր գյուղի նախակրթարանում։ Որպես անշարժ գույք, հայտարարագրել է (67,6քառ․մ) համասեփականատիրության իրավունքով բնակարան Շինուհայր գյուղում, նույն բնակավայրում բնակելի կառուցապատման հողամաս (0.1227)հա  և ընդհանուր հաշվով 2.3583 հա վարելահող Շինուհայրում(համատեղ սեփականություն), ինչպես նաև մառան: Որպես եկամուտ նշել է նախակրթարանից ստացած աշխատավարձը՝1,169,368 դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին դրամական միջոցները կազմել են 486,920 դրամ:

«Շանթ» դաշինք  ազգայնական կուսակցություն

«Շանթ» դաշինք  ազգայնական կուսակցության Տաթև համայնքի նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Լալայանը չի աշխատում, պահեստազորի սպա է։ Նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել, ինչպես նաև տեղեկություններ եկամուտների մասին։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին դրամական միջոցները կազմել են ՝ 150,000 դրամ։

Կուսակցության՝ Տաթև համայնքի ավագանու նախընտրական ցուցակի երկրոդ անդամը  Սամվել Հայրապետյանն է, չի աշխատում։ Անշարժ գույք չի հայտարարագրել։ Որպես շարժական գույք, նշել է 1997թ․ արտադրության Ford Tranzit 2.5D և է 1990թ․ արտադրության Opel Omega А  ավտոմեքենա։ Չկան տեղեկություններ եկամուտների մասին։ Հայտարարագիր ներկայացնելու պահին դրամական միջոցները կազմել են 200,000 դրամ։

Կուսակցության՝ Տաթև համայնքի ավագանու նախընտրական ցուցակի երրորդ անդամը  Մարի Թևոսյանն է, աշխատում է « Սյունիքի տարածաշրջանի  զբոսաշրջության կառավարման գրասենյակ»ՀԿ-ում, որպես գործադիր տնօրեն։

Անշարժ գույք  հայտարարագրել է վարձակալությամբ օգտագործվող 2,5հա հողամաս Հալիձորի անտառային տարածքից։  Որպես եկամուտ հայտարարագրել է Տաթևի համայնքապետարանից ստացած աշխատավարձը՝ 1,730,000դրամ և Սյունիքի զբոսաշրջության կառավարման գրասենյակից՝ 260000 դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու պահին դրամական միջոցները կազմել են 50,000 դրամ։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

Տաթև համայնքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արթուր Մաթևոսյանը Տաթև համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ Որպես անշարժ գույք, հայտարարագրել է համատեղ սեփականություն հանդիսացող բնակելի տուն՝ Շինուհայր գյուղում(0,12 հա), 0,203 հա պտղատու այգի և միանձնյա սեփականության իրավունքով նույն բնակավայրում 0,7հա վարելահող, 2,88 հա վարձակալական հողամաս 0,121 հա բնակելի կառուցապատման հողամաս։ Նրա կողմից հայտարարագրվել է նաև շարժական գույք՝ 2010թ․արտադրության Հոնդաի Էլանդրա  և 1991թ․ արտադրության  Vaz 2121 ավտոմեքենաներ։

Արթուր Մաթևոսյանը վերջին տարվա համար որպես եկամուտ նշել է Տաթևի համայնքապետարանից ստացած 944 հազար դրամ աշխատավարձ և գյուղատնտեսական գործունեությունից՝ 1,8 միլիոն դրամ, իսկ հայտարարգիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 3,5միլիոն դրամ։

Կուսակցության նախընտրական  ցուցակի երկրոդ տեղում գտնվող Գեղամ Ասրյանը չի աշխատում։ Որպես անշարժ գույք, հայտարարագրել է 1200քառ․մ մակերեսով և համասեփականատիրության իրավունքով առանձնատուն Շինուհայր գյուղում, նույն վայրում ընդհանուր մակերեսով 3,0631 հա չորս հատ վարելահող և 0,265հա պտղատու այգի։  Նրա կողմից շարժական գույք, եկամուտ և հայտարարագիրը ներկայացնելու պահին դրամական միջոցներ չեն հայտարարագրվել։ Կուսակցության նախընտրական  ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Սոնա Ավետյանը   Շինուհայրի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես գործավար-քարտուղար։  Որպես անշարժ գույք, հայտարարագրել է 65քառ․մ մակերեսով, համասեփականատիրության իրավունքով բնակարան Շինուհայր գյուղում, նույն բնակավայրում  0,1234 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս, ինչպես նաև 0,077 հա պտղատու այգի, ընդհանուր մակերեսով 1,2066 հա երկու հատ վարելահող։ Նրա կողմից շարժական գույք, հայտարարագիրը ներկայացնելու պահին դրամական միջոցներ չեն հայտարարագրվել։ Վերջին մեկ տարվա եկամուտը Շինուհայրի դպրոցից ստացած աշխատավարձն է՝ 316 հազար դրամ։

 

Շարունակելի

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.