Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարների հանդիպումը Սյունիքի երիտասարդների հետ

by Քրիստինե Հայրապետյան
Հուլիս 25, 2022
0

2022թ. hուլիսի 21-ին Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում՝ Հայաստանում  Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) դաշտային գրասենյակի բակում, տեղի ունեցավ հանդիպում՝ Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիայի և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների՝ Զարգացման ծրագիրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Բնակչության հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ ՓԳՀ-ի,  Միգրացիայի միջազգային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Պարենի Համաշխարհային ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, ՄԱՁԻԱՀ-ը, Գլոբալ հաղորդակցության վարչության և այլ կազմակերպությունների ղեկավարների  հանդիպումը Սյունիքի՝ Գորիս, Սիսիան, Գորայք, Տաթև և Տեղ համայնքներում բնակվող մի խումբ ակտիվ տեղացի և Արցախից տեղահանված պատանիների և երիտասարդների հետ:

Միջոցառումը վարում էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Քրիսթինե Վայգանդը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը: Հանդիպման նպատակն էր իրազեկվել  համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող երիտասարդների գործունեության, նրանց հաջողությունների, տեսլակետի, նոր հնարավորությունների և առկա խնդիրների մասին, ինչպես նաև քննարկել համայնքների զարգացմանն ուղղված հնարավոր ուղիներն ու գործնական քայլերը:

Քաղաքացիական հասարակության տարբեր խմբեր ներկայացնող երիտասարդ կամավորները (համայնքներին կից երիտասարդական խորհուրդները, «Արևը Սյունիքից» ՀԿ-ն, «Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Համայնքը՝ հանուն երկրի»-երտասարդական կազմակերպությունը) բարձրաձայնեցին իրենց խնդիրներն ու խոչընդոտները՝  նշելով նյութական ռեսուրսների, տարածքի և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև շարունակական դասընթացների  և զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվեց երիտասարդական կենտրոնների  ստեղծումը՝ ոչ ֆորմալ կրթության, մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև գիտահետազոտական, սոցիալ-տնտեսական և գյուղատնտեսական ծրագրերին և արվեստի, կինոի և IT ոլորտին առընչվող՝ պատանիների և երիտասարդների ինքնազարգացմանն ուղղված  զանազան նախագծերի իրականացման նպատակով: Երիտասարդական կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը հատկապես շեշտադրվեց համայնքների բարօրությանն ու զարգացմանն ուղղված՝ պատանիների և երիտասարդների համախմբված, համաձայնեցված և նպատակային գործունեության ապահովման համատեքստում:

Բարձրաձայնելով իրենց խնդիրները և համայնքներում բախվող խոչընդոտներին՝ երիտասարդները նշեցին տեղական ինքնակառավարման մարմինների աջակցության, համայնքահեն և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության, և որ ամենակարևորն է. ծնողների, ուսուցիչների, ազդեցիկ մարդկանց և մեծահասակների ուշադրության, խորհդատվության ու քաջալերանքի կարևորությունը՝ իրենց առաջադեմ նախագծերն ու նորարարական գաղափարները կյանքի կոչելու նպատակով: Այդ համատեքստում երիտասարդները շեշտեցին ՄԱԿ-ի գործակալությունների դերը, նրանց նյութական և բարոյական աջակցությունը, կանոնավոր այցերը հեռավոր համայնքներ՝ երիտասարդների և նրանց ընտանիքների հիմնախնդիրներին ճշգրիտ ծանոթանալու և ուսումնասիրելու ու դրական փոփոխության ուղիներ փնտրելու նպատակով:

Հանդիպման ավարտին Հայաստանում ՄԱԿ–ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան բարձր գնահատեց պատանիների և երիտասարդների տոկունությունը, ուժող կամքն ու մղումը: Ողջունելով Սյունիքի համայնքներում նրանց ակտիվ գործունեությունը, նա պատրաստակամություն հայտնեց ՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով՝ աջակցել երիտասարդներին համայնքային կյանքում նորարական բարեփոխումների գործում, ցանկանալով նրանց երազանքների իրականացում և երջանիկ ապագա:

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.