Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սուբվենցիոն ծրագրերով բարեկարգվում են Գորիս համայնքի նախակրթարանների շենքերը

by Քրիստինե Հայրապետյան
Նոյեմբեր 14, 2022
0

2019-2022թթ․ Գորիս համայնքում իրականացված սուբվենցիոն ծրագրերի մեջ ներառված են նաև Գորիս քաղաքի թիվ 7 և  3 նախակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման աշխատանքները։

2019թ․  սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է թիվ 7 նախակրթարանի մի մասը, որի մասնաշենքերից մեկում գործում է քաղաքի մարզադպրոցը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 68մլն․ 940 հազար  դրամ, որից համայնքի համաֆինանսավորումը՝ 28մլն 123 հազար դրամ է, պետական բյուջեի ներդրումը՝40 մլն 817 հազար 400 դրամ։

Գորիս քաղաքի ամենամեծ՝ թիվ 7 մանկապարտեզը, տարիներ առաջ ունեցել է 14, այժմ՝ 3 խումբ, 100 սան, և նախակրթարան  հաճախելու համար հերթագրվել է 20 երեխա։ Նոր Վանքի Տափ թաղամասում բնակվող նախադպրոցական տարիքի շատ երեխաներ հաճախում են քաղաքի տարբեր հատվածներում գտնվող նախակրթարաններ։

Ավելի վաղ իրականացված բարեկարգման արդյունքում՝ նախակրթարանում նոր խումբ է բացվել, խմբասենյակը գույքով  ապահովվելուց հետո մասնակի կլուծվի Վանքի Տափ թաղամասի երեխաների նախադպրոցական կրթության հարցը, կձևավորվի կրտսեր խումբ, նախապատվությունը կտրվի աշխատող մայրերի երեխաներին։ Վերանորոգված խմբի դաստիարակի թափուր հաստիքի համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի։

Սուբվենցիոն ծրագրով վերանորոգվում է նաև թիվ 3 մանկապարտեզի  շենքը, որը 1966թ․ շահագործման հանձնվելուց հետո երբևէ կապիտալ չի վերանորոգվել։ Կապիտալ նորոգման  աշխատանքները իրականացվում են պետություն–համայնք համաներդրումային ծրագրի շրջանակներում։ Ծրագրով նախատեսվում է նորոգել տանիքը, խմբասենյակները, սանհանգույցները, դահլիճը, բարեկարգել բակը, լուծել ջեռուցման խնդիրը։ Հուլիսին մեկնարկել են նախակրթարանի հիմնանորգման աշխատանքները, որից հետո նախակրթարանի սաների մի մասին տեղավորել են թիվ 1 և  2 նախակրթարաններում։

Նախախակրթարանը մինչ վերանորոգումն ուներ 5 խումբ, որտեղ հաճախում էր 142 երեխա, ևս 60 երեխա հերթագրված էր։ Հիմնանորոգումից հետո ևս երկու խումբ կբացվի, և հերթագրված երեխաների գերակշիռ մասը հնարավորություն կունենա հաճախել մանկապարտեզ։

Ծրագրի ընդանուր արժեքը կազմում է 219 մլն դրամ, որից 175 մլն 200 հազարը  տրամադրվում է պետական բյուջեից, 43 մլն 800  հազարը՝ համայնքի ներդրում է։

Այս տարվա ապրիլին,Գորիսի համայնքապետարանը  համայնքում պլանավորվող տնտեսական և սոցիալական  ծրագրերի զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի  վերաբերյալ հանրային  քննարկում է անցկացրել, որտեղ ներկայացվել է  իրականացվելիք ծրագրերը, դրանց անհրաժեշտությունը և փոփոխությունները ծրագրերի իրականացումից հետ։ Ներկայացվել և քննարկվել է նաև Գորիսի ամենախիտ բնակեցված թաղամասում գտնվող  թիվ 3 նախակրթարանի վերանորգման անհրաժեշտությունը։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը նշում է, որ այլ ներդրումներով վերանորոգվում են նաև  Վերիշեն բնակավայրի և Գորիս քաղաքի թիվ 5- նախակրթարանները։ Ֆոնդահայթաթում է իրականացվում 90–ամյա պատմություն ունեցող թիվ 1 ՆՈՒՀ-ի նորոգման համար։

 

Սույն հոդվածը պատրաստվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է ապահովել հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների ոլորտներում որոշումների կայացման փաստահենք և մասնակցային գործընթացը։ Ծրագիրն իրականացնում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Քաղաքական երկխոսություն» հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործընկերությամբ։

Սույն հոդվածը հրապարակվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Զեկույցի բովանդակության համար պատասխանատու է «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ն և այն չի արտացոլում Եվրոպական միության տեսակետները։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.