Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Հանրային տրանսպորտի հարցն օրակարգային է

by Հեղինե Մինասյան
Փետրվար 28, 2022
0

Հայաստանում վարչատարածքային փոփոխությունների ադյունքում Սյունիքում ձևավորվել է ութ բազմաբնակավայր համայնք։ Ակնկալվում էր, որ տնտեսական զարգացման հնարավորության, հանրային ծառայությունների մատչելիության հետ միասին նաև հաղորդակցության միջոցների հասանելիություն կապահովվի։ Անցել է բավական ժամանակ, սակայն վերջինիս հետ կապված խնդիրները դեռևս չեն լուծվում։ Մարզի համայնքների միջև երթուղային ցանցն ամբողջացված չէ․ ուղևորափոխադրումների հարցը շարունակում է օրակարգում մնալ։ Հայտարարված երթուղիների համար մրցույթները չեն կայանում, քանի որ գործող սակագների պայմաններում արտոնագիր ունեցող տրանսպորտային ընկերությունները վնասով են աշխատում։ Եվ մինչ նրանք ակնկալում են, որ պետությունը մասնակի կփոխհատուցի իրենց՝ ուղևորափոխադրումների կազմակերպման համար, քաղաքացիները երթևեկում են տաքսիներով։ Գորիս, Տեղ, Տաթև համայնքների բնակիչներն իրենց արտադրած գյուղմթերքը իրացնում են Գորիսի շուկայում։ Քաղաք հասնելու համար մարդիկ հիմնականում օգտվում են տաքսի փոխադրամիջոցներից, որովհետև հանրային տրանսպորտը կանոնավոր չի աշխատում։ Խորհրդային տարիներից հետո դադարել են գործել մինչհամայնքային տարբեր երթուղիներ, և գյուղմթերքը շուկա հասցնելու համար ստիպված են տաքսի ծառայությունից օգտվել։ Տարիների ընթացքում բնակիչներն արդեն հարմարվել են տաքսի ծառայություններից օգտվելուն, քանի որ շատերի կարծիքով վստահ չեն, որ դրանք կանոնավոր կգործեն, մյուս կողմից՝ նախընտրում են առավել հարմարավետ տեղափոխության տարբերակ։ Ըստ քաղաքացիների, մի քանի հոգով միավորվում են, վճարում միասին։ Տրանսպորտային ծառայությունների ապահովումը խնդիր է հատկապես խոշորացված համայնքի կազմում գտնվող բնակավայրերի միջև հաղորդակցության ապահովման առումով, քանի որ համայնքային իշխանության նստավայր հասնելու համար բնակիչն առանձին տաքսի է վարձակալում։ Գորիս, Տեղ, Տաթև համայնքների 24 բնակավայրերից հանրային տրանսպորտ գործում է միայն Քարահունջ, Վերիշեն Խնձորեսկ գյուղերում։ Մնացած բնակավայրերում, ըստ պաշտոնական աղբյուրների, տրանսպորտային ծառայություն իրականացնելու համար հայտարարված մրցույթները չեն կայանում, քանի որ դրանք հիմնականում վնասով են աշխատում։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.