Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունից հետո խորհրդարանական ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքում և հանրապետության մի շարք քաղաքներում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը։ Գորիսում անհնազանդության հանրային միջոցառումներ դեռևս չեն անցկացվում, սակայն, հետևելով երկրում տիրող իրավիճակին, քաղաքացիներն իրենց մտահոգությունն են հայտնում։
