Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ինչո՞ւ է մարդու անվտանգությունը առաջնային. Մաս 1

by mediapoint
Հունիս 30, 2022
0

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է «Մարդու անվտանգության իրավունքի» թեմայով բացատրական հոդվածաշարի առաջին նյութը՝ մարդու անվտանգության (human security), այս գաղափարի կարևորության ու դրա շուրջ քաղաքականությունների, հայեցակարգերի մշակման անհրաժեշտության մասին ժամանակակից աշխարհակարգի հակամարտություններն ու մարտահրավերները արդյունավետ դիմագրավելու նպատակով։ 

Մարդը մշտապես ենթակա է իր վերահսկողությունից և ազդեցությունից դուրս ռիսկերի և սպառնալիքների` վերածվելով կատարված աղետների հետևանքները պասիվ և ռեակտիվ կրող սուբյեկտի և հայտնվելով հանգամանքներից բխող զոհի կարգավիճակում:

Ինչպես ռազմական, ազգային կամ տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող ռիսկերն են ինստիտուցիոնալ մակարդակում նախապես գնահատվում և մշակվում, այնպես էլ մարդու անվտանգության ռիսկերի գնահատումը պետք է ունենա ինստիտուցիոնալ մոտեցում: Ի տարբերություն այլ հայեցակարգերի, մարդու անվտանգության հայեցակարգի հիմքում մարդն է:

Մարդու անվտանգության հայեցակարգի հիմքում մարդն է

Մարդակենտրոն անվտանգության մոտեցումները պահանջում են, որ ինստիտուտներն իրականացնեն այնպիսի պաշտպանություն, որը ինստիտուցիոնալ է և ոչ դրվագային, արձագանքող է և ոչ կարծրացած, կանխարգելող է և ոչ ռեակտիվ:

Այսպես մարդիկ կառերեսվեն սպառնալիքներին՝ լինելով անվտանգ:

Մարդու անվտանգության վերաբերյալ առաջին ձևակերպված գաղափարներն ի հայտ են եկել 20-րդ դարի վերջում՝ Սառը պատերազմի ավարտին զուգահեռ: Սառը պատերազմի ժամանակահատվածում ձևավորվել էին անվտանգության վերաբերյալ պատկերացումներ և հայեցակարգեր, որտեղ անվտանգության հիմնական սուբյեկտը պետություններն էին կամ ռազմաքաղաքական դաշինքները, իսկ հիմնական սպառնալիքը՝ ռազմական /միջուկային/ հարձակման վտանգը:

Սառը պատերազմի ավարտից հետո փոխվեց անվտանգային միջավայրը, տեսական և ակադեմիական մտքում անվտանգության գաղափարի վերաիմաստավորման կարիք ծագեց: Մի կողմից՝ անվտանգության հայեցակարգն սկսեց ընդլայնվել և, բացի ռազմական անվտանգությունից՝ որպես անվտանգության սուբյեկտ դիտարկվեցին տնտեսական, սոցիալական, քաղաքական և շրջակա միջավայրի ոլորտները, մյուս կողմից՝ սկսեցին ի հայտ գալ անվտանգության մարդակենտրոն գաղափարներ ու հայեցակարգեր:

Այս ամենն աստիճանաբար անվտանգության նոր հայեցակարգերի ու քաղաքականությունների մշակման անհրաժեշտություն հասունացրեց թե՛ ազգային, թե՛տարածաշրջանային և թե՛ միջազգային հարաբերությունների մակարդակում:

Անվտանգության հետազոտող Բ. Բուզանն իր «Մարդիկ, պետությունները և վախը. հետսառըպատերազմյան դարաշրջանում միջազգային անվտանգային ուսմունքների օրակարգ» գրքում առաջ քաշեց մարդու կամ անհատի անվտանգության (Individual Security) գաղափարը:

Բուզանը մարդու անվտանգությունը դիտարկում էր քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների համատեքստում: Պետությունը դիտարկելով որպես քաղաքացիների համաձայնությամբ ստեղծված ինստիտուտ, որը պետք է համակարգեր իր քաղաքացիների պաշտպանության հարցերը, ինչ-որ պահից ուժի և իշխանության ռեսուրսները կենտրոնացնելով, այն կարող էր ուղղել նաև սեփական քաղաքացիների իրավունքների և հիմնարար ազատությունների դեմ:

Սա մարդուն՝ որպես անվտանգության սուբյեկտ դիտարկելու և անվտանգության ոլորտում մարդակենտրոն վերլուծություններ ու մոտեցումներ առաջ քաշելու առաջին քայլերից էր:

 

Մինչ Բուզանի դիտարկումները, դեռևս 1970-ականներին տեղի ունեցած մի քանի իրադարձություն ևս դիտարկվում են որպես մարդուն՝ անվտանգության սուբյեկտ դիտարկելու սերմեր: Մասնավորապես, մարդու անվտանգության հետազոտող Մարի Կալդորը, ով ավելի շատ մարդու անվտանգության սպառնալիքները տեսնում է միջազգային հարաբերությունների կառուցվածքում՝ զինված հակամարտություններում, պատերազմներում, որպես նշանակալի քայլ համարում է 1975թ. Հելսինկյան համաձայնագիրը, որը, ըստ նրա, առաջին անգամ համատեղեց խաղաղությունը և մարդու իրավունքները:

Հելսինկյան համաձայնագիրը բաղկացած է 3 կետից.

  1. Եվրոպայում տարածքային ստատուս քվոյի հաստատում և եվրոպական մայրցամաքում ուժի չկիրառման համաձայնագիր,
  2. Տնտեսական և գիտական համագործակցություն,
  3. Հարգանք մարդու իրավունքների հանդեպ։

Որպես Հելսինկյան համաձայնագրի մեկ այլ կարևոր կողմ՝ Կալդորը նշում է, որ ռազմական սպառնալիքներն սկսեցին ընկալվել և մեկնաբանվել նաև որպես հումանիտար սպառնալիք:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր ampop.am  կայքում։

 

 

Սույն հոդվածը «Մարդու անվտանգությունը Սյունիքում» հետազոտության մաս է կազմում։ Այն իրականացվել է «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանականերում։ Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Լրագրողներ հանուն ապագյի» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները: 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.