Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սահմանամերձ Կոռնիձորից արտագաղթում են, որովհետև աշխատանք չկա գյուղում

by Քրիստինե Հայրապետյան
Հոկտեմբեր 13, 2021
0

«Մեր գյուղն անտեսված է», –ասում է կոռնիձորցի Ալվարդը։ Ցավով է խոսում այն մասին, որ գյուղը սահմանամերձ դառնալուց հետո մի քանի երիտասարդ  ընտանիքներ արդեն տեղափոխվել են գյուղից։ Հույս ունի, որ կվերադառնան։ Նրա կարծիքով, ոչ թե սահմանին այլևս մոտ գտնվելու հանգամանքը, կամ գյուղի՝ թշնամու  նշանառության տակ գտնվելու պատճառով են արտագաղթել, այլ զբաղվածության, քանի որ ըստ նրա՝երիտասարդներն անելիք չունեն, աշխատանք ու զբաղմունք չկա, ասում է․«Մեռած գյուղ է, մնան ի՞նչ անեն»։ Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է, բայց պատերազմից հետո, երբ հակառակորդի վերահսկողության տակ անցան տարածքների մեծ մասը՝ անասուն պահելը գյուղացու համար այլևս եկամտաբեր չէ։ Տիկին Ալվարդն ասում է, որ իրենք էլ, շատերի պես վաճառել են  անասունների մեծ մասը. 12 խոշոր եղջերավոր անասունից երեքն է մնացել։ Գյուղացիներից շատերը վարկով  էին անասուն ձեռք բերել, իսկ  պատերազմից հետո ստիպված կես գնով վաճառել են։ Արոտավայրեր չկան, երաշտի պատճառով  դաշտերում խոտ չկա, խոտի հակն էլ  թանկացել է։

«Պատերազմն ունի իր կանոնները, բայց սա պատերազմ չէր, այլ խայտառակություն։ Սեպտեմբերի 27–ին մեր թաղի մի երեխայից եմ իմացել, որ պատերազմը սկսվել ա, չեմ հավատացել, և կես ժամ անց արդեն ամբողջ գյուղը գիտեր․․․»,–ասում է Ալվարդը, ում որդին  պատերազմի օրերին կամավորագրվել է  որպես սահմանապահ։

Կինն ասում է, որ որդին  փաստաթուղթ ունի, ըստ որի՝ նրան տրվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ, սակայն վերջինիս դստերը, ով մայրաքաղաքի ԲՈՒՀ–երից մեկում վճարովի հիմունքով է  սովորում, որպես մասնակցի զավակի, պետք է տրվեր ուսման վարձի փոխհատուցում, բայց մերժվել է այն հիմնավորմամբ, որ կամավոր  մեկնած մասնակիցների  ուսանող զավակները չեն կարող օգտվել այդ արտոնությունից։  Իսկ ըստ կառավարության որոշման, շահառու են այն ուսանողները, որոնց  օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մասնակցել է մարտական գործողություններին։

1100 բնակիչ ունեցող Կոռնիձոր բնակավայրի վարչական ղեկավար Արա Պետրոսյանը ևս հաստատեց, որ գյուղից մի քանի ընտանիք է տեղափոխվել, նրա կարծիքով՝  պատճառը զբաղվածություն չունենալն է։

Կոռնիձորի դպրոցի տնօրեն Ս․Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ,  այս ուսումնական տարում աշակերտների թիվը 20–ով նվազել է, նրանցից չորսը Արցախ են վերադարձել, իսկ մյուս աշակերտները՝ Քաջարան, Երևան,   նաև՝Ռուսաստանի Դաշնություն են տեղափոխվել իրենց ընտանիքների հետ։ Տնօրենը նշում է, որ որտեղ ընտանիքի հայրը գնում է արտագնա աշխատանքի, այնտեղ էլ ընտանիքն է տեղափոխվում։

 

 

 

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.