Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսում պակասել է անօրինական շինարարությունների թիվը

by Անահիտ Բաղդասարյան
Մարտ 31, 2022
0

Գորիսյան ոճ. այսինքն՝ մաքուր տաշ, կարմիր տանիքներ, կարմիր գծեր, հարկայնություն. այս չորս հիմնական չափանիշներն են, որոնք խրախուսվում են պահպանել շինարարության ընթացքում, մյուս  փոփոխություններն ընդունելի են։ «Գորիսում կառուցվող ցանկացած բնակելի շենք գորիսյան ոճ ունի։ Բնակիչներին կաղապարների մեջ չենք դնում, բայց նրանք նույնպես ուզում են նույն ոճով կառուցել»,- նշում է Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Կարո Փարսյանը։

2021թ. Գորիսի համայնքային իշխանությունը 120 ճարտարապետական հատակագծային առաջադրանք է տվել, 60 շինթույլտվություն, որից 10-ը պետական կառույցի է հատկացված, 50-ը՝ մասնավոր ընկերության կամ անհատի։  Շինթույլտվությունների 80%-ը տրամադրվել է Գորիս քաղաքում, մնացածը՝ Վերիշեն, Խնձորեսկ, Որոտան, Շուռնուխ գյուղական բնակավայրում։

2020թ.-ին շենք-շինությունների շինարարության թույլտվության համար համայնքային բյուջե մուտքագրվել է 1 մլն 115 հազար դրամ, իսկ  2021թ.-ին՝ 1 մլն 240 հազար դրամ:

Ըստ Գ. Փարսյանի՝ յուրաքանչյուր նախագծում առնվազն 60-70% փոփոխություն է կատարվում։ Գործընթացը փոխադարձ համաձայնությամբ է արվում, որն ընդունելի ընթացակարգ է, նախնական գծագրության փոփոխությունն ընդունելի գործընթաց է։ Եթե նորմաները պահպանվում են, բնակիչը կարող է և՛ շենքի բարձրությունը փոխել, և՛ սենյակների դասավորվածությունը, մասնաբաժանումը և այլն։ Սա համաձայնեցվում է նախագծող ընկերության և համայնքային իշխանության հետ։

Թե ինչ մեխանիզմներ են օգտագործվում ապօրինի շինարարությունները կանխելու համար, քաղաքաշինության բաժնի պետն ասում է՝ «փոքր քաղաք է, հեշտ է վերահսկելը»։ «Եթե նույնիսկ մենք չենք նկատում, հարևանը զանգում, ինչ որ հարցով բողոքում է, որովհետև, օրինակ, հարևանի հետ պատուհանի ճիշտ դասավորվածության խնդիր կա»,- նշում է Փարսյանը։

Ապօրինի շինարարության դեպքում համայնքապետարանը երկու անգամ նախազգուշական նամակ է ուղարկում շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ: Պահանջը չկատարելու դեպքում համայնքի ղեկավարը շինարարությունը կասեցնելու, քանդելու որոշում է կայացնում։ Նման որոշումներ քիչ են կայացվում, բայց նաև չի բացառվում։ 2021թ.-ին երկու նման դեպք է գրանցվել, համայնքի ղեկավարի որոշմամբ անցյալ տարի նաև վեց վարչական տույժ է սահմանվել Գորիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ շինություն կառուցելու համար։

Երբեմն օրինական ճանապարհով շինթույլտվությունը տրվում  է, բայց կառուցումն իրականացվում է նախագծային փաստաթղթերի խախտումով։ Արդյունքում՝ համայնքի ղեկավարը շինարարության կասեցման որոշում է կայացնում։

Չնայած «շինարարություն իրականացնող քաղաքացիները չեն թաքցնում, որ առավել հեշտ ու քիչ ծախսատար է վարչական տույժ վճարելը, քան շինթույլտվություն ստանալը, բայց Գարեգին Փարսյանը հակառակն է պնդում: Նրա հաշվարկներով կառավարությունը տույժ-տուգանքների չափն այնքան է սահմանել, որ հավասարեցնի օրինական ճանապարհով ծախսված գումարին, և մարդիկ օրինական ճանապարհով շինություն իրականացնեն։ Ըստ էության, մարդիկ կնախընտրեին օրինական շինարարություն իրականացնել, եթե բավականաչափ իրազեկված լինեին գործընթացի մասին։ Հակառակ դեպքում այն երբեմն կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մասնաճյուղի աշխատակից, քաղաքաշինության վերահսկողության գլխավոր մասնագետ Վարդան Բաղդասարյանի խոսքով՝ վերջին տարիներին անհամեմատ բարձրացել է շենք-շինությունների կառուցապատման որակը: Միաժամանակ  նվազել է գրանցված խախտումների թիվը, չնայած այն հանգամանքին, որ հատկապես վերջին երկու տարում, կառավարության ֆինանսավորած սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ Գորիս համայնքում ավելացել է շինարարությունների թիվը։

Նրա խոսքով՝ լինում են արտադրական խախտումներ, որոնք կապված են շինարարի և տեխհսկողի աշխատանքի հետ: Այսինքն, որակի առումով կան ընդունման նորմի խախտումներ, որոնք վերաբերում են թղթաբանությանը, օրինակ, նախագծման թույլտվությանը, շինթույլտվությանը, սխալ նախագծի հաստատմանը և այլն։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.