Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Նոր բեմադրություն Գորիսի թատրոնում՝ երեխաների համար

by Քրիստինե Հայրապետյան
Ապրիլ 1, 2022
0

Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը շուտով հանդիսատեսին կներկայացնի «Քաղցած է, կատաղած ու շատ վտանգավոր» մանկական ներկայացումը՝ բեմադրող ռեժիսոր Իշխան Ղարիբյան։

Ներկայացումը ստեղծվել է Յ․Ստելմախի պիեսի հիման վրա։ Սյուժեն հետաքրքիր է, գունեղ, զվարճալի, նաև՝ընկալելի  երեխաների համար։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա տեղափոխվել շոգ Աֆրիկա և ականատես լինել  այնտեղ ապրող կենդանիների արկածներին։

«Ներկայացումը հեքիաթ է՝ ուրախ, երաժշտական և ամենակարևորը, ինչպես յուրաքանչյուր մանկական ներկայացման մեջ, բարին հաղթում է չարին՝ բարի ավարտով»,–նշում է բեմադրիչը։ Ղարիբյանը համոզված է, որ ներկայացումն անգամ կընկալեն 3-4 տարեկան  երեխաները, և փոքրիկ հանդիսատեսից յուրաքանչյուրը կվերցնի այն, ինչ ինքը կհասկանա։ «Կարևոր է նաև այն, որ երեխաները մեկ ժամ կկտրվեն առօրյա միօրինակությունից, հեռախոսներից, պլանշետներից․ կնստեն դահլիճում և կուրախանան,  մի օր կապրեն այդ հեքիաթով»։

Իշխան Ղարիբյան

Ներկայացման մեջ ներգրավված է երիտասարդ դերասանների հիմնական, գործող կազմը։ «Առաջին անգամ   Գորիսի պետական դրամատիկական թատրոնում մի քանի տարի առաջ եմ պատիվ ունեցել բեմադրություն անելու, դերասաններից ոմանց  գիտեի այդ ներկայացումից, և «ինտուիցիայիս» վստահելով՝  կարծում եմ, որ մյուս դերասանների հարցում էլ չսխալվեցի»,–ասում է բեմադրողը և հավելում, –«սիրում եմ աշխատել երիտասարդների հետ, որովհետև  փոխադարձաբար միմյանցից սովորում ենք»։ Իշխան Ղարիբյանը, ով  Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան է ու նաև Կապանի Ալ․Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար,  կարևորում է նաև ներկայացման մեջ ընդգրկված դերասանական կազմի  մասնագիտական նվիրվածությունը, ինչպես նաև համատեղ աշխատելու մեծ  ցանկությունն ու ստեղծագործական մոտեցումը, որն էլ ըստ նրա՝ «ուղղակի դրախտ է ռեժիսորի համար»։ Ռեժիսորը համոզված է, որ ներկայացումը  մի  մի քանի անգամ խաղալուց հետո ավելի կբացվի և «միս ու արյուն կստանա»։

 

 

Գորիսի Վ․Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը կարծում է, որ վերջին տարիների իրադարձություններից՝(պատերազմ, համավարակ), քաղաքում, առհասարակ նաև մշակութային դաշտում, մի տեսակ տրամադրության անկում կա, որն անդրադառնում է նաև թատրոնի, հանդիսատեսի հոսքի վրա, սակայն, որքան էլ որ դժվար է, դա չի հուսահատեցնում իրենց, շարունակում են աշխատել, ստեղծագործել և հանդիսատեսին ոգևորել նոր ներկայացումներով։

«Մի քանի օրից  կկայանա «Քաղցած է, կատաղած ու շատ վտանգավոր» մանկական ներկայացման առաջնախաղը ,ու ցանկալի է, որ մեր ծնողներն, անկախ իրենց տրամադրությունից, երեխաներին թատրոնից չկտրեն և անպայման մասնակից դարձնեն մշակութային կյանքին ու նաև էստեղից մի փոքր ջերմություն, ժպիտ տանեն, որպեսզի  կյանքի անակնկալ փորձություններին ու դժվարություններին կարողանան քաջությամբ  դիմակայել»,- ասում է թատրոնի տնօրենը։ Հովհաննիսյանի խոսքով՝ թատրոնին ոչինչ փոխարինել չի կարող՝ ո՛չ համացանցը, ո՛չ հեռուսատեսությունը․․․

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Թատրոնը կենդանի շփում է, հետաքրքիր գույներ, այն  խոր և տպավորիչ մթնոլորտ է ստեղծում և ցանկացած երեխայի  աշխարհայացքի ձևավորման, ընկալումների մեջ և մեծ հետք է թողնում»,-ասում է նա։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.