Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսում ենթակառուցվածքների բարելավումը շարունակվում է

by Անահիտ Բաղդասարյան
Սեպտեմբեր 8, 2022
0

«Գորիսում ջրամատակարարման և կոյուղաջրերի հեռացման համակարգերը գրեթե ամբողջովին փոխված են։ Ընդհանուր առմամբ, մեր համայնքը շատ ապահով է այս առումով։ Միակ խնդիրն այն է, որ կոյուղու մաքրման կայան չունենք։ Նախորդ տարիներին կեղտաջրերը յոթ տեղում լցվում էին Վարարակն գետ, որն անցնում է քաղաքի գրեթե կենտրոնով․ այսօր կեղտաջրերի հոսք կատարվում է երկու հատվածում, որը ևս մտահոգիչ է։ Խորհրդային տարիներից սկսած, խոսվում է կոյուղու կոլեկտոր  ունենալու մասին, սակայն այն բավական թանկ է և դեռևս նման ներդրումների մասին դժվար է մտածել»,- նշում է Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանը։

Համակարգերի արդիականացումը սկսվել է հինգ-վեց տարի առաջ՝ ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ։ Հիմա քաղաքում միայն Մակիչի փողոցի հինգ-վեց առանձատունն է, որոնց ցանցը, տեղանքով պայմանավորված, հնարավոր չէ միացնել ցանցին։

Իրականացվող աշխատանքները զուգադիպել են գերմանական KfW բանկի և Հայաստանի տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գորիս քաղաքի պատմամշակութային կենտրոնի վերականգնում» ծրագրին, որը ևս կարևոր խնդիր է լուծում համայնքի համար։  Այն երեք փուլով է իրականացվում․ առաջին փուլով վերականգնվել է Գորիսի պատմական կենտրոնի տանիքներն ու արտաքին տեսքը, երկրորդ փուլով նույն հատվածի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի վերականգնում է, իսկ երրորդ փուլում նախատեսվում է ճանապարհների սալահատակում։

Երկրորդ փուլի աշխատանքները մոտենում են ավարտին․ ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի վերականգնումը ամբողջովին ավարտված է Գորիս քաղաքում, չնայած, ըստ նախագծի, երկրորդ փուլի ավարտը նախատեսված է մինչև 2023թ-ի ապրիլ։ Առաջիկա օրերին կսկսվի այն հատվածների ասֆալտբետոնի ծածկույթի վերականգնումը, որտեղ սալահատակ չի արվելու։

«Գորիսի պատմական կենտրոնի կոյուղագծերի ու ջրագծերի համակարգի ամբողջ ցանցը փոխվել է․ ընդհանուր մոտ 12 կմ ջրագիծ, որն ահռելի մեծ թիվ է կազմում և հսկայական աշխատանք է իրենից ներկայացնում»,-  մեզ հետ զրույցում ասում է տեխնիկական հսկիչ Գագիկ Գրիգորյանը։

Նույն ծրագրի շրջանակում համայնքի Քարահունջ, Հարթաշեն, Հարժիս, Շինուհայր, Քարաշեն գյուղական բնակավայրերում փոխվում է նաև ջրամատակարարման համակարգը։ Հարթաշենում աշխատանքներն ավարտվել են, Քարահունջում ընթացքի մեջ է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին տարիներին սուբվենցիոն ծրագրերով և համայնքային ներդրումներով վերակառուցվել են Շուռնուխի ու Խնձորեսկի ջրամատակարարման համակարգը, այս տարի ավարտվել է Ակներ և Վերիշեն բնակավայրերի խմելու ջրի ցանցի վերակառուցման աշխատանքները․ փոխվել է մոտ հինգ կմ խողովակ, որի արդյունքում մեկ վայրկյանում 10 լիտր ջուր է հավաքվում, որը նույնիսկ կարող է բավականացնել հարակից բնակավայրերին։ Ներկայումս Քարահունջում վերակառուցվում է նաև կոյուղու ցանցը։

Հիշեցնենք, որ Գորիս համայնքի 2013թ․-ի մայիսի 24-ին կայացած ավագանու որոշմամբ Գորիսի համայնքային սեփականություն հանդիսացող մատակարարվող խմելու ջրի ու կոյուղու համակարգերը՝ համապատասխանաբար 3.658.500 և 1.418.700 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժողությամբ մինչև 2035թ. հուլիսի 1-ը Կառավարության կողմից հաստատված «Անշարժ գույքի անհատույց օգտագործման» պայամանագրով հանձնվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին:

Հետո 2016թ-ի մայիսի 23-ին կայացած ավագանու նիստում N 26-Ա որոշման համաձայն սեփականության իրավունքով անհատույց «Հայջրկմուղկոյուղի» ՓԲԸ-ին հանձնվել է Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքը և ուժը կորցրած ճանաչվել 2013թ․-ի մայիսի 24-ին կայացած ավագանու որոշումը։

Այսպիսով, Գորիսի համայնքի գյուղական բնակավայրերում խմելու ջրի շահագործողն ու պատասխանատուն համայնքապետարանն է, իսկ քաղաքում սնուցող ցանցերն ու ջրագծերը հանձնված է  «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի շահագործմանը։

Չնայած Գ․ Փարսյանի խոսքով՝ ցանցի խնդիրն այլևս լուծված է, բայց ջրամատակարարումը անկանոն է՝ հատկապես ամռան ամիսներին։ Նա նշում է, որ ջրի խնդիրն առաջանում է, քանի որ գյուղական բնակավայրից շատերում հաշվիչներ չեն տեղադրված, որի պատճառով բնակիչները անխնա խմելու ջուր են օգտագործում, նաև այգիներ ոռոգում։ Մյուս կողմից չկա հաշվիչ, կանոնավոր վարձավճարները չեն հավաքագրվում, իսկ որտեղ, որ արդեն տեղադրված է, մարդիկ մեծ դժվարությամբ են վճարում ջրի համար․ դեռևս ձևավորված չէ այն մշակույթը, որ ինչպես գազի, լույսի, այնպես էլ ջրի համար պետք է վճարել։

Գորիս քաղաքի բնակիչներն էլ են հաճախ ջրամատակարարման հարցով դիմում, ու թեև այն համայնքապետարանի իրավասության դաշտում չէ, բայց փորձում է համագործակցելով հարցերին որոշակի լուծում տալ կամ տեղյակ պահել խնդիրներն ու առաջարկել այն լուծել։

Ջրամատակարարման ցանցի փոփոխության արդյունքում քաղաքում ջրի ճնշումն ավելացել է, որի պատճառով վերջին օրերին վթարներ են արձանագրվում թե քաղաքի փողոցներում և թե տնային տնտեսություններում։ Քաղաքացիներից շատերը փոխհատուցում են ակնկալում, սակայն նման մեխանիզմ, ըստ երևույթին, չի գործում։   «Խողովակները հաշվարկված են 8-10 մթնոլորտի համար, բայց Գորիսում այն հասել է 15-ի: Հիմա ջրի ճնշման կարգավորիչներ են տեղադրվել, որպեսզի ճնշումը կարգավորվի։  «Վեոլիա ջուրը» շահագործում է ջրի մագիստրալները, իսկ ներտնտեսային ցանցի կարգավորումը քաղաքացու պարտականությունն է»,- պարզաբանում է աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետը։

 

 

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.