Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սյունիքում հաղորդակցության խնդիրը լուծվում է

by Քրիստինե Հայրապետյան
Սեպտեմբեր 22, 2022
0

2021թ․ օգոստոսի 26–ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ նախորդ օրվա ժամը 11:00-ից ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ​​ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նույն օրը հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակել է նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը, ինչի հետևանքով կաթվածահար էր եղել  Հայաստան–Իրան ճանապարհով ազատ տեղաշարժը, մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել էին Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը։

Հետպատերազմյան փուլում Գորիսը Որոտանի, Շուռնուխի միջոցով Կապան հասցնող հիմնական մայրուղու մի հատված ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ, իսկ մի մասն անցնում էր ադրբեջանական հենակետների և դիտակետների անմիջական մատույցներով։

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի ավելի քան 21 կիլոմետրանոց հատվածից բացի, Ադրբեջանին է անցել Կապան-Ագարակ ճանապարհը, իսկ Կապանից դեպի Ճակատեն, Շիկահող, Ծավ ու էլի մի քանի գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհի 4 կիլոմետրն ադրբեջանական հսկողության տակ է: Այդ ամենից հետո էր, որ հրամայական դարձավ շրջանցող կամ այլընտրանքային ճանապարհների կառուցումը։

Գորիս-Կապան ներքին, այլընտրանքային ճանապարհը օգտագործվում էր նաև 1991-1993 թվականներին, երբ հայկական ուժերի վերահսկողության տակ չէր անցել նախկին Կուբաթլուի շրջանը, և ադրբեջանցիները, ինչպես այսօր, վերահսկում էին ճանապարհի Որոտանի հատվածը։

Գորիս-Կապան հատվածը, որը միջպետական Մ-2 (Երեւան-Մեղրի) ճանապարհի մի մասն է, փոխարինվել է Շինուհայր-Տաթեւ-Աղվանի-Կապան ճանապարհով, որի Տաթեւ-Կապան հատվածը հիմնանորգվել է, Տաթև գյուղից մինչև Կապան ընդհանուր մոտ 43 կմ ճանապարհի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 5 մլրդ 274 մլն դրամ։

ՀՀ կառավարության որոշմամբ  հիմնանորոգվում է այլընտրանքային՝ Հ-46, M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհը․ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի մի մասի վերանորոգման աշխատանքներն իրականացվել էին դեռևս 2020 թվականին։

Հ-46 Տաթև-Աղվանի 12․5 կմ ճանապարհահատվածը սկսվում է Տաթևի վանական համալիրի մոտակայքից և ավարտվում Աղվանի գյուղի մոտ։ Աղվանի-Շրվենանց հատվածի համար պետությունը հատկացրել է 2 մլրդ 786 մլն դրամ, իսկ Շրվենանց-Կապան հատվածի համար պետբյուջեից հատկացումը կազմել է 1 մլրդ 220 մլն դրամ։

Այլընտրանքային ճանապարհների  վեց հատվածներից մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որն  ինն ու կես կիլոմետր է։

Հաջորդ՝ Տանձավեր-Շուռնուխ 13 կիլոմետրանոց ճանապարհն անցնում է անտառով։ Պատրաստ է Որոտան-Խոտ ճանապարհի 10 կիլոմետրը։ Շարունակում է կառուցվել նաև Տաթև- Լծեն ճանապարհը։ Ծանրաքաշ բեռնատարներին ոլորաններից կազատի ու ճանապարհը շուրջ 1 ժամով կկրճատի 20 կմ-անոց Տաթև-Լծեն ճանապարհը։ Տաթևից մարդիկ Սիսիանով դուրս կգան Մ2 միջպետական ճանապարհ, որը գործողից մոտ 8 կմ կարճ է, և թե՛ ոլորանների քանակով, թե՛ ավելի բարձր կարգի ճանապարհ կլինի։ Աշխատանքների ավարտից հետո Մ-2-ից Լծեն հնարավոր կլինի հասնել Նորավանով։Երկու ճանապարհահատված կա նաև՝ Կապան – Ճակատեն և Կապան – Գեղանուշ – Ճակատեն։

Կապան-Ճակատեն մայրուղու մի հատվածի վրա ադբեջանական մաքսակետի տեղադրումից հետո Ճակատենից Կապան մարդիկ 15 րոպեի փոխարեն հասնում են գրեթե 3 ժամում՝ երթևեկելով Մեղրիի ճանապարհով։ Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու պատճառով Կապան խոշորացված համայնքի 6 գյուղեր, այդ թվում՝ Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը և Շիշկերտը զրկվել են իրենց հիմնական ճանապարհից:

Պաշտոնական աղբյուրների տեղեկությամբ նշված ճանապարհներն ամբողջովին պետք է պատրաստ լինեն 2022 թվականի վերջին։

Մ2-Տաթեւ-Կապան հիմնանորոգված ճանապարհի խնդրահարույց տեղամասերից մեկը (հատկապես ձմռանը) Տաթեւի արևելյան մուտքն է: Մոտ 100 մ երկարությամբ հատվածն անցնում է սողանքային՝ գրունտային տեղանքով:

Ավարտված են նախագծային աշխատանքները,և ապագա մայրուղին կունենա հետևյալ ցուցանիշները․ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Արտաշատ-Սիսիան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի շուրջ 175կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված, այդ թվում՝ 14կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 4 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ: Այս հատվածի համար նախապատրաստվել է նախնական նախագիծ:

Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագիրը հաստատվել է 24.09.2021թ. ՀՀ կառավարության թիվ 1564-Ա որոշմամբ: Մանրամասն աշխատանքային նախագիծը պատրաստ է: Նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունել (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6կմ երկարությամբ): Մանրամասն աշխատանքային նախագիծն անցել է հատուկ համալիր փորձաքննություն, որի ամփոփ եզրակացությունը հավանություն է ստացել 2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ կառավարության թիվ 870-Ա որոշմամբ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատվածում նախատեսվում է կառուցել շուրջ 32կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարան նախատեսվող թունելի մուտք): Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար 2018 թվականին հայտարարվել է միջազգային մրցույթ: 2021 թվականին նախագծման աշխատանքներն ավարտվել են: 2021 թվականին ավարտվել են նաև Քաջարան-Ագարակ ճանապարհային հատվածի մաս կազմող Քաջարանի թունելի նախագծման աշխատանքները: Ըստ նախագծի՝ նախատեսվում է կառուցել շուրջ 7.2կմ ընդհանուր երկարությամբ Քաջարանի թունել և շուրջ 3կմ թունելի մոտեցումները:

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.