Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիս համայնքի 2023թ․բյուջեից մոտ հինգ հարյուր միլիոն դրամ կուղղվի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը

by mediapoint
Նոյեմբեր 27, 2022
0

Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գորիս համայնքի 2023թ․սուբվենցիոն ծրագրերի հանրային քննարկում։ Համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ներկայացրեց այն հինգ նախագծերը, որոնք պլանավորվում է իրականացնել եկող տարում․դրանքեն՝ Գորիս քաղաքի Անկախության փողոցի մայթերի բարեկարգում, հարակից փողոցների՝ Դավիթ Բեկ, Նժդեհի, Անդրանիկի, Յու. Բախշյանի, Տիգրան Մեծի, Արշակունիների, Երվանդունիների, Սարյան փողոցների մի հատվածի կապիտալ նորոգում․ քաղաքի թիվ 1 նախակրթարանի շենքի, Հին Գորիս տանող ճանապարհի, Գորիսի արտադպրոցական կենտրոնի հիմնանորոգում, Թումանյան փողոցի կապիտալ նորոգում։

Նախագծերի ընտրությունը  կատարվել է հաշվի առնելով որոշակի առաջնահերթություններ, կարիքներ: Անկախության  փողոցը  Գորիս համայնքի կենտրոնական փողոցն է, որի հատող փողոցները կապվում են միջպետական Մ-2 ճանապարհին, ու թեև այն  քաղաքի կենտրոնական փողոց է, սակայն մայթերը գտնվում են անանցանելի վիճակում:

Գորիս համայնքի քաղաքի կենտրոնում գտնվող  Վ․Սարգսյանի անվանթիվ 1 ՆՈՒՀ-ը Գորիս համայնքի ամենամեծ նախակրթարաններից է, որտեղ հաճախում է 151 երեխա։ Շենքը կառուցվել է 1931թվականին և այն  ենթակա է կապիտալ նորոգման։ Գործող խմբասենյակները խիտ են, ծանրաբեռնված։ Չնայած պահանջարկին՝ երեխաների լրացուցիչ ընդունելություն չի կատարվում, ուստի նախատեսվում է բարեկարգել շենքային պայմանները՝ նոր երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու համար։

«Թումանյան  փողոցը  Գորիս համայնքի ամենախիտ բնակեցված թաղամասերից է և գտնվում է անբարեկարգ վիճակում, ճանապարհը գրեթե անանցանելի է: Համայնքի ամենաանբարեկարգ վիճակում գտնվող հատվածներից մեկն է համարվում  այդ փողոցը և այն վերակառուցելու հրատապությունը արդիական է համայնքապետարանի համար»,-ասում է համայնքի ղեկավարի տեղակալը։

Քաղաքի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի շրջանակներում վերականգնվել են փողոցներ, հին տների արտաքին տեսքը, պատշգամբները, կարմիր տանիքները, և ծրագրի շարունակությունը ապահովելու նպատակով՝ կարևորվում է վերականգնել նաև դեպի Հին Գորիս տանող ճանապարհը, որն այժմ  դժվարանցանելի է։

Գորիս համայնքի արտադպրոցական կենտրոն հաճախում է 350 երեխա: Շենքի տարածքում է գործում Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոցը: Գործում են նաև կերպարվեստի և կիրառական արվեստի խմբակներ, տիկնիկային թատրոնի ստուդիա: Դպրոցականների արտադասարանական կրթության կազմակերպումը պատշաճ կատարելու համար կնորոգվի նաև այս հաստատության շենքը։

Ընտրված ծրագրերի ընտրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ միջազգային ներդրումները հիմնականում ուղղվում են  համայնքի ենթակառուցվածքների բարելավվմանը, և տեղական պետական բյուջեի միջոցներով իրականացվում են ճանապարհաշինարարական, կրթական հաստատությունների բարեկարգման աշխատանքներ։

Եկող տարում սուբվենցիոն ծրագրերն իրականացվելու են համայնքի կենտրոն Գորիս քաղաքում, քանի որ նախորդ տարիներին տարբեր բնակավայրերում արդեն իսկ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։

Քննարկման մասնակիցներին հետաքրքեցին նաև, թե  այլ ոլորտներում ինչպիսի ծրագրեր են նախագծվում իրականացնել, նաև  կոնկրետ առաջարկություններ ներկայացրեցին, ինչպես, օրինակ քաղաքի խաչմերուկներում փողոցների անվանումների ցուցատախտակների տեղադրում։

 

 

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.