Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Առանց մեկնաբանության

Էլ Գորիսի մասին չեմ գրելու․․․

by Սուսաննա Շահնազարյան
Սեպտեմբեր 16, 2022
0

Էլ Գորիսի մասին չեմ գրելու․ էնքան նրա շնորհների մասին խոսեցի, աչքով տվին նախշուն, բոլորից տարբերվող քաղաքին․ երևի։

Երանի էսօր ոտքս կոտրեր ու քաղաք չիջնեի․ փակ դռներն ասես շամփրեցին դեմքս։

Փողոցն անշնորհք հատող մեքենա էլ չկար։ Տաքսիները քանդված ուլունքաշարի նման անկանոն կանգնել էին փողոցի երկայնքով, ու մոտիկից էլ լսելի չէր վարորդների զրույցը․ «պասաժիրի» հերթ պահող չկար։

Գեղեցկության սրահից դուրս եկող ու մազերն օդում թափահարող, ինքն իրեն սիրահարված աղջնակի էլ չհանդիպեցի։

Նույնիսկ ափսոացի, որ դատարանի բակն ազատ էր, ու կանանավորին նիստի բերող մեքենայի անդուր ձայնը չէր լսվում։

Արդեն քանի ամիս գլուխ ենք ջարդում ապատեղեկատվության պատճառով Գորիսի զբոսաշրջային, հատկապես հյուրանոցային ընկերությունների ճգնաժամը հարթելու համար ու ուրախությամբ արձանագրում, որ հազիվ կարծես թե հունի մեջ էր մտնում, առաջիկայում շատ հետաքրքիր միջոցառումներ էին նախատեսվում։ Հիմա ականջներս ուղղակի փակում եմ, չլսելու համար, թե ոնց են 13-ի առավոտ ափաթափալ «չեկին» եղել տասնյակ զբոսաշրջիկներ։

Ցայտաղբյուրների մոտ ոտքի ծայրին կանգնած ու մի կերպ ջուր խմող երեխեք էլ չկային։

Դրա փոխարեն այլևս չծխելու որոշում կայացրած տղամարդիկ համարյա ծվատելով պատռում են սիգարետի տուփի փաթեթավորումը․․․

Միայն Գորիսին հատուկ առուները չեն կարկաչում․ ջրերն անհավես, մոլորված առվի մեջ պատեպատ էին զարկվում։

Ժամ առ ժամ ծաղկի խանութներում ավելանում են գնորդ չգտած ծաղիկների կույտերը։

Սուրճ խմելու հրավերք էլ ոչ մեկը չի անում։ Թթի օղին սիրուհու՝ ճըխթըթոյի հետ փտում են դարակներում ու այլևս հույս չունեն որ իրեն հավեսն ունեցող կլինի․․

Քառասունչորսօրյային անգամ, քաղաքն ապրում էր․ թևի տակ էր առել հազարավոր տեղահանվածների, ձեռք էր մեկնում օգնության հասածներին․ հիմա ինքն է շվարել։

Եթե չմտածեմ, որ այս ամենն ուղղակի Գորիսի համար Stop kadr է, երևի . ..երկտող գրեմ մնացողներին։

Սուսաննա Շահնազարյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.