Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Առանց մեկնաբանության

Կհաջողվի՞ արդյոք անվնաս պահել Հույսը

by Սուսաննա Շահնազարյան
Սեպտեմբեր 16, 2022
0

Արդեն քանի անգամ ենք այսպիսի օրեր ապրում. երբ 92-ի սեպտեմբերին հրետակոծվեց մեր տունը, եւ մենք սարսափելի իրավիճակում էինք հայտնվել, ես սկսեցի մտածել, թե ոնց կարելի է չկորցնել ապրելու ցանկությունը, ինչ անել, որ դիմադրելու ներքին պաշարներդ չսպառվեն։

Երբ շատ թե քիչ հավաքվեցինք իրար գլխի, ամենօրյա օգտագործման համար պահարանից հանեցի ամենալավ սպասքը, կենցաղային իրեր, անգամ սպիտակեղեն, հագուստ։ Օրեր անց, երբ կորցրի չծնված երեխայիս, որին արդեն զգում էի, ես սառը դատողությամբ, թխվածք էի թխում, համով բաներ սարքում։

Ես ուզում էի տանեցիքիս լավ տրամադրություն հաղորդել, հրճվանք, որ սիրեին կյանքը, պայքարեին ապրելու համար։ Երեխեքի համար աթոռների վրա ծածկոցներով տիկնիկային բեմադրություններ էի բեմադրում, կեսրարիս հետ նարդի խաղում ու միշտ տանուլ տալիս| չնայած մեկա ինքը շատ ուժեղ էր խաղում|. այգու կարտոֆիլից կենդանիների պատկերներ էի նմանակում ու երեխեքին գուշակելու արարողություն կազմակերպում։

Նոր տարվան էլ փորձում էի եթե ոչ ուտելիքներով, բայց զիզիմիզի բաներով զարդարել։ Ու նորից սկսեցի մտածել երեխա ունենալու մասին, երբ իմ տարիքում էդքան էլ չէին խրախուսում, բայց Հույսը հաղթեց, ավելի մեծացավ հաղթանակից հետո, բայց տարիների ընթացքում պարբերաբար սկսեց ճաքեր տալ. վերջին մի քանի տարում ավելի հաճախ։ Ու հիմա երկվանից հազիվ ձեռքերիս մեջ պահում եմ, որ ճաքերը չմեծանան ու լրիվ փշրվի..

Հեռվից լսվող հրետակոծության ձայները խառնվում են փողոցում խաղացող երեխաների աղմուկին. կհաջողվի՞ արդյոք անվնաս պահել Հույսը..

Սուսաննա Շահնազարյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.