Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տեղեկատվության մատչելիությունը Սյունիքում շարունակում է խնդիր մնալ

by mediapoint
Հունիս 14, 2022
0
ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան

Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելուց 100օր անց, Ռոբերտ Ղուկասյանը լրագրողներին ներկայացրեց անցած ամիսներին իրականացված աշխատանքները։

Մամուլի ասուլիսի ընթացքում մարզպետը  պատասխանեց մարզի լրագրողների, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների՝ մարզային թղթակիցներին հետաքրքրող մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Սյունիքի անվտանգությանը, ճանապարհային հաղորդակցության ապահովմանը, միջազգային կառույցների կողմից մարզում իրականացվող ծրագրերին, տեղական խնդիրների  լուծման գործում տարբեր կառույցների ներդրումների առաջնահերթություններին, ինչպես նաև մարզպետարանի պաշտոնական կայքի օպերատիվության ապահովմանը, տեղեկատվության  թարմացումներին։ Այս հարցի առթիվ Գորիսի մամուլի ակումբի կողմից ներկայացվեց ավելի վաղ իրականացված  «Ի՞նչ «գիտի» մարզպետարանի կայքը համայնքների մասին» հետազոտության զեկույցը։ Նշվեց նաև կազմակերպության և գործընկերների կողմից իրականացվող «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում մշակված «Մարդակենտրոն  անվտանգության հայեցկարգի» առաջարկի մասին։

Լրագրողներին հետաքրքրում էին նաև Ռոբերտ Ղուկասյանի՝ մարզպետ նշանակվելու հետ կապված քաղաքական նախապայմանները, մասնավորապես, որպես իշխող  քաղաքական ուժ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից նրա նշանակման նպատակահարմարությունը։

Մամուլի ասուլիսն ուղիղ հեռարձակվում էր Հանրային հեռուստատեսությամբ, ինչը դժգոհության առիթ տվեց մասնակից լրագրողներին` մտահոգություն հայտնելով, որ ուղիղ եթերում հնչող տեղեկատվությունը կարող է «պատրաստի» նյութ դառնալ ասուլիսին չմասնակցող լրատվամիջոցների համար։  Վերջիններս, իհարկե, միայն իրենք կարող են որոշել, թե ինչ եղանակով  իրենց հետաքրքրող տեղեկատվությունը ստանան, մյուս կողմից,  գործադիրի շենքի աստիճաններին կամ ճեպազրույցների հազարավոր հնարավորությունների կողքին, լավ առիթ էր Սյունիք այցելելու, հընթացս մարզի խնդիրներին ծանոթանալու համար, մանավանդ, որ դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ  2021թվականի փետրվարին ՀՀ ԱԱԾ-ի կողմից տարածված հայտարարությունը, ըստ որի Սյունիքի մարզի սահմանային վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր դիմել ՀՀ ԱԱԾ:

Անդրադառնալով այս հարցին, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ով համատեղում է նաև Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, նշեց, որ «բնական է համարում, որ սահմանամերձ բնակավայրերում հսկողություն սահմանվի տեսանկարահանումների համար»։

Իրականում ԱԱԾ-ի այս որոշումը  խոչընդոտ է հատկապես տեղական լրագրողների համար, քանի որ տեղեկատվության հիմնական թիրախը մարզի համայնքներն են, որոնց բնակավայրերից շատերն այլևս սահմանամերձի կարգավիճակ ունեն։ Իսկ սահմանային գոտում տեսանկարահանում իրականացնելու գործընթացը կարող է կարգավորել լրատվամիջոցը, բնականաբար կրելով համապատասխան պատասխանատվություն։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.