Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սեպտեմբերի 25-ին Սիսիանում ՏԻՄ ընտրությունները չեն չեղարկվի

by mediapoint
Սեպտեմբեր 15, 2022
0

Սեպտեմբերի 25-ին արդեն միավորված Սիսիան համայնքում տեղի կունենան ՏԻՄ համամասնական ընտրություններ։ Բազմաբնակավայր Սիսիան համայնքն իր մեջ կներառի նախկինում խոշորացված Սիսիան և Գորայք համայնքները, որը կընդգրկի 36 բնակավայր՝ մոտ 31 հազար բնակչությամբ։ Համայնքի ավագանու համար 2 դաշինք և 5 կուսակցությունից հայտ է ներկայացրել 314 թեկնածու, նրանցից ինն արդեն ինքնաբացարկ է հայտնել։

Ինչպես տեղեկացրեց թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը, այս օրերին տեղի ունեցող ռազմական գործողությունների պայմաններում  Սիսիանում անցկացվելիք ընտրությունների հետաձգման  մասին որոշում չկա, քանի որ «Ընտրությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով ընտրությունները կարող են հետաձգվել երկրում ռազմական դրություն հայտարարվելու դեպքում։

Նրա խոսքով թեկնածուները ընդհատել են քարոզարշավը․ ըստ բանավոր խոսակցությունների,, նրանց մի մասը ներգրավվել է պաշտպանական գործընթացում։

Միավորվող համայնքներում  ընտրողների թիվը կազմում է  22,929, որից 1641-ը  հակառակորդի նշանառության տակ գտնվող Իշխանասարում և  311-ը՝ Նորավանում։

Հիշեցնենք, որ, սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.