Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

2022 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը

by mediapoint
Օգոստոս 26, 2022
0

Կառավարության՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցած նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը  առաջարկած թոշակների ու նպաստների բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծը հաստատվեց գործադիր մարմինների կողմից։ Որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերի 1-ից։

Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով:

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերից`

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կկազմի 21000 դրամ՝ 18000 դրամի փոխարեն,

2) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը կկազմի 20000 դրամ՝ 18000 դրամի փոխարեն,

3) նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ՝ 28600 դրամի փոխարեն,

4) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ա․ առաջին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ՝ 43000 դրամի փոխարեն,

բ․ երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ՝ 33000 դրամի փոխարեն,

գ․ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն),

5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 32000 դրամ՝ 30000 դրամի փոխարեն։

Կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.