Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Գորիսում համավարակի տարածման մասին լուրերը չափազանցված են

by Քրիստինե Հայրապետյան
Օգոստոս 31, 2022
0

Վերջին օրերին  հանրության շրջանում լայն քննարկման  թեմա է Քովիդի նոր ալիքի հավանական տարածումը։ Կանխատեսվում է, որ սեպտեմբերին այն կակտիվանա՝  պայմանավորված ուսումնական գործընթացի վերսկսմամբ։ Որոշ դպրոցներ, անգամ, մտահոգություն ունեն, որ հնարավոր է կրթության օնլայն տարբերակին անցնեն։

Անցած մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիուսի դեպքերի թիվն ավելացել  է  2 հազար 124–ով՝ հասնելով 434 հազար 398–ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք․այս մասին հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Համավարակի սրացման տեսանկյունից թեժ աշուն է կանխատեսել նաև Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը։ Բազմաթիվ երկրներ արդեն պլանավորել են նոր սահմանափակումներ, այդ թվում՝ վերադարձ դիմակների կրմանը։ Նույն վտանգը կանխատեսում են նաև Հայաստանում, բայց սահմանափակումների հետ կապված դեռևս պլանավորված որևէ նախաձեռնություն չկա։

Վերջին շրջանում երեխաների մոտ շատ են տարածված վիրուսային բնույթի հիվանդությունները՝ աղիքային սինդրոմով, և բնական է ծնողների անհանգստությունն այն մասին, որ հնարավոր է՝ առկա է քովիդի վարակվածություն։ Ոմանք այն կապում են խմելու ջրի աղտոտվածության հետ։ Հիվանդությունների վերահսկման, կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի Գորիսի բաժնից բացառում են ջրային ֆակտորը, ասելով, որ պարբերաբար խմելու ջրի նմուշառումներ են կատարվում՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Գորիսի Բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում կատարվել է մի քանի թեստավորում՝բացասական արդյունքով։

Գորիսի ԲԿ–ում 2020թ․ արվել է 3594 թեստավորում, 2021թ՝ 4408, իսկ 2022թ․ մինչև օգոստոսի 30-ը՝ 1239 թեստավորում (Գորիսի տարածաշրջան): 2020թ․ Գորիսի ԲԿ–ում արձանագրվել է Քովիդ 19–ի 794 դրական դեպք,  2021թ՝ 934, իսկ 2022թ․մինչ օրս՝ 383 (Գորիս, Քարահունջ, Որոտան, Բարձրավան,  Շուռնուխ)։ Գորիսի տարածաշրջանում  առաջին դեղաչափ է ստացել՝ 6435, 2–րդ՝ 5766, այսինքն 669 անձ չի ստացել երկորդ դեղաչափը, իսկ բուստեր դեղաչափը ստացել է 122 մարդ։

Գորիսի ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը հաստատում է, որ  կորոնավիուսային դեպքերի աճ է նկատվում, բայց տոկոսային հարաբերակցությամբ ծանր դեպքերն էականորեն նվազել են։  «Մեր պարագայում փորձը ցույց է տալիս, որ նախկինում արված սահմանափակումներն այդքան էլ արդյունավետ չէին, քանի որ հիվանդությունը վարակիչ է, շատ արագ է տարածվում և պրակտիկորեն անհնար է այնպիսի սահմանափակումներ մտցնել, որ վիրուսը չտարածվի»,–ասում է Դ․ Մաշուրյանը։ Վերջինս համոզված է, որ միակ միջոցը՝ համավարակին արդյունավետ պայքարելու, պատվաստումն է։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում  Գորիսում նվազել  է պատվաստվողների թիվը, իսկ երրորդ՝ բուստեր պատվաստանյութ  ստացողներն էլ քիչ են։

Դավիթ Մաշուրյանը  կարևորում է երրորդ անգամ պատվաստումը, որը  նոր ալիքի բռնկման դեպքում հնարավոր է պարտադիր դառնա։ Երրորդ պատվաստման դեպքում   էլ  հակացուցումներ չկան, ըստ մասնագետների՝ վեց ամիսը մեկ կարող են ստանալ այդ դեղաչափը, քանի որ իմունիտետի ակտիվությունը տևում է վեց ամիս։ Պատվաստումային գործընթացում միայն բացարձակ հակացուցում է համարվում ալերգիկ ռեակցիան, որի դեպքում մարդը ոչ մի ժամկետում չի կարող պատվաստվել։ Կորոնավիրուսի թեստավորման համար մարդիկ սովորաբար դիմում են Գորիսի պոլիկլինիկա, բայց թեստավորումն արվում է միայն բժշկի կողմից տրված ուղեգիր ներկայացնելու դեպքում՝ անվճար հիմունքներով։

Գորիսի բժշկական կենտրոնում Քովիդով վարակված և ստացիոնար բուժում ստացող հիվանդներ չկան։ Թեստավորման դրական արդյունք ունեցողներն ուղեգրվում են Երևան։

Քովիդի՝ նոր ալիքի առկայության մասին տեղեկությունները չեն հաստատում նաև քաղաքի դեղատները, նշելով, որ հակահամավարակային դեղամիջոցներ գրեթե չեն իրացվում այս օրերին։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.