Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գորիսի պետական համալսարանում կհիմնադրվի քաղաքացիական կրթության կենտրոն

by Քրիստինե Հայրապետյան
Նոյեմբեր 21, 2022
0

«Փրոջեքթ Հարմոնի»-ի կազմակերպությունը Հայաստանում գործում է քսան տարուց ավելի։ Այդ ընթացքում տարբեր նախաձեռնություններ են իրականացվել, որոնց առաջնաերթություններից մեկը կրթությունն է։

2022 թվականի ապրիլից կազմակերպությունն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ մեկնարկել  է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանի քաղաքացիական կրթության որակը, ընդլայնել դրա ազդեցությունը և երտասարդների համար ստեղծել հանրային կյանքում մասնակցության հնարավորություններ, որպես խթան՝ Հայաստանում ժողովրդավարության կայունացմանը, քաղաքացիական հասարակության ուժեղացմանը։

Նախագծի ղեկավար և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը նշում է, որ ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում է հանրակրթության ոլորտին, այսինքն ֆորմալ կրթության ոլորտում գործողություններ կիրականացվի և կփորձեն աջակցել  հանրակրթական բարեփոխումներին, ինչպես նաև պետական չափորոշիչների փորձարկմանը։ «Հասարակագիտության ավելի քան հազար ուսուցիչ է վերապատրաստվելու, կստեղծվի հինգ տասնյակ մասնագիտական տեսանյութ, որոնք կհարստացնեն եղած դասագրքերի բովանդակությունը, համաժողովներ կկազմակերպվեն քաղաքացիական կրթության վերաբերյալ»։

Ծրագրի երկրորդ բաղադիրչը վերաբերում է 18-29 տարեկան երիտասարդների ներգրավվմանը կյանքի, համայնքի, երկրի ռազմավարությանը վերաբերող հարցերի շուրջ իրենց կարողությունները զարգացմանը։ Այս բաղադրիչի շրջանակներում Հայաստանի յոթ ԲՈՒՀ-ում, այդ թվում նաև Գորիսի պետական համալսարանում՝ քաղաքացիական կրթության կենտրոններ կստեղծվեն։

Երիտասարդների ներգրավման բաղադրիչի ղեկավար Արմենը Բեժանյանի խոսքով՝ կենտրոնը համալսարանի համար նոր  ռեսուրս է,  նաև հնարավորություն՝ մոդելը զարգացնելու գործում։

Նախատեսվում է, որ երիտասարդների համար կկազմակերպվեն  ամառային ճամբարներ, որտեղ նրանք կսովորեն, թե ինչպես է քաղաքականություն մշակվում,  ներդրված քաղաքականության մոնիտորինգ իրականացվում։

Ակնկալվում է, որ այն կծառայի քաղաքացիական կրթության զարգացմանը,  որոշումների կայացման գործընթացում երիտասարդների մասնակցության ապահովմանը,  նրանց կարողությունների զարգացմանը և այլն։

«Երիտասարդներն իրենք պետք է զգան, որ կարող են որոշակի փոփոխություններ բերել իրենց գործողություններով։ Այդ կերպ նաև  նրանց  վստահությունը  կավելանա, որ կարող են փոփոխություններ կատարել իրենց համայնքում»,-ասում է Արմեն Բեժանյանը։

Նախատեսվում է նաև ցանցային համագործակցություն՝ հիմնադրված կենտրոնների միջև։

«Մեր ավանդական պատկերացմամբ, ԲՈՒՀ–երը, կրթօջախները,  դիտարկվում են  որպես ակադեմիական կրթության  կամ մասնագիտության որակավորում առաջարկող կառույցներ, մինչդեռ  զարգացած երկրներում նույն կառույցներն  ավելին  են անում, որովհետև ունեն գիտական և  մտավոր, այդ թվում հետազոտական մեծ պոտենցիալ»,–ասում են  ծրագրի պատասխանատուները։

Ծրագրի ղեկավար Մ․ Մարտիրոսյանը նշեց նաև, որ ծրագրի շրջանակներում կմշակվի երիտասարդների մասնակցության գնահատման ինդեքս, այսինքն մի գործիք, որի կիրառմամբ հնարավոր կլինի պարզել, թե մեր երկրում երիտասարդները որքանով  են մասնակցում կարևոր գործընթացների որոշումների կայացմանը։

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացվում է կոնսորցիումով, ևս երեք այլ կազմակերպությունների  հետ համատեղ՝ Կրթական տեխնոլոգիաների  ազգային կենտրոն ՊՈԱԿ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, և «ՍԻՎԻՏԱՍ» Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.