Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Ռուս-ուկրաինական հակամարտությունը և Հայաստանը. լրջագույն ռիսկերի և հնարավորությունների շրջան

by mediapoint
Մարտ 5, 2022
0

Աշխարհը հետևում է ռուս-ուկրաինական համակամարտությանը, որը թևակոխեց ռազմական գործողությունների ծանր և մաշեցնող փուլ: Տարբեր պետություններ այս օրերին դիրքավորվում են, խոսում անվտանգային մարտահրավերներից: Բոլորի համար է ակնհայտ՝ աշխարհն այլևս նախկինը չի լինելու, ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական քարտեզ, որում յուրաքանչյուրը փորձելու է իր տեղն ամրապնդել, հնարավորության դեպքում ընդլայնվել: Հակամարտությունն ավելի հեռուն գնալու վտանգներով է հղի, որովհետև կողմերն իրենց դիրքորոշումներում անզիջում են: Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկու անպտուղ հանդիպում է տեղի ունեցել: Երրորդ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հանդիպումներում թերևս միակ, այսպես ասած, արդյունավետ պայմանավորվածությունն առնչվում է մարդասիրական միջանցք ապահովելուն: Ստեղծված իրավիճակը մարտահրավերներով լի է Հայաստանի համար, որի սուվերեն տարածքում դեռ ադրբեջանցիներ են, լուծված չէ Արցախի հարցը, զինված ուժերը հյուծիչ 44-օրյա պատերազմից հետո դեռ ամրանալու խնդիր ունեն, հարևան երկրները շարունակում են խոսել Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Սրան գումարվում է Հայաստանի ահռելի կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, հայաստանցիների մեծ թիվը ռազմադաշտի վերածված Ուկրաինայում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ուկրաինայում շուրջ 400.000 հայ է բնակվում, հիմնականում խոշոր քաղաքներում՝ Կիև, Օդեսա, Խարկով, Դոնեցկ, Լվով… Քաղաքներ, որոնք այսօր հրթիռակոծության տակ են: Ակնհայտ է՝ նոր ձևավորվող աշխարհաքաղաքական քարտեզում Հայաստանի համար բարդ է լինելու։ Ռուս-ուկրաինական պատերազմը թե տնտեսական, թե անվտանգային առումով խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար։ Արդյո՞ք մեր երկիրը կկարողանա նվազագույն կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Այս հարցերի պատասխաններն ենք փորձել տալ այս թողարկման շրջանակներում:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

    Օգոստոս 10, 2026

    Օգոստոս 6, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.