Չնայած վերջին տարիներին մի շարք նախաձեռնություններ են
իրականացվել հանրային առողջության պահպանության ուղղությամբ,
այնուամենայնիվ, հատկապես գյուղական բնակավայրերում, դեռևս
խնդիրներ կան։ Խոսքը մասնավորապես, վերաբերում է անհետաձգելի
բուժօգնության կազմակերպմանը, ընտանեկան բժիշկների
պահանջարկին։ Կան համայնքներ, որտեղ մեկ բժիշկը սպասարկում է
հինգից ավելի գյուղերի բնակիչների։
